Մենատիպ, մոնոտիպիա (մոնո․ և հուն. τύπος — դրոշմ), տպագիր գրաֆիկայի տեսակ։ Մենատիպ տեխնիկայի տպանմուշ ստանալու համար բացարձակ ողորկ տպագրական կաղապարի մակերեսին ձեռքով անց են կացնում ներկերը՝ հաստոցի վրա հերթականությամբ տպելու նպատակով։ Թղթի վրա ստացված դրոշմանկարը լինում է միակը, եզակին։ Մենատիպ տեխնիկայով կատարված աշխատանքներին բնորոշ են նուրբ գունահարաբերումները, մեղմ ու սահուն ուրվագծերը և արտաքնապես ջրաներկ նկարներ են հիշեցնում։ Մենատիպը հայտնի է 17-րդ դարից, սակայն տարածում է գտել 19-րդ դարի վերջին և հատկապես՝ 20-րդ դարում։

«Կինն իր մազերը հավաքելիս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 458