Տատաշ գետնատարած

բույսերի տեսակ
Տատաշ գետնատարած
Տատաշ գետնատարած
Տատաշ գետնատարած
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales)
Ընտանիք Զուգատերևազգիներ (Zygophyllaceae)
Ենթաընտանիք Tribuloideae
Ցեղ Տատաշ (Tribulus)
Տեսակ Տատաշ գետնատարած (T. terrestris)
Միջազգային անվանում
Tribulus terrestris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տատաշ գետնատարած (լատ.՝ Tríbulus terréstris), զուգատերևազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս, որն առաջացնում է ցողունային ճյուղավորումների խիտ ցանց։ 6-10 սմ երկարությամբ տերևները զույգ փետրաձև են։ Ընձյուղները եռանիստ են և իրենց հերթին առանձին պտղիկների բաժանված։ Սերմերը երկարավուն են, ունեն 2,5-3 մմ լայնություն, 0,75-1 մմ հաստություն։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն։

ՆկարագրությունԽմբագրել

Բարդ փետրաձև տերևներով միամյա կամ երկամյա խոտաբույս է։ Արմատները բարակ են։ Ցողունների երկարությունը հասնում է 60 սմ-ի։ Հակադիր տերևները կազմված են 6-12 զույգ մանր տերևիկներից։ Տերևանութներում մեկական աճում են մանր, դեղին, կարճ ծաղկակոթերով ծաղիկները։ 5 պսակաթերթիկները հեշտությամբ թափվում են։ Պտուղը կազմված է հինգ աստղաձև դասավորված, մազիկներով և փշերով պատված ընկուզիկներից։

ՏարածվածությունԽմբագրել

Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու չոր ավազային հողերում, կիսաանապատներում, ցանքսերում և աղբավայրերում։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում։ Հիմնականում տարածված է Ղրիմում, Կովկասում։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են տատաշի տերևներն ու ցողունները։ Սերմերից ստանում են ալյուր, որը, ավելացնելով ցորենի ալյուրին, օգտագործում են հաց թխելու համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 

Արտաքին հղումներԽմբագրել