Տարաս Ստեպանենկո

ուկրաինացի ֆուտբոլիստ

Տարաս Ստեպանենկո (ուկր.՝ Тарас Степаненко, օգոստոսի 8, 1989(1989-08-08)[1][2], Velyka Novosilka, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Շախտյոր Դոնեցկի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Տարաս Ստեպանենկո
Тарас Степаненко
Taras Stepanenko 2016.jpg
Ստեպանենկոն Շախտյորի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Тарас Миколайович Степаненко
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1989(1989-08-08)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Velyka Novosilka, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 6
Պատանեկան կարիերա
2001-2003 Ուկրաինա Տորպեդո-Կոսմոս Զապորոժիե
2003 Ուկրաինա Արսենալ Խարկով
2003-2004 Ուկրաինա Տորպեդո Զապորոժիե
2004-2006 Ուկրաինա Կոսմոս Զապորոժիե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006 Ուկրաինա Մետալուրգ Զապորոժիե 2 16 (1)
2007-2010 Ուկրաինա Մետալուրգ Զապորոժիե 81 (1)
2010-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 147 (9)
Ազգային հավաքական
2008 Ուկրաինա Ուկրաինա Մ19 4 (0)
2007-2011 Ուկրաինա Ուկրաինա Մ21 27 (1)
2010-ներկա Ուկրաինա Ուկրաինա 42 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 16-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 16-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Մետալուրգ ԶապորոժիեԽմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Ստեպանենկոն սկսել է Մետալուրգ Զապորոժիեում 2007 թվականին։ Իր դեբյուտը նշել է 2007 թվականի մարտի 4-ին՝ Դինամո Կիևի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2007 թվականի հուլիսի 21-ին՝ Կրիվբասի դեմ խաղում[5]։ Մետալուրգի կազմում Ստեպանենկոն անցկացրեց 4 մրցաշրջան՝ մասնակցելով 81 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ[6]։

Շախտյոր ԴոնեցկԽմբագրել

2010 թվականի մայիսի 11-ին Ստեպանենկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[7]։ Իր դեբյուտը նշեց 2010 թվականի հուլիսի 4-ին՝ Տավրիայի դեմ Ուկրաինայի սուպերգավաթի խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի նոյեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի Պարտիզան Բելգրադի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին մրցաշրջանում Ստեպանենկոն Շախտյորի հետ տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ուկրաինայի առաջնությունը, Ուկրաինայի գավաթը և Ուկրաինայի սուպերգավաթը[11]։

2015 թվականի մայիսի 18-ին Ստեպանենկոն 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Շախտյորի հետ։ 2017 թվականին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը[12]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ստեպանենկոն եղել է Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագը և այդ թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 22 անգամ։

2010 թվականի նոյեմբերի 17-ին Ստեպանենկոն իր դեբյուտը նշեց Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Ռումինիայի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մայիսի 22-ին՝ Նիգերի դեմ ընկերական խաղում[15][16]։ Ուկրաինայի հավաքականի կազմում Ստեպանենկոն մասնակցեց Եվրո 2016-ին[17]՝ դաշտ դուրս գալով բոլոր 3 խաղերում, սակայն Ուկրաինան զբաղեցրեց վերջին հորիզոնականը իր խմբում՝ հավաքելով 0 միավոր[18]։

Հակամարտություն Յարմոլենկոյի հետԽմբագրել

2015 թվականի հոկտեմբերին Անդրեյ Յարմոլենկոն կոպիտ սահանկում կատարեց Ստեպանենկոյի դեմ պայքարում, որը համարյա կոտրեց Ստեպանենկոյի ոտքը[19]։ Խաղից հետո նրանք հաշտվեցին և փոխանակվեցին մարզաշապիկներով, սակայն դրանից հետո Յարմոլենկոն Դինամո Կիևի երկրպագուներին ողջունելուց գցեց Ստեպանենկոյի մարզաշապիկը գետնին[20][21]։ 2016 թվականի մայիսի 1-ին՝ Դինամո Կիևի դեմ խաղում գոլը տոնելու ժամանակ Ստեպանենկոն գնաց Դինամոյի երկրպագուների մոտ և համբուրեց Շախտյորի զինանշանը[22]։ Սկսվեց ծեծկռտուք, որի ժամանակ Յարմոլենկոն հարվածեց և գցեց Ստեպանենկոյին գետնին։ Ծեծկռտուքից հետո մրցավարը 3 կարմիր քարտ ցույց տվեց՝ ուղիղ կարմիր քարտ Յարմոլենկոյին ու Ալեքսանդր Կուչերին և երկրորդ դեղին քարտ Ստեպանենկոյին[23]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

2018 թվականի մարտի 16-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մետալուրգ Զապորոժիե 2006–07 12 0 12 0
2007–08 23 1 23 1
2008–09 29 0 1 0 30 0
2009–10 17 0 17 0
Ընդհանուր 81 1 1 0 0 0 0 0 82 1
Շախտյոր Դոնեցկ 2010–11 15 0 2 0 2 1 1 0 20 1
2011–12 9 0 3 0 0 0 0 0 12 0
2012–13 18 0 3 0 3 0 1 0 25 0
2013–14 18 2 4 0 4 0 1 0 27 2
2014–15 22 4 5 0 7 1 1 0 35 5
2015–16 18 2 5 0 16 1 1 0 40 3
2016–17 28 1 3 1 10 2 1 0 42 4
2017-18 19 0 2 0 8 0 1 0 30 0
Ընդհանուր 147 9 27 1 50 5 7 0 231 15
Կարիերայի ընդհանուր 228 10 28 1 50 5 7 0 313 16

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի մարտի 16-ի դրությամբ[24]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2011 4 0
2012 2 0
2013 7 0
2014 5 1
2015 7 0
2016 11 2
2017 6 0
Ընդհանուր 42 3

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մայիսի 22, 2014 Դինամո մարզադաշտ, Կիև, Ուկրաինա   Նիգեր 2–1 2–1 Ընկերական խաղ
2. Մարտի 24, 2016 Չեռնոմորեց մարզադաշտ, Օդեսա, Ուկրաինա   Կիպրոս 1–0 1–0 Ընկերական խաղ
3. Հունիսի 3, 2016 Ատլետի Աձուրի դ'Իտալիա, Բերգամո, Իտալիա   Ալբանիա 1–0 3–1 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

ՇախտյորԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Ukraine - T. Stepanenko - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  4. «Dynamo Kyiv - Metalurh Zaporizhya, Mar 4, 2007 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  5. «Kryvbas Kryvyi Rih - Metalurh Zaporizhya, Jul 21, 2007 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  6. Strack-Zimmermann Benjamin։ «Taras Stepanenko»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  7. uefa.com (2010-05-13)։ «Shakhtar sign Kryvtsov and Stepanenko»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  8. «Shakhtar Donetsk - SK Tavriya Simferopol, Jul 4, 2010 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  9. «FK Partizan Belgrade - Shakhtar Donetsk, Nov 23, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  10. uefa.com (2010-11-23)։ «UEFA Champions League 2010/11 - History - Partizan-Shakhtar Donetsk – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  11. «Ukraine 2010/11»։ www.rsssf.com։ Վերցված է 2018-03-17 
  12. Office FC Shakhtar Press։ «Shakhtar extended contract with Stepanenko»։ FC Shakhtar։ Վերցված է 2018-03-17 (չաշխատող հղում)
  13. «Switzerland - Ukraine, Nov 17, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  14. «Ukraine - Romania, Feb 8, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  15. «Ukraine - Niger, May 22, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  16. «LIVE Ukraine - Niger - International friendlies - 22 May 2014»։ Eurosport։ 2014-05-22։ Վերցված է 2018-03-17 
  17. Sport Telegraph (2016-05-30)։ «Ukraine Euro 2016 squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-17 
  18. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Ukraine – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  19. «Club Rivalry To Disrupt Ukraine Euro 2016 Harmony»։ The Panenka (en-US)։ 2016-05-27։ Վերցված է 2018-03-17 
  20. «VIDEO: Andriy Yarmolenko exchanges shirt with opponent but disrespectfully throws it away | SportsJOE.ie»։ SportsJOE.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  21. «Shakhtar, Dynamo rivalry hurts Ukraine»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-17 
  22. «Andriy Yarmolenko & Taras Stepanenko: Ukraine team-mates clash»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-02։ Վերցված է 2018-03-17 
  23. Frankov Artem (2016-06-05)։ «Taras Stepanenko: the Ukraine midfielder who fought Yarmolenko but still made Euro 2016»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-17 
  24. 24,0 24,1 «Taras Stepanenko»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-17 

Արտաքին հղումներԽմբագրել