Տորադորա!-ն (ճապ.՝ とらドラ!), Յույոքո Տաքեմիայի ճապոնական լայթ-նովելների շարքն է՝ նկարազարդված Յասուի կողմից։ Շարքը թողարկվել է 2006 թվականին մարտի 10-ից մինչև 2009-ի նույն ամսաթիվը։ Ստեղծվել է նաև 3 սփին-օֆֆ հատոր՝ համապատասխանաբար, «Տորադորա Սփին-Օֆֆ» վերնագրով։ 2007 թվականին Զեքքյոն ստեղծեց նաև մանգա-ադապտացիան, որ հրատարակվեց MediaWorks-ի շոնեն-ամսագրում՝ Dengeki Comic Gao!-ում։ Իսկ հաջորդ տարի մայիսին նոր գլուխները հայտնվեցին արդեն Dengeki Daioh ամսագրում։

Տորադորայի լոգոն

2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009մայիսը Animated TV կազմակերպության կողմից թողարկվել է լայթ-նովելի ինտերնետային ռադիո տարբերակը։ 25 սերիա պարունակող անիմե-ադապտացիան հեռարձակվել է Ճապոնական TV Tokyo հեռուստաալիքով 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2009մայիսը։ Նույն թվականի ապրիլին Namco Bandai Games-ը ստեղծեց համապատասխան վիդեո-խաղը։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին NIS AmericaՀյուսիսային Ամերիկայի երկրպագուներին նվիրեց ova-ն։

Վերնագիրը՝ Տորադորա!, երկու գլխավոր հերոսների՝ Այսաքա Տաիգայի ու Տաքասու Րյուջիի անունների աղավաղումն է։ Ըստ հեղինակների՝ Տաիգան հնչում է անգլերեն tiger(վագր) բառի նման, իսկ տորա ճապոներենից թարգմանաբար հենց վագր է նշանակում։ Րյուջին գրական թարգմանությամբ, նշանակում է վիշապի որդի. դորան անգլերեն dragon (վիշապ) բառի ճապոներեն ドラゴン, դորագոն, գրելաձևի առաջին երկու տառն է։

Սյուժեն խմբագրել

Պատմությունը սկսվում է արական պրոտագոնիստից՝ Րյուջի Տաքասուից, ով կաշվից դուրս է գալիս, որ լավը երևա, քանի որ արդեն ավագ դպրոցի երկրորդ դասարանում է սովորում։ Չնայած նա քաղաքավարի ու նրբանկատ երիտասարդ է, ո՛չ շատ մոտիկ ընկերներ ունի, ո՛չ էլ երբևէ ընկերուհի ունենալու հույս։ Շուտով Րյուջին պարզում է, որ իր լավագույն ընկերոջ՝ Յուսաքու Կիտամուրայի ու ծանոթ աղջկա՝ Մինորի Քուշիէդայի հետ նույն դասարանում է սովորելու։ Այդուամենայնիվ, դպրոցի ամենավախենալու ու ամենավտանգավոր բնակիչը՝ Աիսաքա Տաիգան, նույնպես սովորելու է այդ դասարանում, հերիք չի, նաև Մինորիի լավ ընկերներից է։

Տաիգան բացասական համբավ ունի ու երբեք մարդկանց վրա ծիծաղելու առիթը բաց չի թողնում։ Րյուջիի համար էլ ուշքը չի գնում։ Տաիգան հարուստ ընտանիքի դստրիկ է, բայց ընտատեկան խնդիրների պատճառով մենակ է ապրում։ Ու նրա նոր բնակարանը Րյուջիի տան հարևանությամբ է գտնվում։

Երբ Րյուջին բացահայտում է, որ Տաիգան Յուսաքուի վրա ատամ ունի, իսկ Տաիգան իր հերթին՝ որ Րյուջին հատուկ վերաբերմունք ունի Մինորիի հանդեպ, գլխավոր հերոսները յուրօրինակ դաշինք են կնքում։ Տաիգան թեթև է տանում Րյուջիի՝ Մինորիին ընկերանալու փորձերը, ավելին՝ տղային սարքում է իր անձնական աղախինը՝ ստիպելով, որ վերջինիս կատարի նրա բոլոր տնային գործերը։ Միառժամանակ Տաիգան հաստատվում է Րյուջիենց տանն ու անամոթաբար այնտեղ այնքան ժամանակ է անց կացնում, որ մանրից սկսում է տան անդամ համարվել։

Տաիգայի հետ շատ ժամանակ անց կացնելով Րյուջին, տրամաբանորեն, սկսում է ավելի լավ ճանաչել աղջկան՝ տեսնելով նրա բոլորից թաքնված հատկանիշները։

Այս երկուսը հաճախ են ձեռք ձեռքի տված հայտնվում հասարակության լայն շերտերում, ինչը սրտացավ ընկերներից աննկատ չի մնում։ Նրանց շատ է հետաքրքրում Րյուջիի ու Տաիգայի հանակարծակի մտերմությունը, ու զույգի մեջքի հետևում տարբեր շշուկներ են սկսում պտտվել։

Ժանրի կանոններով ամեն ինչ վարդագույն է ավարտվում՝ Րյուջիի ու Տաիգայի զգացմունքերը աճում են մինչև ամենաիսկական ու անկեղծ սեր։

Արձագանքը խմբագրել

Եթե հավատանք Մայնիչի Շիմբունի 2009 թվականի ապրիլյան զեկույցին, այդ ժամանակ Ճապոնիայում լայթ-նովելի ավելի քան 3 միլիոն օրինակ է վաճառվել։ Չորս անգամ շարքի անունը հայտնվում է Տաքարաջիմաշայի լայթ-նովելների ուղեցույցագրքում՝ «Քոնո Լայթ Նովել գա Սուգոյ, (Այս Լայթ Նովելը հրաշալի է)»։ 2007 թվականին վեցերորդ, 2008-ին ու 2010-ին՝ չորրորդ, իսկ 2009-ին՝ երկրորդ հորիզոնականներում։

2007 թվականի Քադոկավա Շոտենի կազմակերպած առաջին մրցույթում «Տորադորա!»-ն ռոմանտիկ կատակերգության անվանակարգում մրցանակ է շահել։ Նույն թվականի դեկտեմբերից մինչև 2008նոյեմբերը amazon.co.jp-ի կայքի հավաստմամբ, լայթ-նովելների յոթերորդ հատորը 10-րդ թույնավաճառ գիրքն է։

Հաջորդ տարի Տաիգայի սեյուն՝ Րայ Քուգիմիյան, մասնագիտական մրցույթում՝ «Seiyu Awards»-ում, շահեց լավագույն դերասանուհու տիտղոսը։

Անիմե-մեկնաբան Սթիգ Հոգսեթը այսպիսի կարծիք է արտահայտել.

  Իրականում անիմեում լավ ներկայացված է հարաբերությունների զարգացումը, ի տարբերություն ժանրի մնացած գործերի, որտեղ աղջիկները բազմաթիվ են, իսկ տղան` մեկը, որպեսզի, ինչպես հեղինակներն են կարծում, չձանձրացնեն ու չհիասթափեցնեն դիտողին։  

Աղբյուրներ խմբագրել

arumenianmanga.do.am