Տիգրան Ալիխանով

հայ դաշնակահար

Տիգրան Աբրահամի Ալիխանով (հունվարի 22, 1943(1943-01-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2023(2023-10-29), Մոսկվա, Ռուսաստան), հայ դաշնակահար։ ՌԴ ժողովրդական արտիստ (2002), պրոֆեսոր (1992)։

Տիգրան Ալիխանով
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 22, 1943(1943-01-22)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 29, 2023(2023-10-29) (80 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1966)
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Ալիխանովի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Տիգրան Ալիխանովը ծնվել է 1943 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի (1904-1970) և ջութակահար, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի Սլավա Ռոշալի (1916-1998) ընտանիքում։

1966 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1966-1973 թվականներին դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում, 1971 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայում, 1992 թվականից՝ ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ ռեկտոր։

Վարպետության դասեր է առել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Իսպանիայի մի շարք կոնսերվատորիաներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում։

Կատարողական երկացանկում են Յոհան Սեբաստիան Բախի, Ֆ. Լիստի, Ի. Ստրավինսկու, Պ. Հինդեմիթի, Ա. Շնիտկեի, է. Դենիսովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Եղել է մի շարք կոմպոզիտորների (է. Դենիսով, Յու. Բուցկո, Գ. Բանշչիկով, Գ. Ֆրիդ) երկերի առաջին կատարողը։ Հեղինակ է գիտամեթոդական աշխատությունների։ Թողարկել է ձայնասկավառակներ[2]։

Մրցանակներ

խմբագրել
  • Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (1967, Փարիզ)
  • Հեղինակային իրավունքի հունգարական գործակալության մրցույթի դափնեկիր (1985)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն

խմբագրել
  • Григорьев Л., Платек Я. «Современные пианисты». Москва, «Советский композитор», 1990.

Արտաքին հղումներ

խմբագրել