Օկուսիմայի համալսարանը ճապոնական ազգային համալսարան է Տոկուսիմա քաղաքում, որը հիմնադրվել է 1949 թվականին՝ վեց ազգային կրթական հաստատությունների միաձուլմամբ մեկ համալսարանի մեջ։ Ուսանողները վերապատրաստվում են հինգ ֆակուլտետներում, իսկ բարձր որակավորում ունեցող կադրերը վերապատրաստվում են ասպիրանտուրայում՝ յոթ ոլորտներում։

Տոկուսիմայի համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1949
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունՏոկուսիմա և Տոկուսիմա (պրեֆեկտուրա)
Կայքtokushima-u.ac.jp
Տոկուսիմայի համալսարան (Ճապոնիա)##
Տոկուսիմայի համալսարան (Ճապոնիա)
Տոկուսիմայի համալսարան, Ճապոնիա
 University of Tokushima Վիքիպահեստում

2014 թվականի Նոբելյան մրցանակակիր Սուձի Նակամուրան սովորել է Տոկուսիմայի համալսարանում[1]։

2015 թվականի ապրիլի 1-ին անգլերեն անվանումը «The University of Tokushima»-ից փոխվել է «Tokushima University»-ի[2]։

Կառուցվածք խմբագրել

Տոկուսիմայի համալսարանը հիմնադրվել է 1949 թվականին վեց դպրոցների միաձուլման արդյունքում։ Համալսարանն ունի մոտավորապես 6000 բակալավրիատի ուսանող և մոտավորապես 1700 ասպիրանտ Ճապոնիայում և այլ երկրներում, ներառյալ Հարավային Կորեան, Չինաստանը և Միացյալ Նահանգները[1]։

Կազմակերպություն և գիտնականներ խմբագրել

Համալսարանը բաղկացած է յոթ բարձրագույն դպրոցներից` մարդկային և բնական բնապահպանական գիտությունների դպրոց, բժշկական գիտությունների դպրոց, բանավոր գիտությունների դպրոց, դեղագործական գիտությունների դպրոց, սնուցման և կենսաբանության դպրոց, առողջապահական գիտությունների դպրոց և առաջադեմ տեխնոլոգիաների և գիտության դպրոց։ Բակալավրիատն իրենից ներկայացնում է ինտեգրված արվեստի և գիտության, բժշկական, ատամնաբուժության, դեղագործական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետները[3]։

Եզակի առանձնահատկություններից է մեծ թվով ինստիտուտների և գիտահետազոտական կենտրոնների հետ ասոցիացված լինելը, որոնք ներկայացնում են հետաքրքրությունների և առարկաների լայն շրջանակ։

Համալսարանի նախագահը 2010 թվականից Սուսումու Կագավան է[4]։

Կամպուսներ խմբագրել

Ուսանողների ուսուցումն ու գիտական աշխատանքն իրականացվում է երեք կամպուսներում՝ Սինկուրա, Չսանջիմա և Կուրամոտո։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Սուձի Նակամուրա - առաջին բարձր պայծառությամբ LED-ի գյուտարարը, արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2014 թվականին։
  • Սիգենորի Մարույամա - Պարգևատրվել է Մանուշակագույն Պատվո շքանշանով փետուրների տեկտոնիկայի հետ կապված աշխատանքի համար։
  • Սուսումու Կագավա - Համալսարանի ռեկտոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «http://smapse.ru/university-of-tokushima-universitet-tokusima/». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «History | TU International Center». www.isc.tokushima-u.ac.jp. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. «https://yandex.ru/maps/org/universitet_tokusimy/92530477231/?source=wizbiz_new_text_single». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «Tokushima University | 国立大学法人 徳島大学». www.tokushima-u.ac.jp. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկուսիմայի համալսարան» հոդվածին։