Գուստավ Նյուստրյոմ

ֆինն ճարտարապետ

Գուստավ Նյուստրյոմ (ֆիններեն՝ Gustaf Nyström, հունվարի 21, 1856(1856-01-21)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1][2] - դեկտեմբերի 30, 1917(1917-12-30)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա և Հելսինկի, Ֆինլանդիա[2]), ֆինն ճարտարապետ։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Ֆինլանդիայի ամենազդեցիկ ճարտարապետներից մեկը։ Ակտիվ գործունեություն է ծավալել որպես ազդեցիկ ուսուցիչ և ճարտարապետ, ինչպես նաև որպես քաղաքաշինական հիմնարար նախագծերում ներգրավված պաշտոնատար անձ։

Գուստավ Նյուստրյոմ
Ծնվել էհունվարի 21, 1856(1856-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1][2]
Մահացել էդեկտեմբերի 30, 1917(1917-12-30)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա կամ Հելսինկի, Ֆինլանդիա[2]
ԱզգությունՖինլանդիայի շվեդախոս բնակչություն
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներOld Market Hall?
Պարգևներ
 Gustaf Nyström Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գուստավ Նյուստրյոմը ճարտարապետություն է ուսանել Պոլիտեխնիկական դպրոցում (այժմ՝ Հելսինկիի տեխնոլոգիական համալսարան), որն ավարտել է 1876 թվականին։ 1878-1879 թվականներին Վիեննայում սովորել է Հենրիխ ֆոն Ֆերշթելի մոտ։ Աշխատել սկսել է իր նախկին ուսուցչի՝ Ֆրանս Անատոլիուս Սյորստրյոմի գրասենյակում և 1885 թվականին ստանձնել է Սյորստրյոմի ֆիրմայի ղեկավարումը։ 1879 թվականին շինարարություն է դասավանդել Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1885 թվականին դարձել է ճարտարապետության ավագ ուսուցիչ[5][6]։ Այս պաշտոնը հետագայում դարձել է պրոֆեսորի պաշտոն, և Նյուստրյոմն այդպիսով դարձել է Ֆինլանդիայում ճարտարապետության առաջին պրոֆեսորը։ 1895-1917 թվականներին եղել է հիմնարկի տնօրեն և իր ներդրումն է ունեցել, որ 1908 թվականին Պոլիտեխնիկական ինստիտուտը վերափոխվի Տեխնոլոգիական համալսարանի[7]։ Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստի ակադեմիան 1892 թվականին Նյուստրյոմին պարգևատրել է «ակադեմիկոս» տիտղոսով։ Նա նաև եղել է ազգային հնագիտական հանձնաժողովի անդամ և գիտական շենքերի պահպանման ջատագով[5]։

Գործունեություն խմբագրել

Որպես ուսուցիչ խմբագրել

Նյուստրյոմին նկարագրել են որպես «ճարտարապետության լեգենդար ուսուցիչ»[7] և շուրջ 40 տարի որպես Ֆինլանդիայի ճարտարապետության ամենաառաջատար ուսուցիչ[5]։ Այս ընթացքում նա մշակել է ուսումնական պլանը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով գեղարվեստական որակները (օրինակ՝ ճարտարապետական նկարչության պրակտիկա), ինչպես նաև ներառելով ճարտարագիտական տարրեր[5]։ Նա շարունակել է դասավանդել դասական ավանդույթներով, բայց նաև շեշտադրել է ճարտարապետության տեղական հյուսիսային և ֆիննական ճարտարապետական միջոցները[5]։ Այս եղանակով նա դարձել է ազգային ռոմանտիկ ոճով աշխատող ճարտարապետների ազդեցիկ ուսուցիչը, որը հարյուրամյակի վերջում պետք է շատ սիրված դառնար Ֆինլանդիայում, չնայած այդ ոճն արդեն նրան քիչ էր հետաքրքրում[5]։ Նյուստրյոմին նկարագրել են որպես կատարյալ և ինտելեկտուալ ուսուցիչ[5]։

Որպես ճարտարապետ խմբագրել

Նյուստրյոմին նկարագրել են նաև որպես իր ժամանակի ամենակարևոր ֆինն ճարտարապետներից մեկը[6]։ Իր առաջին պատվերներն իրականացրել է նեոռենեսանս ոճով։ Ստացել է հեղինակավոր պատվերներ, այդ թվում Կալվածքների տունը[8][9] և Ֆինլանդիայի ազգային արխիվը։ Այս երկու կառույցներն իրականացվել են ավանդական, համապատասխանաբար կլասիցիզմի տարրերով, հավանաբար Հելսինկի քաղաքի կենտրոնի այլ կառույցների հետ ներդաշնակեցման համար, որոնք արդեն նույն ոճով կառուցել էր Կարլ Լյուդվիգ Էնգելը։ Նա նաև նախագծել է փակ շուկաներ Ֆինլանդիայում, Հելսինկիում (1888) և Տուրկուում (1896)։ Նույն ժամանակահատվածում են ստեղծվել Հելսինկյան համալսարանի բուսաբանական այգու ջերմոցը և Հելսինկիի քաղաքային այգու ձմեռային պարտեզը. երկուսն էլ ճարտարապետության մեջ կռած երկաթի ու ապակու նոր օգտագործման օրինակներ են[5][7]։ Նյուստրյոմը նաև նախագծել է մի քանի շենք համալսարանի և այլ հասարակական հանձնաժողովների համար, օրինակ՝ նավահանգիստների շենքեր և հիվանդանոցներ[5][7]։

Նյուստրյոմը Ֆինլանդիայի վերջին ճարտարապետն է, որն իսկապես առանձնանում է որպես նեոռենեսանս ոճի ճարտարապետ[7]։ 1900 թվականից սկսած Նյուստրյոմն իրեն փորձել է նաև այլ ոճերում․ կարելի է տեսնել արտ նուեվո, ինչպես նաև ազգային ռոմանտիզմ ոճերը։ Նրան ծանոթ էին Վիեննայում Օտտո Վագների ճարտարապետական մշակումները[5]։

Որպես ճարտարապետ Նյուստրյոմը ներգրավված է եղել նաև քաղաքաշինական նախագծերում։ Նա Կալիո և Տյոյոլյո քաղաքների քաղաքաշինական ծրագրերի հիմնական իրագործողներից մեկն էր և հանդես է եկել որպես նախահայր՝ քաղաքային ծրագրերում ներառելով նոր գաղափարներ։ Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել որպես տեղական քաղաքական գործիչ և այդ հնարավորությունների շրջանակներում իրականացրել է սոցիալական բնակարանային նախագծեր[5]։

Նյուստրյոմը եղել է բարեխիղճ ճարտարապետ, որը մեծ ուշադրություն է դարձրել մանրուքներին։ Իր կյանքի ընթացքում ճարտարապետական բնագավառներում նա սերտ կապեր է պահպանել հյուսիսային այլ երկրների և, մասնավորապես, Ավստրիայի հետ[5]։

Պատկերասրահ խմբագրել

 
Ֆինլանդիայի ազգային արխիվ (1885–1890)
 
Կալվածքների տուն (1886–1891)
Կալվածքների տուն (1886–1891)  
 
Հելսինկիի փակ շուկա (1888–1889 և 1900)
Հելսինկիի փակ շուկա (1888–1889 և 1900)  
 
Մաքսատուն և պահեստ, Հելսինկի (1897–1900)
Մաքսատուն և պահեստ, Հելսինկի (1897–1900)  
 
Տուրկուի արվեստի թանգարան (1900–1904)
Տուրկուի արվեստի թանգարան (1900–1904)  
 
Տյոյոլյո շրջան (քաղաքային հատակագիծ, 1898–1902)
Տյոյոլյո շրջան (քաղաքային հատակագիծ, 1898–1902)  
 
Տուրկուի շուկա (1896)
Տուրկուի շուկա (1896)  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/gustaf-nystrom/
  3. 3,0 3,1 Lukkarinen V. Nyström, (Carl) Gustaf // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T063117
  4. Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Helander, Vilhelm. «NYSTRÖM, Gustaf» (Swedish). Biografiskt lexikon för Finland. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Ständerhusets springbrunn». Helsinki Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Eriksson, Patrick. «Nyström, Gustaf» (Swedish). Uppslagsverket Finland. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Arkitektur i Helsingfors» (Swedish). Visit Helsinki. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Ständerhuset» (Swedish). Prime Minister's Office of Finland. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Նյուստրյոմ» հոդվածին։