Տատաշ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales)
Ընտանիք Զուգատերևազգիներ (Zygophyllaceae)
Ենթաընտանիք Tribuloideae
Ցեղ Տատաշ (Tribulus)
L., 1753

Տատաշ, սառնենի, միջօրածաղիկ (լատին․՝ Tribulus), զուգատերևազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Տատաշ փռվող (լատին․՝ T.terrestris

Տարածում խմբագրել

Տարածված է Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր վայրերում, ավազուտներում, աղբոտում ցանքերը։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը խիտ ճյուղավորվող է, փռվող, երկարությունը՝ 10-60 սմ։ Տերևները զույգփետրաձև են, հակադիր, մանր, թավոտ։ Ծաղիկները տերևանութային են, դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։

Պտուղը հնգանիստ, փշոտ ելուստներով ընկուզիկ է։ Սերմերը հակադիր են, ձվաձև, կնճռոտ, փայլուն։

Քիմիական կազմ խմբագրել

Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C։ Տարածված մոլախոտ է։

Տեսակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Yingxin Liu & Lihua Zhou։ Zygophyllaceae։ Tribulus, S. 49 - textgleich online wie gedrucktes Werk, In։ Wu Zheng-yi & Peter H. Raven, Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China, Volume 11 - Oxalidaceae through Aceraceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 2008. ISBN 978-1-930723-73-3 (Abschnitt Beschreibung)
  • Yingxin Liu & Lihua Zhou։ Zygophyllaceae in der Flora of Pakistan։ Tribulus - Online. (Abschnitt Beschreibung)
  • M. Varghese, S.S. Yadav & J. Thomas։ Taxonomic Status of Some of the Tribulus Species in the Indian Subcontinent, In։ Saudi Journal of Biological Sciences, Band 13, Nummer 1, 2006, S. 7-12. ISSN 1319-562X։ PDF-Online. Արխիվացված 2015-12-13 Wayback Machine (Abschnitt Beschreibung und Verbreitung)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատաշ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատաշ» հոդվածին։