Տերեսա Անդրես Սամորա
Տերեսա Անդրես Սամորա (իսպ.՝ Teresa Andrés Zamora, 1907[1], Վիլյալբա դե լոս Ալկորես, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 5, 1946[2], Փարիզ, Սենա, Ֆրանսիա), իսպանացի գրադարանավար։ Ղեկավարել է զանգվածային մշակույթի գրադարանային բաժինը։ Եղել է Վալենսիայի հանրային ուսուցման նախարարության պատվիրակ, ռազմատենչ կոմունիստ, ֆեմինիստ, հանրապետական և արհմիության անդամ։ Երկու անգամ աքսորվել է, առաջինը Բելգիայում, այնուհետև` Ֆրանսիայում, որտեղ ներգրավված է եղել քաղաքականության մեջ։
Տերեսա Անդրես Սամորա | |
---|---|
Ծնվել է | 1907[1] |
Ծննդավայր | Վիլյալբա դե լոս Ալկորես, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 5, 1946[2] |
Մահվան վայր | Փարիզ, Սենա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | գրադարանավար, կանանց իրավունքների պաշտպան և արհմիութենական գործիչ |
Ամուսին | Emili Gómez Nadal?[3] |
Անդամություն | Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?[4] |
Teresa Andrés Zamora Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏերեսա Անդրես Սամորան ծնվել է Վիլյալբա դե լոս Ալկորեսում։ Մանկությունն անցել է Պալենսիայի գավառի Կրեսիո Սևիկո դե լա Տոռեում, որտեղ ծնվել են նրա չորս եղբայրները (Տրոադիո Ֆելիքս, Դիոնիսիո, Մարիանո և Վիկտորիանո) և քույրը (Իսաբել)[5]։
Ցուցաբերելով բարձր առաջադիմություն` բակալավրի աստիճան ստացել է Պալենսիայում, որտեղ ապրել է տատիկի վարձած բնակարանում[6]։ 1923-1927 թվականներին սովորել է Վալյադոլիդի համալսարանի փիլիսոփայության և արվեստի բաժնում` միաժամանակ ուսանելով նաև հավելյալ առարկա` մանկավարժություն։ 1928 թվականին դոկտորական թեզի վրա աշխատելու պատրվակով տեղափոխվել է Մադրիդի Կանանց կրթության կենտրոն (Residencia de Señoritas)։
1928-1929 և 1930-1931 թվականների ուսումնառության տարիներին Մադրիդի ինստիտուտ-դպրոցում (Instituto-Escuela) դասավանդել է աշխարհագրություն։ Այստեղ Անդրեսը իրազեկվել է կանանց իրավունքների պայքարի մասին։ 1928-1929 թվականներին Կլարա Կամպոամորը համաժողովի ժամանակ հանդես է եկել «Ինչպես պետք է ստեղծել կնոջ իրավունքը» զեկույցով։ 1928 թվականին Տերեսա Անդրեսը Մադրիդում մասնակցել է համալսարանական կանանց միջազգային համագումարին։
Կանանց կրթության կենտրոնում բնակվելու տարիներին Տերեսա Անդրեսն ակտիվ կերպով մասնակցել է հաստատության գործունեությանը, այդ թվում Անդալուսիայում կազմակերպել է արվեստի ցուցադրություն, համագործակցել է Պատմական հետազոտությունների կենտրոնի հետ։ 1933-1934 թվականներին Անդրեսը Էնկարնասիոն Կոբրե Էռերոյի հետ ելույթներով հանդես է եկել չորս համաժողովներում, որոնց որոշ աշխատանքներ օգտագործվել է իր դոկտորական ատենախոսությունում[7]։ Դոկտորական ատենախոսությունը շարունակել է Էմիլի Գոմես Նադալի ղեկավարությամբ, ով հետագայում դարձել է նրա ամուսինը։
1931 թվականի քննություններից հետո Տերեսա Անդրեսը դարձել է Լեոնի հնագիտական թանգարանի տնօրենը։ Նույն թվականին նշանակվել է Ազգային պալատի արխիվի տնօրեն, և նրան է հանձնարարվել կազմակերպել և պահպանել պալատի ֆոնդերը։ Հետազոտությունների ընդլայնման խորհուրդը 1932 թվականին նրան շնորհել է տասնմեկամսյա կրթաթոշակ Գերմանիայում։ Բեռլինի համալսարանի արվեստի պատմության ինստիտուտում մասնակցել է միջնադարյան հնագիտության, 14-րդ դարի Գերմանիայի քանդակագործության և միջնադարյան գեղանկարչության դասընթացներին։ Աշխատել է նաև տարբեր գրադարաններում ու թանգարաններում։ Իսպանիա է վերադարձել 1933 թվականի սեպտեմբերին և շարունակել աշխատել դոկտորական ատենախոսության վրա ("La rejería en España", Գոմես Մորենոյի ղեկավարությամբ)[6]։
1935 թվականին Տերեսա Անդրեսը ստացել է ևս երկու կրթաթոշակ, որոնցից մեկը պատմական հետազոտությունների կենտրոնի հնագիտության բաժնից` Կունեկայի, Վալենսիա, Բարսելոնա և Սարագուայի տաճարներում ուսումնասիրություն կատարելու ուղևորության համար։ Մյուս կրթաթոշակը ստացել է 1936 թվականին։
1946 թվականի հուլիսի 5-ին Փարիզում մահացել է լեյկեմիայից[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 BNE authority file
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.eldiario.es/comunitat-valenciana/eldiario-de-la-cultura/emili-gomez-nadal-imprescindible-memoria_132_5950713.html
- ↑ Moscardó C. E. Paiporta, un refugi segur, 1936-1939 La Colònia Rusia (կատ.) — Paiporta: Ajuntament de Paiporta, 2021. — P. 89. — ISBN 978-84-124127-1-0
- ↑ Calvo, Blanca (2005). «Teresa Andrés, bibliotecaria en guerra. Viaje en busca de un tesoro: Teresa Andrés Zamoraa» (PDF) (Spanish) (145). Eduacación y Biblioteca. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Salaberria, Ramón; Calvo, Blanca; Girón, Alicia. «Donde nunca llega el sol. Reconstrucción arqueológica de Teresa Andrés, bibliotecaria comunista» (Spanish). Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Poveda Sanz, María. «Mujeres y segunda enseñanza en Madrid (1931 – 1939) El personal docente femenino en los institutos de bachillerato». Doctoral thesis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Romà Seguí i, Francès (2010). «Teresa Andrés Zamora (1907-1946):el compromiso social y político como arma de cultura» (Spanish). 1. MEI. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեսա Անդրես Սամորա» հոդվածին։ |