Տահիտցի կանայք լողափին

Պոլ Գոգենի նկար

Տահիտցի կանայք լողափին (ֆր.՝ Femmes de Tahiti), Պոլ Գոգենի 1891[3] թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուում RF 2765 համարի ներքո[4]։

Տահիտցի կանայք լողափին
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1890
բարձրություն69 սանտիմետր[2]
լայնություն91,5 սանտիմետր[2]
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ
ժանրդիմապատկեր, կենցաղային ժանր և մարդու ձևի գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1891 թվականին Գոգենը մեկնել է Տահիտի կղզի, որը նրա պատկերացմամբ պարզունակ մի կղզի էր։ Արվեստագետն ուզում էր այնտեղ ապրել «զմայլանքի, հանգստության և արվեստի» մեջ։ Ֆինանսական դժվարություններն ու գեղագիտական մտահոգությունները նրան ստիպում էին փախչել և «ազատություն գտնել»։

Նկարիչը կտավը տվել է տահիտցի կապիտան Առնոյին, ով էլ այն նվիրել է իր դստերը, ում մոտ նկարը գտնվել է մինչև 1920 թվականը։ 1920-1923 թվականներին կտավը գտնվել է վիկոնտ Գի դե Շոլեի հավաքածուում։ 1923 թվականին որպես նվեր հանձնվել է պետական թանգարանին։

Նկարագրություն խմբագրել

Գոգենը կտավը ստեղծել է Տաիտիում գտնվելու սկզբնական շրջանում, երբ նա պատկերում էր տահիտցիներին զբաղված իրենց առօրյա գործերով։ Կտավում Գոգենը պատկերել է երկու կնոջ Խաղաղօվկիանոսյան Տահիտի կղզու ափին։ Կանայք նստած են ավազին։ Նրանցից մեկը նայում է դիտողին, մյուսը՝ ոչ։ Ձախ կողմում պատկերված երիտասարդ կինը նստած է մեջքով դեպի դիտողը, գլխիկոր, անտարբեր։ Նա հագել է կարմիր պարեո, մարմնի շուրջ պտտված կտորը շրջազգեստ է դարձել։ Սև մազերը հավաքված են դեղին ժապավենով, մազերին ամրացված է նաև սպիտակ ծաղիկ։ Աջ կողմում պատկերված կինը նայում է դիտողին։ Նա նստել է ոտքերը խաչված, հագին՝ միսիոներական ազդեցություն հիշեցնող ամբողջական զգեստ։

2006 թվականին նկարը թողարկվել է նամականիշի վրա «2006 - Les Impressionnistes» անվանումով[5]։

Parau api խմբագրել

1892 թվականին Գոգենը ստեղծել է նմանատիպ կտավ, որն անվանել է Parau api, (Տահիտիի երկու կանայք), որը գտնվում է Դրեզդենի Galerie Neue Meister-ում։ Տահիտի լեզվով "parau" նշանում է բառ, իսկ "api"՝ նոր, "parau api"՝ նորություններ։ Նմանատիպ ողջույնի ձև է՝ "Eaha te parau api", «Դեհ, ի՞նչ նորություն»։

 
Parau api, (Տահիտիի երկու կանայք) 1892, կտավ յուղաներկ, 67 x 91 սմ, Galerie Neue Meister

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. « Notice de l'œuvre »
  4. ««Paul Gauguin Femmes de Tahiti»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  5. Timbre de 2006, Les impressionnistes, Paul Gauguin, «Deux femmes sur la plage» 1891

Մատենագիտություն խմբագրել

  • Mandel Gabriele Sugana, Tout l'œuvre peint de Gauguin, Paris, Flammarion,‎ 2008, 119 p. (ISBN 978-2080112187)
  • Bengt Danielsson, Gauguin à Tahiti et aux îles Marquises, Papeete, Éditions du Pacifique,‎ 1975, 327 p. (ISBN 978-2857000570)

Արտաքին հղումներ խմբագրել