Տիբոր Նավրաչիչ (հունգ.՝ Tibor Navracsics, հունիսի 13, 1966(1966-06-13)[2][3], Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 2014 թվականի նոյեմբերի 1-ից Յունկերի հանձնաժողովում կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատարն է։

Տիբոր Նավրաչիչ
 
Կուսակցություն՝ Ֆիդես[1]
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1990) և Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 13, 1966(1966-06-13)[2][3] (57 տարեկան)
Ծննդավայր Վեսպրեմ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1990 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո ստացել է նաև դատավորի որակավորում։ Մի քանի տարի աշխատել է որպես դասախոս Կորվինի համալսարանում, որտեղ 2000 թվականին նրան շնորհվել է քաղաքագիտության դոկտորի կոչում[4]։

1998 թվականից մինչև 1999 թվականը գլխավորել է կապի վարչությունը, իսկ 1999 թվականից մինչև 2002 թվականը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարը։ 2002-2003 թվականներին Նավրաչիչը եղել է Ֆիդես կուսակցության խորհրդարանական խմբի քաղաքական վերլուծության բաժնի ղեկավարը։ 2006 թվականին ընտրվել է Ազգային ժողով, որտեղ գլխավորել է Ֆիդես խորհրդարանական խմբակցությունը։ 2010 և 2014 թվականներին վերընտրվել է պատգամավոր։

2010 թվականի մայիսի 29-ին Օրբանի երկրորդ աշխատասենյակում զբաղեցրել Է փոխվարչապետի և արդարադատության ու պետական կառավարման նախարարի պաշտոնը։ 2014 թվականի հունիսի 6-ից սեպտեմբերի 23-ը Նավրաչիչը եղել է արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար։ Այդ պաշտոնում նա 2013 թվականին բանավեճի մեջ է մտել եմ արդարադատության հանձնակատար Վիվիան Ռեդինգի հետ, որը կասկածի տակ է դրել Հունգարիայի դատական համակարգի անկախությունը[5]։ Նույն տարվա աշնանը Նավրաչիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հունգարիան պետք է պատասխանատվություն ստանձնի Հոլոքոստի համար[6]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ից զբաղեցրել է կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական հանձնակատարի պաշտոնը[4]։

Նավրիչիչը ամուսնացած էմ ունի երկու դուստր[7]։ Տիրապետում է սերբերեն և խորվաթերեն լեզուներին․ հանդիսանում է Հարավսլավիայի վերաբերյալ մի շարք վերլուծական աշխատանքների հեղինակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 «Глава МИД Венгрии, защищавший Будапешт от критики Брюсселя, сам стал еврокомиссаром». Finugor. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  5. «Наврачич раскритиковал комиссара юстиции ЕС». Hungary-ru.com. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  6. «Deputy PM: Hungarians must accept responsibility for the Holocaust» (անգլերեն). Politics.hu. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  7. «Megszületett Navracsics lánya» (հունգարերեն). Blikk. 2009 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբոր Նավրաչիչ» հոդվածին։