Տինու Տրուբեցկի (էստ․՝ Tõnu Trubetsky, ծն. 24 ապրիլի, 1963, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև որպես Տոնի Բլեքպլեյտ (անգլ.՝ Tony Blackplait), էստոնացի փանկ-ռոք/գլեմ-փանկ երաժիշտ, ռեժիսոր, գրող, անարխիստ։

Տինու Տրուբեցկի
The Flowers of Romance in Tikkurila 2006-02-10.jpg
Տինու Տրուբեցկի (2006)
Ի ծնե անունէստ․՝ Tõnu Trubetsky
Նաև հայտնի է որպեսTony Blackplait
Ծնվել էապրիլի 24, 1963(1963-04-24)[1] (59 տարեկան)
Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
Ժանրերռոք
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, կինոռեժիսոր, երգիչ, լրագրող, կոմպոզիտոր, գրող, կինոդերասան և քաղաքական գործիչ
Գործիքներկիթառ և վոկալ

ԿենսագրությունԽմբագրել

Տինու Տրուբեցկին ծնվել է Տալլինում` էստոնացի Լեիլի Ռիկկի և Յանա Տրուբեցկիի ընտանիքում, ովքեր իրենց համարում էին իշխան Ն. Ն. Տրուբեցկոյի (1744-1820) սերունդները։ 1982 թվականին` թիվ 32 միջնակարգ դպրոցի թատերական դասարանն ավարտելուց հետո, զորակոչվել է խորհրդային բանակ։

Զորացրվելուց հետո Տինուն հայտնվում է արևմտաեվրոպական փանկ-ռոքի բեմում և հիմնում Vennaskond խումբը, որը ներկայումս համարվում է Էստոնիայի ամենահին ռոք-խումբը, որը գործել է առանց դադարի։ Բացի Vennaskond խմբից, նա եղել է Felis Ultramarinus (1986), Vürst Trubetsky & J.M.K.E. (1986-2009), The Un Concern (1988) և The Flowers of Romance (1999 թվականից) խմբերի մենակատարը։ Իսկ 1995 թվականին եղել է Operatsioon Õ խմբի կիթառահարը։

 
Տինու Տրուբեցկին (մեջտեղինը) 2006 թվականին

1992 թվականին՝ Ֆինլանդիայից Էստոնիա վերադառնալուց հետո, Տրուբեցկին եղել է ETKVL Kooperaator անվտանգության աշխատող, երբ ֆինն ռեժիսոր Պեկկա Կարյալայնեն նրան խնդրել է նկարահանվել իր «Hysteria» ֆիլմում։ Տրուբեցկին համաձայնել է և ֆիլմում կատարել Riga My Love երգը։

1993 թվականին Vennaskond թողարկել է իր առաջին հիթը՝ «Insener Garini Hüperboloid», իր միակ երգը, որը Տրուբեցկին չի գրել (այն գրել է Ալլան Վայնոլան)։

Տրուբեցկին 1992 թվականից Միջազգային ներում կազմակերպության, իսկ 1995 թվականից Էստոնիայի անիշխանականնրի լիգայի անդամ է։

Եղել է Էստոնիայի կանաչների կուսակցության անդամ, 2007 թվականին՝ նրա թեկնածուն Ռիյգիկոգուում, իսկ 2009 թվականին՝ Եվրախորհրդարանում[2]։

2010 թվականի օգոստոսի 5-ին դարձել է Էստոնիայի կենտրոնական կուսակցության անդամ[3]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Vürst Trubetsky & J. M. K. E.Խմբագրել

  1. Rotipüüdja (2000, MC, CD, Melodija/Kaljukotkas)

The Flowers of RomanceԽմբագրել

  1. Sue Catwoman (The Flowers of Romance CDEP)|Sue Catwoman (2004, CDEP, MFM Records)
  2. Sue Catwoman (The Flowers of Romance album)|Sue Catwoman (2004, CD, The Flowers of Romance)
  3. Paris (The Flowers of Romance album)|Paris (2006, CD, Līgo)

ՄատենագրությունԽմբագրել

  1. «Pogo» (1989, Eesti Raamat)
  2. «Inglid ja kangelased» (Tõnu Trubetsky & Anti Pathique, 1992, Vennaskond)
  3. «Anarhia» (1994, Tiritamm)
  4. «Daam sinises» (Tõnu Trubetsky & Anti Pathique, 1994, Vennaskond)
  5. «Mina ja George» (1996, Vennaskond)
  6. «Trubetsky» (2000, Olion)
  7. «Inglid ja kangelased» (Tõnu Trubetsky, Anti Pathique, Juhan Habicht, 2002, Kirjastuskeskus)
  8. «Anarhistid» (2003, Kirjastuskeskus)
  9. «Susi jutud» (2007, Ajakirjade Kirjastus)
  10. «Eesti punk 1976-1990. Anarhia ENSV-s» (Tony Blackplait & Cat Bloomfield, 2009, Varrak)[4]

ՖիլմագրությունԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  1. «Vennaskond. Millennium» (1998, VHS, 90 min., Faama Film/Eesti Tõsielufilm/Trubetsky Pictures) {Film oli esindatud Soome filmifestivalil Pirkanmaan Viro-Viikko 10. - 17. 10. 1999.}
  2. «Vennaskond. Ma armastan Ameerikat» (2001, VHS, 140 min., DayDream Productions/Kaljukotkas/Trubetsky Pictures)
  3. «Vennaskond. Sügis Ida-Euroopas» (2004, 2DVD, 185 min., Vennaskond/DayDream/Trubetsky Pictures)
  4. «Vennaskond. New York» (2006, DVD, 140 min., Trubetsky Pictures)
  5. «Pirates of Destiny» (2007, DVD, 150 min., Trubetsky Pictures)

Դերասան, անիմատոր կամ երաժշտության հեղինակ և կատարողԽմբագրել

  1. «Serenaad» (անիմատոր, 1987)
  2. «Magus planeet» (անիմատոր, 1987)
  3. «Sõda» (անիմատոր, 1987)
  4. «Hysteria» (դերասան, 1992)
  5. «Ma armastasin sakslast» (դերասան, 1998)
  6. «Lihtne lugu, lõpuga» (երաժշտությունը՝ Vennaskond, 1999)
  7. «Moguči» (երաժշտությունը՝ Vennaskond, 2004)
  8. «Punklaulupidu» (2008)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Discogs — 2000.
  2. Tõnu Trubetsky kandideerib europarlamenti // DELFI, 12.03.2009 (էստոներեն)
  3. Փանկ-երաժիշտ Տինու Տրուբեցկին հարում է կենտրոնականներին // DELFI, 05.08.2010
  4. «EESTI PUNK 1976-1990»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2015-04-16