Թագավորական մարտ (ֆիլմ)
Թագավորական մարտ, ճապոնացի ռեժիսոր Կինձի Ֆուկասակուի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է 2000 թվականին՝ Քոսյուն Տակամիի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
խմբագրելՏնտեսական ճգնաժամի պատճառով հյուսիսալևելյան Ասիայի տոտալ մեծ պետություններից մեկի՝ Ճապոնիայի բնակչության 15%-ը դարձել էր գործազուրկ։ Աշակերտները բոյկոտում էին դասերը։ Դրան ի պատասխան կառավարությունը թողարկում է «կրթական» ծրագիր «Թագավորական մարտ» անվանումով, որտեղ դպրոցականներին ստիպում էին մասնակցել զենքին սպառնալիքով։
Ճապոնական դպրոցականների խումբը մեկնում է էքսկուրսիա։ Ավտոբուսում երեխաներին քնեցնում են գազով։ Երբ նրանք ուշքի են գալիս, տեսնում են, որ իրենց պարանոցներին օղակապեր կան, և զինվորականները հեռուստատեսախցիկների միջոցով նրանց դեպի ինչ-որ շինություն են քշում։ Նրանց ուսուցիչը՝ Կիտանոն, աշակերտներին բացատրում է «խաղի» կանոնները, որում նրանք պետք է մասնակցեին։ Նրանք բոլորը գտնվում էին անմարդաբնակ կղզում։ 3 օրվա ընթացքում 42 աշակերտները պետք է սպանեին իրար, վերջին ողջ մնացողը կհաղթեր և կստանար ազատություն։ Եթե 3 օրվա ընթացքում ողջ մնային մեկից ավելի աշակերտ, ապա նրանց օղակապերը կպայթեն։ Օղակապ-դետեկտորները պայթում էին նաև այն դեպքում, եթե մասնակիցը գտնվում էր արգելված գոտում, որոնք փոխվում էին մի քանի ժամը մեկ, պայթում էր նաև այն դեպքում, երբ փորձում էին այն հանել։
«Խաղի» յուրաքանչյուր մասնակցի տրվում էր պայուսակ առաջին անհրաժեշտության պարագաներով, ուտելիքով և զենքերով, ընդ որում՝ զենքերը բաժանվում էին պատահականության սկզբունքով։ Պայուսակում կարող էր լինել և՛ զենք, և՛ կացին, և՛ կաթսայի կափարիչ կամ հովհար։ Դպրոցականներիր մի մասը փոխադարձ համակրանքի վրա հիմնվելով ջոկատներ են կազմում՝ միավորելով զենքերը, պաշտպանական դիրքեր զբաղեցնելով։ Մասնակիցներից երկու ավագ աշակերտներ, վերցնելով ավտոմատ հրազենները, դառնում են շատ վտանգավոր մնացած մասնակիցների համար։
Գլխավոր հերոսը՝ Սյույա Նանահարան, գործում էր մի աղջկա՝ Նորիկոյի հետ։ Ֆիլմի վերջում են ողջ մնում իրենք և մեկ այլ աշակերտ՝ Սյոգո Կավադան։ Նրանց հաջողվում է հանել օղակապերը, ներխուժել գլխավոր շենք, սպանել ուսուցչին և թաքնվել։ Կավադան ճանապարհին մահանում է ստացած վերքերից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Տացույա Ֆուձիվարա | Սյույա Նանահար |
Ակի Մաեդա | Նորիկո Նակագավա |
Տարո Յամամոտո | Սյոգո Կավադա |
Տակեսի Կիտանո | Կիտանո |
Կո Սիբասակի | Միցուկո Սոմա |
Մասանաբու Անդո | Կազուո Կիրիամա |
Տիակի Կուրիյամա | Տակակո Տիգուսա |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2001 թվականին ֆիլմն ստացել է 4 մրցանակ Ճապոնական կինոակադեմիայի կողմից։ Լավագույն մոնտաժող (Հիրոհիդե Աբե), տարվա հայտնություն (Տացույա Ֆուձիվարա և Ակի Մաեդա), ամենահայտնի ֆիլմ
- 2001 թվականին Ճապոնական կինոակադեմիայի մրցանակների 6 անվանակարգեր հետևյալ կատեգորիաներում։ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Քինդիզ Ֆուկասակու)[9], լավագույն դերասան (Տացույա Ֆուձիվարա), լավագույն երաժշտություն (Մասամիտի Ամանո) լավագույն սցենար (Քենտա Ֆուկասակու) լավագույն ձայն (Քունիո Անդո)
- 2001 թվականին 2 մրցանակ «Կապույտ ժապավեն»(Blue Ribbon) լավագույն ֆիլմին և լավագույն նոր դերասանին (Տացույա Ֆուձիվարա)
- 2001 թվականին լավագույն ֆիլմ անվանակարգում Կատալոնական կինոփառատոնում Սիդջեսիում։
Գնահատական
խմբագրելRotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 87% է, 45 կինոքննադատների կողմից ֆիլմը միջին գնահատականը 7.5/10 միավոր է[10]
Ֆիլմը զբաղեցնում էր առաջին տեղը 1992 թվականին 20 լավագյուն ֆիլմերի ցանկում՝ ըստ Քվենտին Տարանտինոյի վարկածի[11]
Հաջորդը
խմբագրել2003-ին թողարկվեց «Թագավորական մարտ 2-ի» ֆիլմի շարունակթյունը նույն ռեժիսորի կողմից և նույն դերասանական կազմով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nytimes.com/2012/05/25/movies/battle-royale-directed-by-kinji-fukasaku.html?partner=rss&emc=rss
- ↑ http://www.metacritic.com/movie/battle-royale-2000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28615.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0266308/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.bbfc.co.uk/releases/battle-royale-2001-0
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0266308/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Film of the week: Battle Royale». the Guardian (անգլերեն). 2001 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Battle Royale (2000)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Mariette. «UK cinema industry economics». UK Cinema Association (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: Text "Average ticket price" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կայքէջ IMDb
- Կայքէջ mediacircus.net Արխիվացված 2007-02-12 Wayback Machine
- Կայքէջ metacritik
- Կայքէջ ALLMOVIE
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական մարտ (ֆիլմ)» հոդվածին։ |