Տիմբալո (իտալ.՝ Timballo), իտալական թխվածքաճաշ՝ բաղկացած մակարոնեղենից[1], բրնձից[2] կամ կարտոֆիլից՝ մեկ կամ մի քանի այլ բաղադրիչների հետ (պանիր, միս, ձուկ, բանջարեղեն կամ մրգեր)[3][4]։ Երբեմն այն պատրաստում են՝ բաղադրիչները շերտավոր կամ շաքարային խմորի մեջ զետեղելով։ Իտալիայում կան այս ուտեստի բազմաթիվ տարածաշրջանային տարբերակներ։

Տիմբալո
Տեսակճաշ
Ենթատեսակմակարոնով ուտեստ
Առաջացման երկիր Իտալիա
 Timballo Վիքիպահեստում

Ստուգաբանություն խմբագրել

«Timballo» տերմինը ծագել է հին ֆրանսիական tamballe բառից, որը նշանակում է թմբուկ, լիտավր, դափ, որն իր հերթին ծագում է արաբերենից[5]։ Արդեն 15-րդ դարում հայտնի էր timballo alla teramana-ն, որը բաղկացած էր ձվից և ալյուրից պատրաստված նրբաբլիթներից։ Սարդինիայում tumbalu-ն դարեր շարունակ եղել է հովիվների համար պուդինգ՝ պատրաստված այծի կաթից, մեղրից, թարմ ձվերից և կիտրոնի կեղևից։

Ֆրանսիացիները ամենայն հավանականությամբ տիմբալոյի բաղադրատոմսը մասամբ փոխառել են նեապոլիտանցիներից, այսպես կոչված «Երկու Սիցիլիաների թագավորությունում»՝ իրենց կարկանդակները ստեղծելու համար։ Հավանաբար ֆրանսիական անունը արմատավորվել է իտալական խոհանոցում։

Տիմբալոյի տեսակները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան և երբեմն այն անվանում են bomba, tortino, sartu (նեապոլիտանական մեկնաբանություն) կամ pasticcio (ավելի հաճախ օգտագործվում է հրուշակեղենի կեղևի մեջ թխված նմանատիպ ուտեստը նշելու համար)[3]։

Պատրաստում խմբագրել

Ճաշատեսակը պատրաստում են թավայում գմբեթի ձևով։ Մակարոնեղենը կամ բրինձը զետեղվեւմ են թխելու համար նախատեսված ամանի պատերին, ներսում տեղավորվում է միջուկը, ձվերը կամ պանիրն օգտագործվում են որպես կապող նյութ։ Բրինձը որպես բաղադրամաս օգտագործվում է Էմիլի Ռոմանյեում, որտեղ ուտեստը անվանվում է «բոմբա» և թխվում է աղավնուց կամ մեկ այլ որսամսից, ոլոռից, տեղական պանրից և մակարոնեղենի հիմքից։ Նրբաբլիթն որպես հիմնական բաղադրիչ օգտագործվւոմ է Աբրուցոյում, իսկ այլ շրջաններում օգտագործվում է ռավիոլի կամ նյոկի[3]։ Սիցիլիայում այն սովորաբար պատրաստվում է մակարոնեղենով և սմբուկով[6]։ Երբեմն օգտագործում են սնկով սոուս կամ ֆոնդատա, Պիեմոնտիի պանրի սոուս և բեշամել[3][7]։

Մշակույթի մեջ խմբագրել

Timballo-ն նշանավոր տեղ է զբաղեցնում 1996 թվականի «Մեծ գիշեր» ֆիլմում, չնայած ուտեստը այնտեղ կոչվում է timpano (տարածաշրջանային կամ ընտանեկան տերմին)[3]։ Ֆիլմը նպաստել է ուտեստի ժողովրդականության մեծացմանը[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тимбалло/ Софи Бреймбридж, Джо Глинн: Италия. Еда и дольче вита Արխիվացված 2020-06-16 Wayback Machine. – М.: Евробукс, 2011. – 296 с. – ISBN 5040125267, 9785040125265
  2. «Тимбалло ди ризо». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schrambling, Regina (2006 թ․ հունվարի 11). «With timballo, any night is big». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  4. McKeon, Nancy (1996 թ․ սեպտեմբերի 25). «. . . And in the Starring Role: The Timballo!». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «Vocabolario Treccani». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  6. Zeldes, Leah A. (2010 թ․ դեկտեմբերի 1). «Eat this! Timballo Siciliano, something different to do with pasta». Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  7. Del Conte, Anna[en] Gastronomy of Italy. — Pavilion Books, 2004. — ISBN 978-1862059580
  8. Marchetti, Domenica; Susie Cushner Big Night In: More Than 100 Wonderful Recipes for Feeding Family and Friends Italian-Style. — Chronicle Books[en], 2008. — С. 99. — ISBN 978-0-8118-5929-5
  9. Kasper, Lynne Rossetto; Susie Cushner The Italian Country Table: Home Cooking from Italy's Farmhouse Kitchens. — Simon and Schuster, 1999. — С. 100. — ISBN 978-0-684-81325-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.