Տանձենի Գրոսհեյմի

բույսերի տեսակ
Տանձենի Գրոսհեյմի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի Գրոսհեյմի (P. grossheimii)
Միջազգային անվանում
Pyrus grossheimii

Տանձենի Գրոսհեյմի (լատին․՝ Pyrus grossheimii), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Առանց փշերի կամ թույլ փշոտ ծառ է, որն ունի մինչև 20 մ բարձրություն։ 6-10 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ տերևները երկար ձգված են, ծալված սրացած գագաթով, ձվաձև կամ էլիպսաձև, հիմքում՝ բութ-կլորավուն, սուր մանրատամնավոր, կոթերը՝ բարակ և երկար։ 2-2,5 սմ տրամագծով պտուղները ձվաձև գնդաձև են և փնջերով, կոթերը համարյա 3 անգամ գերազանցում են պտուղի երկարությանը[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Զանգեզուրի (Արավուս գյուղի շրջակայք) և Մեղրու (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 42 կմ է։ Տեսակն աճում է նաև Թալիշում և Հյուսիսային Իրանում (Էլբուրս)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է 2 պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի Գրոսհեյմի» հոդվածին։