Տակիձի Կոբայասի(小林 多喜二, հոկտեմբերի 13, 1903(1903-10-13)[1][2], Օդատե, Ակիտա, Ճապոնիա - փետրվարի 20, 1933(1933-02-20)[3][4][1][…], Տոկիո, Ճապոնիա[3]), ճապոնացի պրոլետարական գրող։

Տակիձի Կոբայասի
ճապ.՝ 小林多喜二
Ծնվել էհոկտեմբերի 13, 1903(1903-10-13)[1][2]
ԾննդավայրՕդատե, Ակիտա, Ճապոնիա
Վախճանվել էփետրվարի 20, 1933(1933-02-20)[3][4][1][…] (29 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Ճապոնիա[3]
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունOtaru University of Commerce?
Գրական ուղղություններպրոլետարական գրականություն
Ուշագրավ աշխատանքներKani Kōsen?
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրHokkaido Takushoku Bank?
 Takiji Kobayashi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ակիտա պրեֆեկտուրայի Օդատե քաղաքում` գյուղացիական ընտանիքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հոկայդո նահանգի Օտարու քաղաք։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է բանկում։ Պատմվածքներ գրել սկսել է դեռ սովորելու ընթացքում։ Հիմնական թեման ընչազուրկների բախումն է շահերի աշխարհի հետ։ 1920 թվականների վերջին դարձել է ճապոնական պրոլետարական գրականության նշանավոր ներկայացուցիչ։ Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը «Ծովախեցգետի որսացողը» («Kanikosen») վեպն է, որը գրվել է 1929 թվականին և պատմում է ճապոնական ձկնորսների ինքնակազմակերպման մասին դաժան շահագործմանը դիմագրավելու համար, մինչ այժմ ժողովրդականություն է վայելում և վերատպվել է 2008 թվականին՝ 500 հազար տպաքանակով[5], ինչպես նաև թարգմանվել է կորեերեն[6]:1931 թվականին Կոբայաշին միացել է Ճապոնիայի Կոմունիստական կուսակցությանը։ Չինաստանում Ճապոնիայի ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին մասնակցելուց հետո ստիպված է եղել անցնել ընդհատակ, սակայն հետագայում սադրիչի հետ հանդիպման ժամանակ ձերբակալվել է քաղաքական ոստիկանության կողմից և մահացել կտտանքների հետևանքով։

Հիշողություն խմբագրել

 
Հուշարձան ՝ ի պատիվ Տակիիջի Կոբայաշիի ՝ Օդատե քաղաքի Շիմոկավազոյ երկաթուղային կայարանի դիմաց

1953 թվականին «Ծովախեցգետին որսացողը» վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմը[7]։

1973 թվականին «Ծովախեցգետին որսացողը» և «Բացակայող կալվածատեր» վեպերի անգլերեն թարգմանությունը հովանավորել է ՅՈՒՆԵՍԿՕ[8]։

1974 թվականին ֆիլմ է նկարահանվել Տաջի Կոբայաշիի կյանքի մասին[9]։

2009 թվականին լույս է տեսել «Ծովախեցգետիններ որսացողը» վեպի ևս մեկ էկրանավորում, որը ստեղծել է ռեժիսոր Սաբուն (Հիրոյուկի Տանական)[10]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Քեն» (1922)
  • «Հալածել են շներով» (1926)
  • «Ձնապաշտպանիչ պուրակ» (1928)
  • «Մարտի 15-ին» (1928)
  • «Բացակայող կալվածատերը» (1929)
  • «Ծովախեցգետին որսացողը» (1929)
  • «Գործարանային բջիջ» (1930)
  • «Կազմակերպիչ» (1931)
  • «Կյանքը կուսակցության համար» (1932)

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кобаяси Такидзи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  6. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  7. Kanikosen
  8. «The Factory Ship (Kanikosen). The Absentee Landlord (Fuzai jinushi)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին.
  9. Life of a Communist Writer
  10. Kanikosen

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակիձի Կոբայասի» հոդվածին։