Մկնաբազեներ (լատին․՝ Circus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչունների սեռ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 41-60 սմ է։ Թևերը, պոչը, ոտքերը երկար են, մատները՝ կարճ։ Պարանոցի և գլխի փետուրներն առաջացնում են դիմային սկավառակ, որը բնորոշ է բվերին։ Արուները սպիտակավուն են, էգերը և ձագերը՝ գորշ կամ շիկավուն։ Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից։ Բաց տարածությունների թռչուններ են։

Բնադրում խմբագրել

Բնադրում են գետնի վրա, դնում 3-6 ձու։ Թխսում է էգը (մոտ 1 ամիս)։ Սնվում են կրծողներով, մողեսներով, գորտերով, այլ թռչունների ձագերով ու ձվերով։ Հայտնի է մկնաբազեի 9 տեսակ, որից 4-ը՝ Հայաստանում։ Ճահճային մկնաբազեներ հանդիպում են ամենուր, ուր կան եղեգնապատ ճահճուտներ, մարգագետնայինները բնադրում են Արաքսի հովտում, տափաստանայինները տարածված են անտառազուրկ շրջաններում, իսկ դաշտայինները Հայաստանում ոչ միայն բազմանում, այլև ձմեռում են։ Բոլոր տեսակները, բացի ճահճայինից, որոնք ոչնչացնում են ջրային թռչուններին և ճահճակուղբերին, օգտակար են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 640  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնաբազեներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնաբազեներ» հոդվածին։