Տագանրոգի ռազմապատմական թանգարան

Տագանրոգի ռազմապատմական թանգարան (ռուս.՝ Таганрогский военно-исторический музей), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի առաջին ոչ պետական թանգարանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական գեղատեսիլ շրջանում, ծովափի անմիջական հարևանությամբ` «Հարավ - Գեղարվեստական դարբնագործություն» ձեռնարկության վարչական մասնաշենքի առաջին հարկում։

Տագանրոգի ռազմապատմական թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՏագանրոգ
Հիմնադրվել էմայիսի 9, 2004
Կայքmilitary-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն խմբագրել

Թանգարանի հավաքածուի ստեղծման սկիզբը դրվել է 2004 թվականի մայիսի 9-ին, երբ ստեղծվել է «Ավտո-ռետրո Տագանրոգ» ակումբը։ Հետագա ժամանակաշրջանում ձեռք են բերվել և վերականգնվել են ավտո- և մոտոտեխնիկայի մի քանի միավորներ։ 2008 թվականից ակումբի գործունեության հայեցակարգը ստացել է ռազմապատմական ուղղվածություն։ 2010 թվականի մայիսի 6-ին բացվել է մշտական ցուցադրությունը, որում այդ ժամանակ առկա էր մի քանի հազար ցուցանմուշ։ 2012 թվականի հուլիսին «Տագանրոգի ռազմապատմական թանգարան» անվանումը ստացավ պաշտոնական կարգավիճակ։

Թանգարանին կից ստեղծվել է ռազմապատմական ակումբ, որը մասնակցում է Դոնի Ռոստով, Վորոնեժ, Վոլգոգրադ, Նովոչերկասկ, Կիև, Օդեսա, Բրեստ, Բեռլին և այլ քաղաքների ճակատամարտերի պատկական վերակառուցմանը։

2014 թվականի հոկտեմբերի 25-ի գիշերը գրեթե ամբողջությամբ այրվեց «Հարավ - Գեղարվեստական դարբնագործություն» ձեռնարկության վարչական եռահարկ մասնաշենքը, որտեղ գտնվում էր թանգարանը[2][3]։

Հաջակցություն այրված թանգարանի 2014 թվականի նոյեմբերին քաղաքի մշակույթի տանն անցկացվեց բարեգործական համերգ, իսկ դեկտեմբերի 2-ին Տագանրոգի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Նոնա Մալիգինայի երիտասարդական թատրոնի ներկայացման առաջնախաղը[4]։

Թանգարանի ցուցանմուշներ խմբագրել

Ավտո- և մոտոտեխնիկա խմբագրել

  • Բեռնատար ГАЗ-АА
  • Մարդատար ամենագնաց ГАЗ-67
  • Զրահամեքենա БА-64
  • Ավտոմեքենա Opel P4 
  • Ավտոմեքենա Opel Olympia 
  • Մոտոցիկլ ТИЗ-АМ-600 
  • Մոտոցիկլ М-72 
  • Մոտոցիկլ BMW R12 
  • Մոտոցիկլ Victoria Aero 
  • Մոտոցիկլ NSU 251OSL

Զենքի մանրակերտեր խմբագրել

  • Շպագինի ատրճանակ-գնդացիր (ППШ-41)
  • Սուդաևի ատրճանակ-գնդացիր (ППС-42, ППС-43) 
  • Տոկարևի ինքնալիցքավորվող հրացան (СВТ-40) 
  • Թոմփսոնի ատրճանակ-գնդացիր 
  • Մոսինի հրացան 
  • Նագանի ատրճանակ 
  • Ատրճանակ ТТ-30, ТТ-33
  • Մակարովի ատրճանակ
  • Ավիացիոն հրանոթ ВЯ-23
  • Դեգտյարյովի հետևակային գնդացիր (ДП-27)
  • Դեգտյարյովի տանկային գնդացիր (ДТ)
  • Դեգտյարյովի հակատանկային հրացան (ПТРД) 
  • Սիմոնովի հակատանկային հրացան (ПТРС) 
  • Գնդացիր MG-34 
  • Ատրճանակ-գնդացիր MP-40 
  • Հրացան Mauser 98k 
  • Ատրճանակ Mauser C96 
  • Ատրճանակ Walther P38 
  • Ատրճանակ Parabellum

Այլ ցուցանմուշներ խմբագրել

Ռազմամթերքի, սառը զենքի մանրակերտեր, համազգեստ, պարգևներ, փաստաթղթեր, ռազմաճակատային կենցաղի իրեր և այլ մասունքներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել