Տիկնիկների պատկերասրահ

պատկերասրահ Երևանում

Տիկնիկների պատկերասրահ, տիկնիկներին նվիրված պատկերասրահ Երևանում։ Բացվել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը[1]։

Տիկնիկների պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել էմարտի 21, 2017
Տնօրեն

Տնօրեն՝ Ստելլա Սարգսյան

Գեղարվեստական ղեկավար՝ Մարինա Խաչմանուկյան
Կայքkukliarm.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պատկերասրահը բացվել է պետության և մասնավորի համագործակցությամբ։ Պատկերասրահն ունի երկու սրահ։ Սրահներից մեկում միայն հայկական ծիսական, ավանդական տիկնիկներն են, երկրորդ սրահում ներկայացված տիկնիկները բազմաոճ են։

Հավաքածու խմբագրել

Պատկերասրահի ցուցադրությունում ներկայացված է շուրջ 250-300 տիկնիկ՝ հայ տիկնիկագործի եզակի ու չկրկնվող ձեռքի աշխատանքը։ Այստեղ կարելի է տեսնել Մհեր Մկրտչյանի, Գալյա Նովենցի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Պուտինի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի և այլ հայտնի անձանց կերպարներով ստեղծված տիկնիկների։ Հավաքածուի մաս է կազմում ամերիկաբնակ Ալիս Նավասարգյանի՝ շուրջ 200 տիկնիկներից կազմված արժեքավոր հավաքածուն։ Պատկերասրահում ներկայացված տիկնիկները կերպարներ են, որոնք ունեն իրենց պատմությունը[2][3]։

Շենք խմբագրել

Պատկերասրահը բացվել է Երևանի Աբովյան փողոցում՝ 1914 թվականին կառուցված պատմական շենքում (1.6/178.4.1)։ 1921 թվականին այդ շենքում է ապրել Հովհաննես Թումանյանը[4]։ Հետագայում տեղափոխվել է Երևան Մոլ (Արշակունյաց պողոտա, 34/3 շենք)[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանում առաջին անգամ կհիմնվի Տիկնիկների պատկերասրահ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-05-13 
  2. «Երևանում բացվեց Տիկնիկային պատկերասրահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-05-13 
  3. «Երևանում բացվել է տիկնիկների պատկերասրահ (Ֆոտոշարք)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-05-13 
  4. «Թումանյանի նախկին տանը բացվել է Տիկնիկների պատկերասրահ»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-05-13 
  5. «Տիկնիկների Պատկերասրահ»։ Yerevan Mall Shopping and Entertainment Center (ամհարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է 2019-05-24