Տափաստանային մկնաճուռակ
Տափաստանային մկնաճուռակ | |
Տափաստանային մկնաճուռակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Մկնաբազեներ (Circus) |
Տեսակ | Տափաստանային մկնաճուռակ (C. macrourus) |
Միջազգային անվանում | |
Circus macrourus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Տափաստանային մկնաճուռակ (լատին․՝ Circus macrourus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հարավարևելյան Եվրոպայում, Հյուսիսային Ղազախստանում և Հարավարևմտյան Սիբիրում։ Հայաստանում նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում։ Դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են սովորաբար ծովի մակարդակից 800-2000 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստաններում և լայնարձակ հարթավայրային հովիտներում։ Չուի ընթացքում տարածված են։ Գյուղատնտեսական կարիքների համար դրանց օգտագործման հետ կապված ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են։
Բները դնում են ուղղակի հողի վրա, սովորաբար խիտ խոտաբույսերում՝ ապրիլի երկրորդ կեսին-մայիսի սկզբին։ Զարգացումը 30 օր է։ Ձագերը դուրս են գալիս հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները հանդիպում են հուլիսի կեսերից։ Սնվում են հիմանականում մկանանման կրծողներով և մանր թռչունների ձագերով[1]։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով, ողջ տարվա ընթացքում չվահյուր տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում սպառնալիքին մոտ գտնվող կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ։
Վտանգման հիմնական գործոններն են կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում հողերի ինտենսիվ յուրացման հետ կապված ապրելավայրերի զգալի քայքայումը, բների ոչնչացումն ապրելավայրերում անասունների արածեցման հետևանքով։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային մկնաճուռակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային մկնաճուռակ» հոդվածին։ |