Դմիտրո Տկաչ
Դմիտրո Վասիլևիչ Տկաչ (ուկրաիներեն՝ Дмитро́ Васи́льович Ткач, օգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1912, Օրլիկ, Կոբելյակի շրջան, Ուկրաինա - հուլիսի 7, 1993, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, լրագրող, խմբագիր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Դմիտրո Տկաչ | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Дмитрий Васильевич Пазвотич |
Ծնվել է | օգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1912 |
Ծննդավայր | Օրլիկ, Կոբելյակի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | հուլիսի 7, 1993 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և արձակագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Kryvyi Rih State Pedagogical University? (1940) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Q55778906?, Chervonyi Hirnyk?, Dnipro?, Molod? և Veselka? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրո Տկաչը ծնվել է 1909 թվականին Պոլտավայի մարզի Կոբելյակի շրջանի Օրլիկ գյուղում, ատաղձագործի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 8 տարեկան հասակում դարձել է անօթևան։ Ավելի ուշ գտել է սեփական հորեղբորը, ով ուսուցիչ էր Պոլտավայի մարզում, և հաճախել է դպրոց։ Տարվել է ընթերցանությամբ, հատկապես Ջեկ Լոնդոնի գրքերով, նրա ստեղծագործությունների ազդեցության ներքո որոշել է նկարագրել իր կյանքն անօթևան երեխաների կողքին։ Պատմությունը հորեղբորը դուր է եկել և նա տղային տարել է Խարկով, աշխատանքը ցույց է տվել Իվան Սենչենկոյին, ով երիտասարդին խորհուրդ է տվել «գրիչը ձեռքից բաց չթողնել»։
Դպրոցն ավարտելուց հետո Տկաչն աշխատել է Դոնբասի մետալուրգիական գործարանում։ Ծառայել է խորհրդային ռազմածովային նավատորմում։ 1940 թվականին ավարտել է Կրիվոյ Ռոգի մանկավարժական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-1945 թվականներին եղել է նավաստի, ապա Չոռնոմոռսկի նավատորմի «Շտորմ» պարեկային նավի ենթասպա։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է «Դնեպր» ամսագրի խմբագրի տեղակալ, «Մոլոդ» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Վեսելկա» մանկական գրականության հրատարակչության տնօրեն[1]։
Մահը
խմբագրելՄահացել է 1993 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի ասպետի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Լեսյա Ուկրաինկայի անվան գրական մրցանակի դափնեկիր, 1981
Ստեղծագործություններ
խմբագրել- «Հերթական առաջադրանք», 1951
- «Վտանգավոր գոտի», 1958
- «Սպասիր ինձ, սիրելի աղջիկ», 1959
- «Ես վեցերորդ դասարանցի եմ», 1964
- «Հանդարտ ծովը», 1974
Հիշատակ
խմբագրելԿիևում՝ այն տան պատին, որտեղ 1958-1993 թվականներին ապրել և աշխատել է Տկաչը, փակցված է բրոնզաձույլ հուշատախտակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977