Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան
Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան (ռուս.՝ Ростовский областной музей изобразительных искусств / РОМИИ), գեղարվեստական թանգարան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Հավաքածուում առկա է ավելի քան 6 հազար միավոր։
Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրվել է | 1938 |
Կայք | romii.ru |
![]() | |
![]() |
Թանգարանի մասին
խմբագրելՌոստովի կերպարվեստների մարզային թանգարանը որպես ինքնուրույն հաստատություն գոյություն ունի 1938 թվականից[1]։ Թանգարանի հավաքածուն ներառում է գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական և դեկորատիվ-կիրառական արվեստի մոտ 6000 ստեղծագործություն։ Մշտական ցուցադրությունը ներկայացնում է հինռուսական արվեստը, XVIII-XX դարերի Ռուսաստանի արվեստը, Արևելքի երկրների և արևմտաեվրոպական վարպետների արտասահմանյան արվեստը։ XX դարի արվեստի հավաքածուն ներկայացված է Բորիս Լավրենկոյի, Ալեքսանդր Լակտիոնովի, Մարտիրոս Սարյանի, Նիկոլայ Տիմկովի, Ռուսաստանի այլ առաջատար վարպետների աշխատանքներով։ Նաև ցուցադրվում են Դոնի նկարիչների աշխատանքները։
Կազմակերպության մակերեսները. ցուցասրահ-ցուցահանդեսի՝ 3938 մ², ժամանակավոր ցուցահանդեսների՝ 859 մ², ֆոնդերի պահեստարանների՝ 2245 մ²։ Աշխատակիցների քանակը՝ 57, որոնցից 19-ը՝ գիտական։ Կազմակերպության կառուցվածքում կան գիտական գրադարան, վերանորոգման արհեստանոցներ։
Պատմություն
խմբագրելԹանգարանի բացումը տեղի է ունեցել 1938 թվականին, բայց հավաքածուի ձևավորումն ունի ավելի հին պատմություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբին Դոնի Ռոստովում ստեղծվել է գեղեցիկ արվեստների ռոստով-նախիջևանյան ընկերություն, որի ցուցահանդեսներում ցուցադրվում էին Ռուսաստանի տարբեր քաղաքների արվեստագետների ստեղծագործությունները, որոնք հետագայում ընդգրկվել են տեղի մեկենասների մասնավոր հավաքածուներում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո դրանք հատկացվեցին թանգարանին։
1920 թվականից մայիսի 1-ից գործել է որպես Դոնի արվեստի և հնությունների մարզային թանգարան, 1927 թվականից՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկրամասային թանգարանի կազմում, 1934-1936 թվականներին չի գործել, 1937 թվականից՝ Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանի բաժանմունքի իրավունքով։
Թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել արվեստագետներ Մարտիրոս Սարյանը և Անդրեյ Սիլինը[2], գրող Մարիետա Շահինյանը։ Գոյության առաջին տարիներից թանգարանը համալրվել է նաև երկրի կենտրոնական թանգարանների՝ Տրետյակովյան պատկերասրահի, Էրմիտաժի, Ռուսական թանգարանի ցուցանմուշներով։
1942 թվականի հունվարին հավաքածուն տարհանվել է Պյատիգորսկ, որտեղ կողոպտվել է գերմանական զորքերի կողմից։ Հետպատերազմյան տարիներին որոշ գողացված նկարներ աստիճանաբար վերադարձվել են թանգարանին, բայց նախապատերազմյան ամբողջ հավաքածուն այդպես էլ չի հաջողվել վերականգնել։ Երկրորդ անգամ թանգարանը բացվել է 1946 թվականի հունիսին՝ Ռոստովի Մ. Բ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում նրան հատկացված սենյակներում։
1958 թվականից թանգարանը զբաղեցնում է հայտնի փաստաբան Ա. Պ. Պետրովի առանձնատունը, որը կառուցվել է XIX դարի վերջին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով (առանձնատունն ազգայնացվել է 1920 թվականին[3])։
Հիմնական էքսկուրսիաներ
խմբագրել- Հինռուսական արվեստ
- XVII դարի - XX դարի սկզբի ռուսական արվեստ
- XVII - XIX դարերի արևմտաեվրոպական արվեստ
- Արևելքի արվեստ
Պատկերասրահ
խմբագրել- Թանգարանի ցուցանմուշներից
-
Հովհաննես Այվազովսկի, «Պոմպեյի կործանումը»
-
Հովհաննես Այվազովսկի, «Հարություն Խալիբյանի դիմանկարը»
-
Անհայտ նկարիչ, «Կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի դիմանկարը»
-
Իլյա Ռեպին, «Իվան Շամշինի դիմանկարը»
-
Ալեքսեյ Անտրոպով, «Մեծ իշխան Պավել Պետրովիչի դիմանկարը»
-
Աֆանասի Ռազմարիցին, «Թղթախաղ»
-
Նիկոլայ Սկադովսկի, «Անօթևանները»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ростовский музей изобразительных искусств. — Ростов-на-Дону: 1987.
- ↑ Силин Андрей Дмитриевич
- ↑ Еваулов Г.В., Черницына В.А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 2002.