Տիմոֆեյ Ֆեոդորովիչ Տերյաև (ռուս.՝ Тимофей Фёдорович Теряев, օգոստոսի 3, 1919(1919-08-03) - մարտի 20, 2001(2001-03-20), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս նկարիչ։

Տիմոֆեյ Տերյաև
Ծնվել էօգոստոսի 3, 1919(1919-08-03)
Վախճանվել էմարտի 20, 2001(2001-03-20) (81 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներQ111592125?

Կենսագրություն խմբագրել

Տիմոֆեյ Տերյաևը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 3-ին Ռուսաստանի Օրյոլի մարզի Գալիչ գյուղում[1]։ 1921 թվականին Տերյաևների ընտանիքը Գալիչից տեղափոխվել է Նովոչերկասկ[1]։ 1927 թվականից մինչև 1937 թվականը Տիմոֆեյ Տերյաևը սովորել է միջնակարգ դպրոցում։ Աշխատել է որպես մրճահար։ Եղել է նկարիչ-ձևավորող Տոկարևի աշակերտը՝ ձևավորելով գովազդային վահանակներ կինոթատրոնի համար։ 1939 թվականից մինչև 1952 թվականը ծառայել է Հայաստանի սահմանապահ զորքերում։ 1953 թվականին Մարտիրոս Սարյանի երաշխավորմամբ ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ[2]։ 1964 թվականին դարձել է ՌԽՖՍՀ նկարիչների միության անդամ։ 1959 թվականին Տիմոֆեյ Տերյաևը կնոջ հետ տեղափոխվել է Ռոստովի մարզ։ Մշակույթի բաժինը Տերյաևին՝ որս թատերական նկարչի, ուղարկել է Ցիմլյանսկի ժողովրդական թատրոն։ 1959 թվականից մինչև 1981 թվականը Տիմոֆեյ Տերյաևը դասավանդել է Ռոստովի Մ․ Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում։

Տիմոֆեյ Տերյաևը մահացել է 2001 թվականի մարտի 20-ին Դոնի Ռոստովում։

Հավաքածուներ, որտեղ պահվում են նկարչի աշխատանքները խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1961 – Համամիութենական թատերական միություն, Դոնի Ռոստով
  • 1969 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
  • 1979 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
  • 1981 – Գեղարվեստի մանկական դպրոց, Նովոշախտինսկ
  • 1983 – Ցուցահանդեսային սրահ, Շախտի
  • 1984 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
  • 1988 – ԽՍՀՄ նկարիչների միության Ռոստովի մարզի ցուցասրահ, Դոնի Ռոստով
  • 1989 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով
  • 1993 – ???, Մոսկվա
  • 2000 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով
  • 2006 – Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
  • 2009 – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2008 – «М – Ж», Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
  • 2008 – «Մահկանացու մասին արվեստում։ Նիկոլայ Կոնստանտինովի հիշատակին» (ռուս.՝ «О смертном в искусстве. Памяти Николая Константинова»), М-պատկերասրահ, Դոնի Ռոստով
  • 2009 – «REMAKE». М-պատկերասրահ, Դոնի Ռոստով

Հայտնի աշակերտներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • 2015 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Դոնի Ռոստովի նոր կառուցվող շրջաններից մեկում լինելու է Տիմոֆեյ Տերյաևի անունով կոչված փողոց[7]։ Այդ որոշումն ընդունել է քաղաքի անվանումների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը[8]։ Փողոցը պետք է լինի Պլատովսկի միկրոշրջանում[8]՝ նկարիչ և երաժիշտ Սերգեյ Տիմոֆեևի անունը կրող փողոցի կողքին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Медведев С. Тимофей Теряев: «Широкий зритель так и не узнал меня» Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // Кто главный. — 2011. — № 12 (71).
  2. Рязанов В. Художник должен быть чистый душой Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // Наше время. — 2009. — 31 июля.
  3. Таганрогская картинная галерея. Живопись, графика XVIII—XX веков / сост. Л. В. Зуева. — Таганрог: Айкэн, 1998. — 208 с. — ISBN 5-900948-05-6.
  4. А. Токарев. Объяснение в любви — Старочеркасск. Каталог выставки. — Ростов-на-Дону: Музей современного изобразительного искусства на Дмитровской, 2007. — 16 с.
  5. Скопцова Г. С. Из века в века: история РХУ в лицах. — Ростов-на-Дону: Изд. РХУ, 2009. — С. 321. — ISBN 978-5-9901759-1-4.
  6. Скопцова Г. С. Из века в века: история РХУ в лицах. — Ростов-на-Дону: Изд. РХУ, 2009. — С. 455. — ISBN 978-5-9901759-1-4.
  7. Собств. корр. Именем создателя ростовской группы «Пекин Роу-Роу» назовут улицу // bloknot-rostov.ru. — 2015. — 24 авг.
  8. 8,0 8,1 Ченчевик И. Скоро в Ростове-на-Дону появятся две новые улицы(չաշխատող հղում) / новости.ростов.рф. — 2015. — 24 авг.
  9. Дунаева А. Имя создателя группы «Пекин Роу Роу» получила улица в новом районе Ростова // http://161.ru Արխիվացված 2016-10-09 Wayback Machine. — 2015. — 24 авг.

Արտաքին հղումներ խմբագրել