Տաբուն

քիմիական միացություն

Տաբուն (գերմ.՝ Tabun), ցիանֆոսֆորական թթվի երկմեթիլամիդի էթիլ եթերը։ Նյարդալուծանքային ներգործության թունավոր նյութ է։ Անգույն հեղուկ է, պնդանում է –50 °C, եռում՝ 230 °C (քայքայվելով)։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, ջրում՝ սահմանափակ (12%)։ Պարունակությունը տաբունի գոլորշիներով հագեցած օդում՝ 0,6մգ/լ (20 °C)։ Մահացու է 0,3գ/մ³ տաբունը պարունակող օդը (1 ր), մաշկի վրա՝ 50–70գ/մ³ (հեղուկ)։ Առաջացնում է խիստ արտահայտված միոզ (աչքի բիբի նեղացում)։ Պաշտպանության միջոցը հակագազն ու պաշտպանիչ հագուստն են։ Վնասազերծում են ալկալիների, ամոնիակի և ամինների ջրային լուծույթներով։ Աինթեզվել է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, մարտական կիրառություն չի ունեցել։

Տաբուն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբուն» հոդվածին։