Տելեվիզոր (ռուս.՝ Телевизор), խորհրդային և ռուսական ռոք-խումբ։ Հիմնվել է 1984 թ., Լենինգրադում։ Հիմնադիրը և երգերի հեղինակը Միխայիլ Բորզիկինն է։

Տելեվիզոր

Պատմություն խմբագրել

Խումբը դարձել է Լենինգրադյան ռոք-ակումբի 2-րդ և 3-րդ փառատոների դափնեկիր։ Համարվում է ռուսական ռոքի ամենաանկախ և բողոքյալ խմբերից։

1987 թ. խումբը մեծ ժողովրդականություն է ստանում "Отечество иллюзий" ալբոմի թողարկումից և "Պոդոլսկ-87" փառատոնին մասնակցությունից հետո։ Խումբը համերգներ է տալիս Գերմանիայում, Դանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում։ 2004 թ․ այն արժանացավ FUZZ ամսագրի մրցանակին[1][2]։

Ներկայումս "Տելեվիզորը" կանոնավորապես համերգներ է տալիս Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև Կիևում և այլ քաղաքներում։ 2009 թ. ապրիլին խումբը մեծ համերգով նշեց իր ստեղծման 25-ամյակը, ինչպես նաև թողարկեց նոր ալբոմ՝ "Дежавю"։

Կազմ խմբագրել

  • Միխայիլ Բորզիկին — վոկալ, ստեղնայիններ, ծրագրավորում
  • Սերգեյ Սիվիցկի — կիթառ
  • Սերգեյ Ռուսանով — հարվածայիններ

Սկավառակագրություն խմբագրել

  • 1985 Шествие рыб
  • 1987 Отечество иллюзий
  • 1989 Отчуждение
  • 1990 Мечта самоубийцы
  • 1992 Дым-туман
  • 1995 Двое
  • 2001 Путь к успеху
  • 2004 МегаМизантроп
  • 2005 Отчуждение-2005
  • 2009 Дежавю
  • 2016 Ихтиозавр

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Телевизор на премии FUZZ 2004
  2. Эхо планеты, № 834, 2004, стр. 3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեվիզոր (խումբ)» հոդվածին։