Տաճատ Օգանեսով

հայ նկարիչ

Տաճատ Հմայակի Օգանեսով (1922 կամ փետրվարի 1, 1922(1922-02-01), Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ և Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 1991 կամ մայիսի 14, 1991(1991-05-14), Տաշքենդ), հայ գեղանկարիչ, պրոֆեսոր։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)։

Տաճատ Օգանեսով
Ի ծնեՏաճատ Հմայակի Օգանեսով
Ծնվել է1922
ԾննդավայրՆալբանդ
Վախճանվել է1991 կամ մայիսի 14, 1991(1991-05-14)
Մահվան վայրՏաշքենդ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Տաճատ Օգանեսովը ծնվել է 1922 թվականին Նալբանդ գյուղում։ 1947 թվականին ավարտել է Տաշքենդի գեղարվեստական ուսումնարանը, 1953 թվականին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ 1954 թվականից դասավանդել է Տաշքենդի գեղարվեստա-թատերական ինստիտուտոտւմ[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Օգանեսովը ժանրային գեղանկարչության վարպետ է, ռեալիստական դպրոցի ավանդույթների համախոհ, տաղանդավոր դիմանկարիչ և գունանկարիչ։

  • «Որդիս»
  • «Առավոտ»
  • «Երեկոն լեռներում»

Դիմանկարներ՝

  • Հ. Թադևոսյան
  • Վ. Երեմյան (1962)
  • Խամզա Խաջիմ Զադե
  • Ս. Պ. Բորոդին
  • Ալ-Բիրունի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. «Мастера портретного жанра Узбекистана — Ч6. Тачат Амаякович ОГАНЕСОВ» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. Askhar. «ОГАНЕСОВ ТАЧАТ АМАЯКОВИЧ (Художник-живописец)** :: Мемориал памяти :: Мемориальное агентство по уходу за памятниками и местами захоронения в Узбекистане». www.tashkentpamyat.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.