Տաուլանտ Ջակա

Ալբանացի ֆուտբոլիստ

Տաուլանտ Ջակա (ալբ․՝ Taulant Xhaka, մարտի 28, 1991(1991-03-28)[2][3][4], Բազել, Շվեյցարիա[5]), ալբանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս շվեյցարական «Բազելում» և Ալբանիայի ազգային հավաքականում։

Տաուլանտ Ջակա
Քաղաքացիությունը  Ալբանիա[1] և  Շվեյցարիա[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1991(1991-03-28)[2][3][4] (33 տարեկան)
Ծննդավայր Բազել, Շվեյցարիա[5]
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կրտսեր եղբայրը՝ Գրանիտ Ջական նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով նույնպես հանդիսանում է «Բազել»-ի ակադեմիայի սան։

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Տաուլանտը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կոնկորդիայի» կազմում։

«Բազել» խմբագրել

2002 թվականին Ջական ընդունվել է «Բազել» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ 2008 թվականից նա սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում՝ որպես պաշտպան։

Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մենդրիսիո Ստաբիո»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 5։0 հաշվով։ Սուպեր լիգայում Ջական իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 27-ին՝ «Լյուցերնայի» դեմ խաղում[6]։

2010/11 մրցաշրջանի արդյունքում Ջական «Բազելի» կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ Մարտին եղբայրները երկարեցրին իրենց պայմանագրերը մինչև 2015 թվականը։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Տաուլանտը իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Նա խաղի վերջում փոխարինել է Ալեքսանդր Ֆրային[7]։

«Գրասհոպերս» խմբագրել

2012 թվականի հունվարի 28-ին Ջական վարձավճարով տեղափոխվել է «Գրասհոպերս»[8]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի փետրվարի 12-ին՝ «Ցյուրիխ»-ի դեմ խաղում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տաուլանտ Ջական Ալբանիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլում մրցելով Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2010/11, 2013/14, 2014/15, 2015/16
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2012/13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.weltfussball.de/spieler_profil/taulant-xhaka/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. 5,0 5,1 5,2 https://tageswoche.ch/sport/taulant-xhaka-ein-lausbub-wird-erwachsen/
  6. «Люцерн VS. Базель 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011—02—27.
  7. matches/2011/09/27/europe/uefa-champions-league/manchester-united-fc/fc-basel/1209498/ «Манчестер Юнайтед VS. Базель 3:3» (անգլերեն). soccerway.com. 2011—09—27. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  8. «Трансферный обзор Супер Лиги». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  9. «Цюрих VS. Грассхопперс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—02—12.
  10. «Португалия VS. Албания 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—07.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաուլանտ Ջակա» հոդվածին։