Տեսարան տահիտցիների կյանքից
«Տեսարան տահիտցիների կյանքից» (ֆր.՝ Scène de la vie tahitienne), ֆրանսիացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ Պոլ Գոգենի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1896[1] |
բարձրություն | 89 սանտիմետր[1] |
լայնություն | 124 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
Ծանոթագրություններ |
Նկարում պատկերված են տահիտցի տղամարդիկ և կանայք, որոնց կարելի է բաժանել 4 պայմանական խմբի՝ տեղադրված կապույտ մթնշաղային ֆոնին։ Առաջին խումբը կազմում է սպիտակ գլխարկով և գոտկային ժապավենով տղամարդը, նրա կողքից վազում է շունը, տղամարդը ուսերի վրա տանում է փայտ։ Երկրորդ խումբը կազմում են երեք կանացի կերպարանք։ Կանանցից մեկը ձեռքով ցույց է տալիս տղամարդու և շան կողմը, մյուսը, որը թեքվել է դեպի առաջինը, կարծես թե ուշադիր լսում է, իսկ երրորդ կինը հեռվից նայում է դեպի տղամարդը։ Երրորդ խումբը՝ կազմված երկու կանանցից, պարզապես կանգնած է և անհաղորդակից տեսքով հետևում է իրադարձություններին։ Աջից վերևի հատվածում տեղավորված է նկարի կերպարների չորրորդ խումբը․ ծառի տակ առանց շարժման գտնվում է տղամարդ-ձիավորը, ձիու ոտքերի տակ երկու կանայք են, որոնցից մեկը պառկած է, իսկ մյուսը՝ նստած․ նրանք բոլորը հետևում են շան հետ տղամարդուն և երկրորդ խմբին։ Աջում՝ ներքևում, նկարչի ստորագրության մնացորդներն են՝ P Gauguin (ավելի վաղ ստորագրության կողքին եղել է նշված նաև ամսաթիվը՝ 96)։
Ինչպես հետևում է նկարչի սկզբնական ստորագրությունից, նկարը ստեղծվել է 1896 թվականին։ Փարիզ հասնելուն պես այն ցուցադրվել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահում։ 1908 թվականի նոյեմբերին այն գնել է մոսկվացի արդյունաբերող և հավաքորդ Ս․Ի․ Շուկշինը։ Ն․Յու․ Սեմյոնովի կարծիքով նկարն իր ժամանակակից անվանումը ստացել է Շուկշինի մոտ եղած ժամանակ[2], բայց Պ․Պ․ Պերցովը՝ դեռևս 1921 թվականին շուկշինյան հավաքածուի առաջին կատալոգ կազմողը, հաստատում է, որ նկարը նշվել է կարճ «Տահիտցիներ» անվամբ[3]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շուկշինի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից սկսած նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1930 թվականին նկարը հանձնվել է Էրմիտաժ[4]։ 2014 թվականին վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 413 սրահում[5]։
Այն բանի պատճառով, որ Գոգենը նկարելուց չի օգտագործել որակյալ ներկեր, նկարը խիստ քայքայվել ու ջնջվել է։ Հատկապես շատ է տուժել աջ ներքևի անկյունը՝ նկարչի ստորագրությամբ։ 1918 թվականին Նոր արևմտյան արվեստի թանգարանում նկարի մուտքագրման ժամանակ նշվել է, որ բացի նկարչի ստորագրությունից, կողքին եղել է նաև գրված ամսաթիվը՝ 96։ Ներկայումս ամսաթիվը չի կարդացվում[6]։ Կարծիք կա, որ նկարը խիստ տուժել է դեռևս մինչև Շուկշինի այն ձեռք բերելը և որ այն վնասվել է Տահիտիից Փարիզ տեղափոխելուց։ Առնվազն դրա վերարտադրությունն արդեն վնասված տեսքով վերարտադրվել է «Ապոլոն» ամսագրում 1910 թվականին[7][4]։
Նկարի սյուժեն մնացել է չվերծանված։ Ա․Գ․ Կոստենևիչը կարծում է, որ նկարը պատկերում է ինչ-որ կրոնական մոտիվ և որ բոլոր գործող անձինք, չնայած իրենց անջատ-անջատ լինելուն, «հետևում են ինչ-որ ծիսական գործողության նախապատրաստություններին»[6], իսկ նկարված այն եղել է հին եգիպտական և անտիկ մշակույթի ազդեցությամբ (նշվում է «կերպարների շարժը կտավի հարթության վրա» և այլն)[8]։ Նա նաև վկայակոչում է Բ. Դորիվալին, որը վերլուծելով Քլիվլենդի գեղարվեստի թանգարանի «Կանչ» նկարը (կտավ, յուղաներկ, 130 × 90 սմ, 1902 թիվ, ինվենտար № 1943.392)[9], պնդում է, որ ձեռքը բարձրացրած կնոջ կերպարը պարթենոնյան «Էրոսը և երեցները» բարձրաքանդակի կերպարի նմանօրինակն է (միայն հայելային տեսքով նկարված)։ Կոստենևիչի կարծիքով՝ Գոգենի կողմից Էրմիտաժի նկարի նման ֆիգուրը շատ ավելի մոտ է սկզբնաղբյուրին։ Ընդհանուր առմամբ, Կոստենևիչը նշում է, որ Գոգենը պոլինեզիացիների սովորույթներին և ապրելակերպին վերաբերվում էր որպես յուրօրինակ հնություն։ Այսպես նա նշում է, որ Գոգենը Տահիտի մեկնելիս իր հետ վերցրել է Տրայանոսի սյան ֆոտոլիտոգրաֆիան, և նիզակով տղամարդու կերպարը պատկերագրորեն համընկնում է այդ սյուների բարձրաքանդակներից մեկի զինվորի կերպարի հետ[10]։
Հոգևոր-կրոնական ուղղվածության սյուժեի օգտին է նաև նկարի մթնշաղային երանգը․
Հնարավոր է, որ խորը հոգեկան ապրումներով լի գեղանկարչություն ստեղծելու ձգտումը, որն անբաժան է հոգևորականության գաղտնիքից, Գոգենին դրդում է կրկին ու կրկին անդրադառնալ բնության երեկոյան վիճակներին, ինչը համապատասխանում էր նաև նրա կոլորիստական ձգտումներին։ Բնությունը մայրամուտին մոտ՝ կորցնելով պայծառությունը, ձեռք է բերում նոր, շատ արտահայտիչ երանգներ։ < ... > Տահիտիում այս րոպեները չտեսնված են[11]։
Փայտագրություն որսորդով Մետրոպոլիտեն թանգարանից; Մոտ 1898—1899 թվականներ
Մենատիպ որսորդով և հեծյալով Շտեդելևսկի ինստիտուտ։ Մոտ 1902 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28180/
- ↑ Семёнова, 2019, էջ 248
- ↑ Перцов, 1921, էջ 108
- ↑ 4,0 4,1 Барская, Костеневич, 1991, էջ 162
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Сцена из жизни таитян».
- ↑ 6,0 6,1 Барская, Костеневич, 1991, էջ 161
- ↑ Аполлон. — № 11 (октябрь—ноябрь). — 1910.
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 262
- ↑ The Cleveland Museum of Art. — Paul Gauguin. The Call.
- ↑ Костеневич, т. 2, 2008, էջ 34
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 265, 268
ԳրականությունԽմբագրել
- Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
- Перцов П. Щукинское собрание французской живописи. Музей новой западной живописи. — М.: Издание М. и С. Сабашниковых, 1921. — 120 с.
- Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0