Տյուրոսի պաշարում (հունվար—հուլիս, Մ․թ․ա․ 332), Փյունիկիայի Տյուրոս քաղաքի յոթամսյա պաշարման և գրավման գործընթացը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

Տյուրոսի պաշարում
ԹվականՄ․թ․ա․ 332
Մասն էԱլեքսանդր Մակեդոնացու նվաճումներ
ՎայրՏյուրոս, Փյունիկիա
ԱրդյունքՄակեդոնիայի հաղթանակ
Հակառակորդներ
Մակեդոնիա
Կորինթական դաշինք
Տյուրոսի բնակիչներ
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացիթագավոր Ազիմելիք
Կողմերի ուժեր
30֊35 հազար զինվոր9-10 հազար քաղաքացի
Ռազմական կորուստներ
4008-9 հազար
Ընդհանուր կորուստներ

Անմատչելի քաղաքի անկումը ոչ միայն Ալեքսանդրի ամենավառ հաղթանակներից մեկն էր, այլ նաև մտել է համաշխարհային ռազմարվեստի տարեգրքերի մեջ[փա՞ստ]։

Նախապատմություն

խմբագրել

Մ․թ․ա․333 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Իսոսի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց պարսից թագավոր Դարեհ III֊ին։ Դարեհը փախավ Պարսկական տերության խորքերը, իսկ Ալեքսանդրը շարժվեց Փյունիկիա, որպեսզի իր թիկունքը պաշտպանի պարսկական նավատորմից։ Փյունիկիական քաղաքներ Բիբլոսը, Սիդոնը և Առադը նվաճվեցին Մակեդոնացու կողմից, սակայն Փյունիկիայի ամենամեծ քաղաքը՝ Տյուրոսը, հրաժարվեց ընդունել մակեդոնացիներին, չնայած խոստացավ դաշինք կնքել Ալեքսանդի հետ և չօգնել պարսիկներին։ Բացի այդ, տյուրոսցի թագավոր Ազեմլիքը կռվում էր պարսիկների կողմից, իսկ տյուրոսական նավատորմը Միջերկրական ծովում մեծաթիվներից էր, որ ընդուներ տյուրոսցիների բերեհունչ արդարացումները։ Մակեդոնացի թագավորը իր զորահրամանատարների առջև այսպես է շարադրում անմատչելի Տյուրոսի պաշարման անհրաժեշտությունը․

«… մեզ համար վտանգավոր է դեպի Եգիպտոս արշավանք կազմակերպելը (ողջ ծովում տիրում են պարսիկները) և հետապնդել Դարեհին՝ մեր հետևից թողնելով այս քաղաքը, որի վրա չարժե հույս դնել, իսկ Եգիպտոսը և Կիպրոսը պարսիկների ձեռքում են։ Դա ավելի վտանգավոր է, և հատկապես, Հելլադայում գործերը կարգավորելու համար։ Եթե պարսիկները կրկին տիրեն ծովափին, իսկ մենք այդ ժամանակ մեր զորքերով լինենք Բաբելոնում՝ Դարեհին հետապնդելիս, ապա նրանք, ավելի մեծ զորքերով պատերազմը կտեղափոխեն Հելլադա։ Լակեդեմոնցիները միանգամից մեզ հետ պատերազմ կսկսեն։ Աթենքը մինչ այժմ նրանցից ավելի շատ է վախեցել, քան մեզանից։ Եթե մենք գրավենք Տյուրոսը, ապա ողջ Փյունիկիան կլինի մերը, և ենթադրաբար, մեր կողմը կանցնի փյունիկիական նավատորմը,, իսկ այն պարսիկների մոտ ամենամեծն ու հզորն է… պատկերացնելով ծովի վրա մակեդոնական և փյունիկիական նավերը, դրան գումարած Կիպրոսը, ապա մենք ամուր կերպով կհաստատենք մեր ծովային իխշանությունը, և այդ ժամանակ Եգիպտոսը մեզ համար բարդություն չի ներկայացնի։ Իսկ հետո մենք կնվաճենք Եգիպտոսը, և ո՛չ Հելլադայում, ո՛չ տանը, մեզ համար ոչ մի կասկած առաջացնող բան չի լինի, և այդ ժամանակ մենք կընթանանք դեպի Բաբելոն՝ լիովին հանգստացած մեր տնային գործերի հարցում․․․»[1]

Անմատչելի Տյուրոս

խմբագրել
 
1934 թվականին ինքնաթիռից կատարված կղզու լուսանկարը, որի վրա գտնվել է հնագույն Տյուրոսը։ Կղզու մի մասը խորտակվել է, իսկ բուն կղզին միացել է մայրցամաքին։ Տեսանելի են միջին նավահանգստի մնացորդները

Տյուրոսը գտնվում էր մի ժայռոտ կղզու վրա, որտեղ բնակչությունը տեղափոխվել է Մ․թ․ա․ 586 թվականին՝ փրկվելով բաբելոնացի արքա Նաբուգոդոնոսորից։ Մայրցամաքի վրա մնացել են գերեզմանները և հին քաղաքի ավերակները, իսկ նոր Տյուրոսը պատել էին բարձր պարիսպներով՝ կղզու ողջ պարագծով։ Հնէաբանական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Տյուրոսի կղզային մակերեսը մոտավորապես եղել է 58 հա։ Կղզու ձգվածվությունը հնագույն ժամանակներում եղել է 1,6 կմ, մեր ժամանակներումգծագրերը փոխվել են՝ կղզին սահելով միացել է մայրցամաքին, իսկ նրա երկարությունը պակասել է մինչև 1 կմ։ Նեղուցի լայնությունը, որը բաժանել է կղզին մայրցամաքից, հնագույն ժամանակներում կազմել է 4 ստադիա՝ ինչը 700-800 մ է։ Նեղուցի խորությունը չէր գերազանցում 5 մետրը, մայրցամաքային ափի մոտ հատակը ցածր և ծանծաղ էր։ Տյուրոսի 2 նավահանգիստներում՝ հարավ֊արևելյանում և հյուսիսայինում տեղակայված էր ուժեղ նավատորմ, որվ ի վիճակի էր ճեղքեր ծովային շրջափակումը։ Հյուսիսային, կամ Սիդոնյան նավահանգիստը պահպանվել է մինչև մեր օրերը։

Բացի ծովից, քաղաքը պաշտպանված էր պարիսպով, որի մասին վկայում է Արիանոսը․

  Նրանց պարիսպները բլրի կողմից մոտավորապես 45 մետր բարձրություն ունեին, և համապատասխան լայնություն՝ կառուցված մեծ քարերից, շաղախված կրաքարով  

Չնայած նրան, որ հնագույն գրողները սիրել են ճոխ չափազանցություններ, և իրականում, օրինակ, բյուզանդական շրջանի Կոստանդնուպոլսի ներքին պարիսպները, որը հին աշխարհի ամենահզոր ամրացված կառույցներից մեկն էր, ունեցել են միայն 12 մետր բարձրություն, այնուամենայնիվ, Տյուրոսի պատերի 45 մետր (15֊հարկանի շենքի բարձրությամբ) բարձրությունը այդքան էլ չափազանցեցված չի երևում։ Լիովին հավանական է, որ Արիանը, հաղորդելով 45 մետր բարձրության մասին, հաղորդել է Տյուրոսի ամենաբարձր աշտարակի բարձրությունը՝ կանգնեցված մայրցամաքի ուղղությամբ ամենավտանգավոր ուղղությամբ։ Մյուս ուղղություններով նույնպես եղել են պարիսպներ, սակայն դրանց բարձրությունը չի գերազանցել 8-10 մետրը։

Քաղաքը պաշտպանում էին 8-9 հազար տղամարդիկ՝ Տյուրոսի քաղաքացիներ։ Համաձայն Յուստինոսի, Կուրցիոսի և Դիոդորոսի՝ տյուրոսցիները ոչ մարտունակ բնակչությանը տեղափոխել էին Կարթագեն[2], չնայած կանանց և երեխաների մեծ մասը մնացել էին քաղաքում։

Տյուրոսցիները հենվում էին իրենց ուժեղ նավատորմի, կղզու անմատչելիության և դաշնակից Կարթագենի օժանդակության վրա։ Ալեքսանդրը հույսը դրել էր անպարտ ցամաքային զորքերի, ենթակա ժողովուրդների մարդկային ռեսուրսների և իրեն տրված աստվածային նշանների նկատմամբ տածած հավատքի վրա։

Պաշարման 1-ին փուլ

խմբագրել
 
Տյուրոսի պաշարումը․ 17֊րդ դարի վերջի նկար

Ալեքսանդրը որոշեց մայրցամաքը քաղաքին միացնել հողաթմբով, իսկ հետո այդ հողաթմբի վրայով Տյուրոսի պարիսպներին մոտեցնել պաշարողական մեքենաները։ Ալեքսանդրից 60 տարի առաջ նմանատիպ մարտավարություն կիրառել է Սիրակուզայի տիրան Դիոնիսոս I Ավագը, երբ պաշարել էր սիցիլիական Մոտիում քաղաքը՝ որը ափից մոտավորապես 1,2 կմ հեռավորության վրա էր գտնվում[3]. Սակայն նեղուցը, որը Մոտիումը բաժանում էր ափից, Տյուրոսի համեմատ ցածր էր։

Պաշարողական աշխատանքները գլխավորում էր Ալեքսանդրի ռազմական ինժեները՝ Դիադես Պելիսցին։ Տասնյակ հազարավոր արդիկ զբաղվում էին շինարարական աշխատանքներով․ նիզակներ էին խրում ծածաղ հատակի մեջ, քարեր էին շարում։ Լիբանանյան լեռներից բերվում էր փայտանյութը։ մետր լայնությամբ ծովապատնեշը դանդաղորեն հասնում էր քաղաքին։

Շինարարների պաշտպանության համար մակեդոնացիները ծովապատնեշիվրա դրել էին փայտե աշտարակներ՝ ծածկված կրակե նետերից պաշտպանող մորթիներով և կաշվով։ Տյուրոսցիները նավը, որը ծայրեծայրր լցված էր հրավառ նյութերով, մոտեցրին աշտարակին։ Մակեդոնացիների կրակելով տրիերից, ինչպես նաև քաղաքից լողալով մեծ մաքոքներով՝ թույլ չտվեցին հանգցնել հրդեհը և ոչնչացրին ծովպատնեշը։ Ամիսների ջանքն ուն աշխատանքները իզուր անցան։

ԱԼեքսանդրը կարգադրեց նոր շովապատնեշի կառուցումը, ավելի լայն քան նախորդը, իսկ ինքը գնաց Սիդոն, որպեսզի հավաքի նոր նավատորմ, առանց որի Տյուրոսի պաշարումը համարվում էր անհույս։

Պաշարման 2-րդ փուլ

խմբագրել
 
Տյուրոսի պաշարում։ 19֊֊րդ դարի նկար

Հերստրատը՝ արադայի թագավորը,ժ և Էնիլը՝ Բիբլոսի թագավորը, իմանալով, որ իրենց քաղաքները Ալեքսանդրի տիրապետության տակ են, պարսիկների մոտից գնացին մակեդոնացի թագավորի մոտ։ Սիդոնի նավատորմիղի հետ միասին փյունիկիական նավերի քանակը կազմում էր մոտ 80 նավ, որը գտնվում էր Ալեքսանդրի հրամանատարության տակ։ Եվս 25 նավ ուղարկեցին փոքրասիական դաշնակից պետությունները։ Կիպրոսի արքաները 120 նավերով նույնպես միացան Ալեքսանդրին։ Այդպիսով՝ Ալեքսանդրի նավատորմը կազմեց մոտ 225 նավ ըստ Արիանի[4], Կուրցիոսը խոսում է 190 նավերի մասին[5]։

Տյուրոսցիները չընդունեցին ծովամարտը և ամրացան նավահանգիստներում։ Կիպրոսական նավատորմիղը արգելափակեց հյուսիսային նավահանգիստը, որը ուղղված էր Սիդոնի կողմը, իսկ փյունիկիական նավատորմը՝ հարավային նավահանգիստը՝ ուղղված Եգիպտոսի կողմը։ Մետաղագործները պատրաստեցին բազում պաշարողական մեքենաներ, որոնցից որոշները Տյուրոսի պարիսպների մոտ տարան, որպեսզի վերականգնեն ծովապատնեշը, մնացածները տեղակայեցին նավերի վրա՝ խարիսխ գցած պարիսպի երկայնքով։ Նավերի վրայի խոյերով փորձում էին կործանել պարիսպները։ Տյորոսցիները անընդհատ հակագրոհների էին դիմում՝ կտրելով խարիսխների պարանները։ այդպիսի արտագրոհներից մեկի ժամանակ տյուրոսցիները հանկարծակի հարձակվեցին կիպրոսցիների նավատորմի վրա և նրանց նավերից մի քանիսը հատակը սուզեցին։ Նրանք նույնպես կրեցին ծանր կորուստներ նահանջի ժամանակ։

Ալեքսանդրը քաղաքի բոլոր կողմերից շրջապատողների մոտ եկավ գրոհով․

«Քանի որ այժմ տյուրոսցիների նավատորմից ոչ մի օգուտ չեղավ, մակեդոնացիները կարողացան մեքենաները հասցնել հենց պարիսպների մոտ։ Մեքենաները, որոնք կանգնեցված էին ծավապատնեշի վրա՝ չկարողացան նշանակալի վասներ հասցնել պարիսպին, քանի որ այն շատ ամուր էր։ Մի քանի մեքենաներով նավեր են ուղարկվել նաև քաղաքի մյուս մասից, որն ուղղված է Սիդոնի կողմը։ Երբ այս կողմից նույնպես ոչնչի չհասան, Ալեքսանդրը,, շարունակելով իր փորձերը, անցավ հարավային պարսպի մոտ՝ ուղղված Եգիպտոսի կողմը։ Այստեղ, վերջապես պարսպի նշանակալի մասը վնասեցին․ նրա մի մասը փլվեց։ Այնտեղ, որտեղ քանդվել էր, որքան հնարավոր է, շարժվեցին դեպի այդ կողմը։ Սակայն տյուրոսցիները հեշտությամբ հետ մղեցին մակեդոնացիներին։»[6]

Դիոդորոսը ավելացնում է, որ ճեղքը ուներ 30 մետր երկարություն, սակայն տյուրոսցիները մի գիշերվա ընթացքում վերականգնեցին այն։

3 օրիցց Ալեքսանդրը շարունակեց գրոհը։ Սկզբում քանդեցին հարավային նավաանգստի պարիսպը, իսկ հետո ճեղքի մոտ գնացին կամրջակներով ու հետևակով լի նավեր։ Առաջինը Տյուրոսի պարիսպների մոտ ընթացավ մակեդոնացի Ադմետոսը իր վահանակիրներով։ Շուտով մակեդոնացիները գրավեցին բոլոր պարիսպներն ու աշտարակները և ներխուժեցին քաղաք։

Միաժամանակ կիպրոսցիների և դաշնակից փյունիկիացիների նավերը ներխուժեցին Տյուրոսի երկու նավահանգիստներ։ Սկսվեց քաղաքի պաշտպանների կոտորածը։

Քաղաքն ընկավ պաշարման 7֊րդ ամսում՝ մ․թ․ա․ 332 թվականի հուլիսին։

արդյունքներ

խմբագրել

Պաշարման ժամանակ մահացան մոտ 400 մակեդոնացիներ։ Տյուրոսցիներից ընկան 8-9 հազարը։ 6—7 հազար տղամարդ զոհվեցին գրոհի ընթացքում[7]։

Կենդանի մնացին որոշ տղամարդիկ քաղաքի իշխանություններից, ովքեր թաքնվել էին Հերակլեսի տաճարում։ Արիանոսի խոսքերով՝ Տյուրոսի 30 հազար բնակիչներ վաճառվեցին ստրկության, Դիոդորոսը խոսում է 13 հազար գերիների մասին։ Կուրցիոսը հաղորդում է, որ մոտ 15 հազար բնակիչներ փրկվեցին Սիդոնի դաշնակիցների շնորհիվ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Арриан. Поход Александра. 2.17
  2. Юстин. 11.10; Курций. История Александра Македонского. 4.3.19; Диодор. Историческая библиотека. 17.41
  3. Диодор. Историческая библиотека. 14.48
  4. Арриан. Поход Александра. 2.20
  5. Курций. История Александра Македонского. 4.3.11
  6. Арриан. Поход Александра. 2.22
  7. Арриан,2.24; Диодор, 17.46; Курций, 4.4; Юстин, 18.3

Գրականություն

խմբագրել