Տուչքատակ

Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)

Տուչքատակ, նաև Տուչկատակ կամ Տավուշ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]։

ԱնվանումԽմբագրել

Տարբեր ժամանակ և տարբեր աղբյուրներում գավառը կոչվում էր Տուչկատակ, Տուզքատակ, Տուչքուստակ, Տուչ Կատակ, Տուզ Քուստակ, Տուզ Քստակ, Տուհաց գավառ[2] կամ Տավուշ[3]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Տավուշ գավառը Մեծ Հայքի հյուսիսարևելյան գավառներից մեկն է։ Արևմուտքից և հյուսիս-արևմուտքից Տավուշին սահմանակից է Ուտիքի Աղվե գավառը, հյուսիսից՝ Աղվանքի Կամբեճան շրջանը, արևելքից և հարավ-արևելքից Ուտիքի Գարդմանք գավառը, իսկ հարավից է սահմանակից Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։

Այժմ Տավուշ գավառի արևելյան մասը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզիի և մասմաբ Ղազախի շրջաններին, իսկ արևմտյան մասը կազմում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան ծայրամասը (խորհրդային տարիներին Տավուշի այդ մասը կազմում էր Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանը)[3]։

ՊատմությունԽմբագրել

Հնում գավառի տարածքում էր բնակվում տուհ ցեղը, որից էլ շրջանը ժամանակին կոչվում էր Տուհաց գավառ։ Տավուշ գավառի պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Խաղխաղը և Տավուշը։ Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատոնի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ 11-րդ դարում Տավուշի բերդը և գավառը գրավվում է Կորիկյան թագավորության, իսկ 12-րդ դարում Զաքարյանների կողմից[3]։

ՃարտարապետությունԽմբագրել

Տավուշ գավառում գտնվում է Երգեվանքը, Խորանաշատ վանքը, Կալերի կամուրջը, Քարե կամուրջը, Երգեվանից բերդը, Տավուշի բերդը, Աղջկաբերդը, Նորաշենի կիկլոպյան ամրոցը, Տանձուտի ամրոցը։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մեծ Հայքի վարչական բաժանումը
  2. Պարույր Մուրադյան «Տուհաց գավառի» տեղորոշման հարցի շուրջ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 245-250..
  3. 3,0 3,1 3,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 244, էջեր 244 — 520 էջ. — 500 հատ։