Տաբարե Վասկես
Տաբարե Վասկես (իսպ.՝ Tabaré Ramón Vázquez Rosas, հունվարի 17, 1940[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - դեկտեմբերի 6, 2020[4][5][6], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի պետական գործիչ, Ուրուգվայի նախագահը 2015 թվականի մարտի 1-ից։
Տաբարե Վասկես իսպ.՝ Tabaré Vázquez | |
Կուսակցություն՝ | Socialist Party of Uruguay? և Լայն ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Հանրապետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ, պրոֆեսոր և ուռուցքաբան |
Ծննդյան օր | հունվարի 17, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Վախճանի օր | դեկտեմբերի 6, 2020[4][5][6] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Թաղված | Cementerio buceo |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Ի ծնե անուն | իսպ.՝ Tabaré Ramón Vázquez Rosas |
Ամուսին | María Auxiliadora Delgado? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2005 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի մարտի 1-ը զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, այդ պաշտոնում ընտրվել է 2004 թվականի հոկտեմբերի 31-ին։ Երկրորդ անգամ երկրի նախագահ է ընտրվել 2014 թվականի նոյեմբերին[10], պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 1-ին[11]։ Մասնագիտությամբ ուռուցքաբան Վասկեսը ձախ կենտրոնամետ Լայն ճակատի անդամ է։
Կենսագրություն
խմբագրելԳալիսիական ծագում ունի, ձախ հայացքների կրող արհմիութենական ակտիվիստի որդի է։ 1972 թվականին Վասկեսն ավարտել է Ուրուգվայի բժշկական համալսարանը՝ ուռուցքաբանի մասնագիտությամբ։ 1976 թվականին արժանացել է Ֆրանսիայի կառավարության դրամաշնորհին, ինչը նրան թույլ է տվել լրացուցիչ կրթություն ստանալ Փարիզի Գյուստավ Ռուսսիի ինստիտուտում, որը համարվում է աշխարհի լավագույն ուռուցքաբանական կենտրոններից մեկը։ 1986 թվականին հիմնադրել է ուռուցքաբանության և ռադիոթերապիայի կենտրոնը (Centro de Oncología y Radioterapia, COR)՝ երկրում քաղցկեղի դեմ պայքարի առաջատար հաստատություններից մեկը։
1983 թվականին անդամակցել է Ուրուգվայի ընդհատակյա Սոցիալիստական կուսակցությանը, 1987 թվականին ընդգրկվել է դրա կենտրոնական կոմիտեի կազմում։ 1990-1995 թվականներին Վասկեսը Մոնտեվիդեոյի առաջին քաղաքապետն էր ձախ և ձախակենտրոնամետ կուսակցությունների Լայն ճակատ կոալիցիայից։ Քաղաքապետի պաշտոնում բարելավել է կոմունալ ծառայությունների աշխատանքը և ավելացրել սոցիալական ոլորտի աշխատողների աշխատավարձը՝ մասամբ մայրաքաղաքի գանձարանի պարտքի ավելացման հաշվին։
1994 թվականի ընտրություններում եղել է Ուրուգվայի նախագահի թեկնածու, բայց հավաքել է ընդամենը 30,6 % ձայն և պարտվել։ 1996 թվականին ընտրվել է Լայն ճակատի առաջնորդ՝ փոխարինելով Լիբեր Սերենյիին։ 1999 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին, սակայն երկրորդ փուլում հավաքելով 45,9 %, պարտվել է Խորխե Բատլե Իբանյեսին։ 2004 թվականին, ստանալով 51,7 %, դարձել է Ուրուգվայի առաջին նախագահը, որը չի պատկանում ո՛չ Կոլորադոյի լիբերալ կուսակցությանը, ո՛չ էլ աջ Բլանկոյին։
Որպես նախագահ Վասկեսը կյանքի է կոչել Լայն ճակատի ծրագիրը՝ հանդես գալով հարկման համակարգի բարեփոխման, բնակչության սոցիալական պաշտպանության ավելացման, այդ թվում՝ պարենի օգնության և առողջապահության աջակցության ավելացման օգտին։ Իրականացրել է հարկային (2007) և կենսաթոշակային (2009) բարեփոխումներ։ Ժամկետից շուտ (2006 թվականին) մարել է ԱՄՀ-ի վարկը։ Վասկեսի օրոք նկատվել է երկրի ՀՆԱ-ի կայուն աճ և աղքատության մակարդակի կրճատում։ Իրականացվել է 1970-ականների ռազմական խունտայի հանցագործությունների ակտիվ հետաքննություն։
Վասկեսն ակտիվորեն կարգավորում է արտաքին քաղաքական կապերը, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայում. արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեյնալդո Գարգանոյի գործողությունների շնորհիվ վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ[12]։ Խորհրդարանը փորձել է աբորտների օրինականացման մասին օրենք ընդունել, որն Ուրուգվայում արգելված է 1938 թվականից։ Վասկեսն, այնուամենայնիվ, բազմիցս հայտարարել է, որ կարող է օգտագործել վետոյի իրավունքը խորհրդարանի հետ անհամաձայնության դեպքում։
2008 թվականին դուրս է եկել Ուրուգվայի Սոցիալիստական կուսակցությունից։ 2009 թվականի վերջին երկրի նոր նախագահ է ընտրվել նրա կուսակից Խոսե Մուխիկան, և 2010 թվականի մարտի 1-ին Տաբարե Վասկեսն ավարտել է նախագահական գործունեությունը (Սահմանադրությունն արգելում է նախագահի պաշտոնում առաջադրվել երկու անընդմեջ ժամկետով)։
2014 թվականի նոյեմբերի 30-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Տաբարե Վասկեսը հաղթել է իր պահպանողական մրցակից Լուիս Ալբերտո Լակալե Պոուին և հռչակվել նորընտիր նախագահ։ Երկրորդ անգամ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի մարտի 1-ին։
2015 թվականի հոկտեմբերին պաշտոնական այցով դեպի Ֆրանսիա թռիչքի ժամանակ օգնություն է ցուցաբերել և մասնակցել է ավիաչվերթի ուղևորուհու կյանքը փրկելուն[13]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է Մարիա Դելգադոյի հետ։ Ամուսինները չորս երեխա ունեն, որոնցից մեկին որդեգրել են (Իգնասիո, Ալվարո, Խավիեր և որդեգրված Ֆաբիան)։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Weinstein M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Murió el expresidente Tabaré Vázquez
- ↑ 5,0 5,1 5,2 Falleció el expresidente Tabaré Vázquez
- ↑ 6,0 6,1 6,2 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ Ex Presidentes recibieron medalla al mérito militar en la categoría Oficial General — 2011.
- ↑ OTORGAMIENTO DE MEDALLA AL MERITO MILITAR. JULIO MARIA SANGUINETTI. LUIS ALBERTO LACALLE. JORGE BATLLE. TABARE VAZQUEZ — National Directorate of Official Printings and Publications.
- ↑ https://saladeprensa.usal.es/node/42561
- ↑ Лидер Уругвая Хосе Мухика поздравил Васкеса с победой на выборах.
- ↑ Избранный президент Уругвая Табаре Васкес вступит в должность.
- ↑ Chronicle on Cuba — November 2004 Foreign Affairs Արխիվացված 2007-03-12 Wayback Machine // Cubasource
- ↑ Президент Уругвая спас молодую француженку на борту самолёта
- ↑ Vázquez, condecorado por príncipe heredero de Qatar Lr21.com.uy, 3 May 2007 (Իսպաներեն)
- ↑ «ECUADOR CONDECORA AL EX PRESIDENTE TABARÉ VÁSQUEZ». Ministerio de Relaciones Exteriores, Comercio e Integración - Ecuador. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին. (Իսպաներեն)
- ↑ «Actividades del Presidente Vázquez y Comitiva Oficial en su visita de Estado a Panamá». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբարե Վասկես» հոդվածին։ |