Տիակի Կուրիյամա
Տիակի Կուրիյամա (անգլ.՝ Chiaki Kuriyama, ճապ.՝ 栗山 千明, հոկտեմբերի 10, 1984[1], Ցուտիուրա, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի դերասանուհի, երգչուհի և մոդել։ Առավել հայտնի է Կինձի Ֆուկասակուի «Թագավորական մարտ» (2000) ֆիլմում Տակակո Տիգուսայի և Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» (2003) ֆիլմում Գոգո Յուբարիի դերերով։
Տիակի Կուրիյամա ճապ.՝ 栗山 千明 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ցուտիուրա, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, սեյու, ֆոտոմոդել և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | chiakikuriyama.net chiakikuriyama.com |
![]() |
Կյանք և կարիերա
խմբագրելԾնվել է 1984 թվականի օգոստոսի 10-ին՝ Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի Ցուտիուրա քաղաքում։ 1990-ականներին Ճապոնիայում երեխա մոդելները թրենդային էին, որի ժամանակ Կուրիյաման հայտնիություն է ձեռք բերում։ 1997 թվականին նա նկարահանվում է լուսանկարիչ Կիշին Շինոյամայի «Shinwa-Shōjo» (Աղջիկն առասպելից) և «Shōjokan» (Աղջկա նստավայր) ֆոտոբուքերում։ «Shinwa-Shōjo»-ն բեսթսելլեր է դառնում, սակայն, 1999 թվականին դադարում է հրապարակվել նոր՝ մանկական պոռնոգրաֆիայի դեմ օրենքի ընդունումից հետո։ Նա նաև եղել է «Nicola» (1997-2001) և «Pichi Lemon» (1996-2001) ամսագրերի մոդելը։
Կուրիյաման գլխավոր դերերով հանդես է եկել 1999 թվականի «Շիկոկու» և 2000 թվականի «Անեծք» սարսափ ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է 2000 թվականի «Թագավորական մարտ» մարտաֆիլմում՝ հանդես գալով Տակակո Տիգուսայի դերում։
Մի քանի ճապոնական հեռուստանախագծերում մասնակցելուց հետո, Կուրիյաման 2003 թվականին կատարում է իր Հոլիվուդյան դեբյուտը ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում՝ կատարելով Գոգո Յուբարիի դերը, ով յակուձայի ղեկավար Օ-Ռենի Իշիի (Լյուսի Լյու) աշակերտուհի թիկնապահն է։ Կուրիյամայի մյուս կինոնկարները ներառում են գլխավոր դերերը «Ազումի 2։ Մահ կամ սեր» նինջա դրամայում և ռեժիսոր Տակաշի Միիկիի «Մեծ Յոկայի պատերազմ» ֆենթեզի ֆիլմում։
2010 թվականին «CHiAKi KURiYAMA» կեզծանվամբ թողարկել է «Ryūsei no Namida» CD սինգլը։ Երգն օգտագործվել է որպես «Mobile Suit Gundam Unicorn» անիմեի առաջին էնդինգ։ 2011 թվականին թողարկել է չորս սինգլ՝ «Kanōsei Girl», «Cold Finger Girl», «Oishii Kisetsu/Ketteiteki Sanpunkan» և «Tsukiyo no Shōzō»։ «Kanōsei Girl»-ը օգտագործվել է որպես «Գինտամա» անիմեի երրորդ օփենինգ, իսկ «Cold Finger Girl»-ը որպես «Level E» անիմեի օփենինգ։ Իր դեբյուտային՝ «Circus» ալբոմը թողարկվել է 2011 թվականի մարտի 16-ին[2]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմ
խմբագրելԱնվանում | Մանրամասներ | Ամենաբարձր հորիզոնական | Վառքներ (Ճապոնիա)[3] |
---|---|---|---|
JPN [4] | |||
«Circus» |
|
19 | 12,000 |
Սինգլներ
խմբագրելԱնվանում | Տարեթիվ | Ամենաբարձր հորիզոնական | Վառքներ (Ճապոնիա)[3] | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
Oricon սինգլների չարթ [4] |
Billboard Japan Hot 100 [5][6] | ||||
Ryūsei no Namida | 2010 | 11 | 24 | 21,000 | Ոչ-ալբոմային սինգլ |
Kanōsei Girl[7] | 30 | 41 | 8,000 | Circus | |
Cold Finger Girl[8] | 2011 | 39 | 88 | 5,000 | |
Oishii Kisetsu[9] | 37 | 100 | 4,000 | ||
Ketteiteki Sanpunkan | — | ||||
Tsukiyo no Shōzō[10] | 62 | — | 2,000 | «Circus» դելյուքս | |
Toyosu Luciferin | 2013 | 109 | — | 900 | Ոչ-ալբոմային սինգլ |
0 | 111 | — | 500 | ||
Dilemma | 2014 | — | — |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարեթիվ | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2004 | MTV Movie Awards | Լավագույն մարտ | «Սպանել Բիլին։ Մաս 1» | Հաղթանակ |
2004 | Սատուրն | Ապագայի դեմք | «Սպանել Բիլին։ Մաս 1» | Առաջադրված |
2009 | Fantastic Fest | Լավագույն ֆանտաստիկ դերասանուհի | «Հորումոյի մարտական լիգա» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.chiakikuriyama.com/pages/4514637/profile
- ↑ Daniel Robson (2011 թ․ մարտի 4). «Kuriyama trades her blades for a song». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «オリコンランキング情報サービス「you大樹」» [Oricon Ranking Information Service 'You Big Tree']. Oricon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «栗山千明のリリース一覧» [List of at Chiaki Kuriyama's Releases]. Oricon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Hot 100|JAPAN Charts|Billboard JAPAN». Billboard (ճապոներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Japan Billboard Hot 100 2010/03/08». Billboard (ճապոներեն). 2010 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Japan Billboard Hot 100 2010/11/29». Billboard (ճապոներեն). 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Japan Billboard Hot 100 2011/02/07». Billboard (ճապոներեն). 2011 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Japan Billboard Hot 100 2011/03/14». Billboard (ճապոներեն). 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Hot Single Sales 2011/12/05». Billboard (ճապոներեն). 2011 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիակի Կուրիյամա» հոդվածին։ |