Տերեզա Նոչե (իտալ.՝ Teresa Noce հուլիսի 29, 1900(1900-07-29)[1][2], Թուրին, Իտալիա[2][3] - հունվարի 22, 1980(1980-01-22)[1][2], Բոլոնիա, Իտալիա[2][3]), իտալական աշխատավորական շարժման ակտիվիստ ու առաջնորդ, ժուռնալիստ, ֆեմինիստ։ Եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, առաջ քաշել մայրության պաշտպանությանն ու խնամքին ուղղված օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ։

Տերեզա Նոչե
իտալ.՝ Teresa Noce
Ծնվել էհուլիսի 29, 1900(1900-07-29)[1][2]
ԾննդավայրԹուրին, Իտալիա[2][3]
Վախճանվել էհունվարի 22, 1980(1980-01-22)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրԲոլոնիա, Իտալիա[2][3]
ԳերեզմանCertosa di Bologna և Monument Ossuary of the fallen Partisans
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, արհմիութենական գործիչ և պարտիզան
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԱնդամակցությունԻտալիայի Ազգային խորհուրդ[4]
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
ԱմուսինԼուիջի Լոնգո[5]
Կայքlegislature.camera.it
 Teresa Noce Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տերեզա Նոչեն ծնվել է 1900 թվականի հուլիսի 29-ին, Իտալիայի Թուրին քաղաքում։ Եղել է միայնակ, աշխատավորուհի մոր զավակ։ Տասը տարեկանից սկսել է աշխատել Fiat Brevetti գործարանում՝ որպես փականագործ։ Տասներկու տարեկանից ընդգրկվել է աշխատավորական միությունում, մասնակցել ցույցերի:Պատանեկան տարիքից սկսել է աշխատակցել թերթերին. 1914-1917 թվականներին թղթակցել է Il Grido del PopoloԺողովրդի ճիչը») և Ordine Nuove պարբերականներին։ Բողոքել է Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցության դեմ։ 1919 թվականին անդամակցել է երիտասարդ սոցիալիստների շարժմանը[6]։

Ականատես լինելով Մուսոլինիի և իտալացի ֆաշիստների՝ իշխանության սանդուղքներով վերելքին՝ Նոչեն 1921 թվականին լքել է սոցիալիստների շարքերը, դարձել Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ Այն բանից հետո, երբ կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները 1925 թվականին հայտարարվեցին օրենքից դուրս, Տերեզան անցել է ընդհատակ և գաղտնի կերպով շարունակել կազմակերպել բանվորներին։ 1920-ական թվականներին ղեկավարել է երիտասարդ կոմունիստների դաշնությունը և նրա La voce della gioventù պարբերականը։ Այդ ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իտալական կոմունիստական շարժման անվանի գործիչ Լուիջի Լոնգոյի հետ։ 1926 թվականին նրանք ամուսնացել են, արտագաղթել նախ՝ Մոսկվա, այնուհետև՝ Փարիզ։ Գաղտնի վերադառնալով Իտալիա՝ 1934 թվականի գարնանը Նոչեն կազմակերպել է բրնձի մշակությամբ զբաղվող աշխատավորների հզոր գործադուլ[7], ապա վերադարձել է Փարիզ, որտեղ դարձել է իտալական համայնքի աչքի ընկնող քաղաքական գործիչներից մեկը, խմբագրել "Il Grido del Popolo" թերթը, որի հնարավորությունները ևս գործի է դրել՝ պայքարելով բանվորների աշխատանքային պայմանները բարելավելու, Իտալիայում նոր-նոր ստեղծված հատուկ տրիբունալները (դատարանները) վերացնելու համար, տրիբունալներ, որոնք օգտագործվում էին որպես հակաֆաշիստներին բանտերը նետելու գործիք։ Նա գլխավորել է նաև Իտալիայի կոմունիստների կալանավորված առաջնորդ Անտոնիո Գրամշիին ազատ արձակելու նպատակով նախաձեռնված շարժումը, Փարիզում կազմակերպել այդ պահանջով զանգվածային ցույցեր։

1934 թվականին խմբագրել է հակաֆաշիստական "La voce della donne" պարբերականը, 1936 թվականին մեկնել է Իսպանիա՝ հետևելու այդ երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմին, հրատարակել է մի շարք սուր պամֆլետներ՝ ի պաշտպանություն իսպանացի հանրապետականների։

Այն բանից հետո, երբ Ֆրանսիան 1940 թվականին նվաճվել է նացիստական Գերմանիայի կողմից, Նոչեն մնացել է Փարիզում, իտալական համայնքում կազմակերպել դիմադրության բջիջներ, եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար, ապա, Էստելլա ծածկանունով, նորից ընդհատակյա պայքար մղել։ Նրան մի քանի անգամ հաջողվել է խույս տալ ֆաշիստների լարած դարաններից, բայց վերջիններիս ի վերջո կալանավորել են Տերեզային և ուղարկել Ռավենսբրուկի համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է միայն 1945 թվականի գարնանը և վերադարձել Իտալիա։ Այստեղ նա ընտրվել է Իտալիայի կոմկուսի ղեկավար մարմնի՝ կենտրոնական կոմիտեի անդամ, ապա՝ նաև հանրապետության խորհրդարանի պատգամավոր, նշանակվել տեքստիլ արդյունաբերության աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար, հիմնադրել "La voce dei tessili" թերթը։ Նոչեն կոմկուսի կենտկոմի եզակի անդամներից մեկն էր, ով դեմ է քվեարկել բռնապետ Իոսիֆ Ստալինի առաջարկությանը։ Իսկ հանրապետության խորհրդարանում, համագործակցելով մյուս կին պատգամավորների հետ, համառ ու հետևողական պայքարով հասել է նրան, որ օրենք է ընդունվել աշխատող հղի կանանց հնգամսյա վճարովի արձակուրդ հատկացնելու մասին։

Տերեզա Նոչեն մահացել է կյանքի 80-րդ տարում՝ 1980 թվականի հունվարի 22-ին, Իտալիայի Բոլոնիա քաղաքում[8]։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Nuestros hermanos, los internacionales (1937)
  • Tra gli eroi ed i martiri della liberta (1937)
  • Gioventù senza sole (1938)
  • Teruel martirio e liberazione di un popolo! (1939)
  • Ma domani fara giorno (1952)
  • Rivoluzionaria professional (1974)
  • Vivere in piedi (1978)
  • Estella: Autobiographie einer italienischen Revolutionärin (1981)

Գրականություն խմբագրել

  • B. Palmiro Boschesi, Il chi è della Seconda Guerra Mondiale, vol. 2, Milano, Mondadori Editore, 1975, p. 70, SBN IT\ICCU\TO0\0604602.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Albeltaro M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 OPAC SBN (իտալ.)
  4. storia.camera.it (իտալ.)
  5. https://www.strisciarossa.it/teresa-noce-tra-fedelta-e-ribellione-storia-di-una-comunista-oscurata-dal-pci/
  6. Haag, John (2002). «Noce, Teresa (1900–1980)». In Commire, Anne (ed.). Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, Connecticut: Yorkin Publications. ISBN 0-7876-4074-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. Susan G. Bell; Karen M. Offen (1983). Women, the Family, and Freedom: 1880-1950. Stanford University Press. էջեր 366–. ISBN 978-0-8047-1173-9.
  8. Albeltaro, Marco (2013). «NOCE, Teresa». Dizionario Biografico degli Italiani.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Paul Ginsburg: A History of Contemporary Italy. Society and Politics, 1943-1988, Palgrave Mac Millan, New York, 2003, p. 101.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեզա Նոչե» հոդվածին։