Վտանգավոր չարաճճիություն

«Վտանգավոր չարաճճիություն» (ռուս.՝ «Опасная шалость»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1954 թվականին[1][2]։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ չարաճճիությունները։

Վտանգավոր չարաճճիություն
ռուս.՝ Опасная шалость
Դրվագ «Վտանգավոր չարաճճիություն» մուլտֆիլմից
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի
ՍցենարիստVladimir Mass? և Mikhail Chervinsky?
ԵրաժշտությունԴավիդ Լվով-Կոմպանեեց
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

Սյուժե

խմբագրել

Խաղալիքների աշխարհում ապրում են խաղալիքներն ու շրջում լարովի մեքենաներով։ Երկու տիկնիկ-աղջիկներ զբոսնում են մեքենայով և այն կարճ ժամանակով թողնում առանց հսկողության։ Երկու տղաներ նստում են մեքենան և սեղմում տարբեր ստեղներ, չնայած չգիտեն մեքենա վարել։ Մեքենան առաջ է նետվում զիգզագ գծով, խաղալիքները փորձում են հասնել նրա հետևից, և միայն մոտոցիկլով ոստիկանն է կարողանում փրկել վարորդներին։ Իսկ ջարդված մեքենան ստիպված են լինում ուղարկել վերանորոգման։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարիստներ Վլադիմիր Մասս, Միխայիլ Չերվինսկի
Ռեժիսոր Եվգենի Ռայկովսկի
Կոմպոզիտոր Դավիդ Լվով-Կոմպանեեց
Բեմադրող նկարիչներ Բորիս Ստեպանցև, Կոնստանտին Կարպով
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վիկտոր Լիխաչյով, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Տարանովիչ, Տատյանա Ֆեոդորովա, Ֆեոդոր Խիտրուկ, Կոնստանտին Չիկին
Ռեժիսորի օգնական Յուրի Պրիտկով
Տեխնիկական օգնական Ե. Շիլովա
Մոնտաժողի օգնական Վ. Եգորովա, Նինա Մայորովա
Նկարիչ-դեկորատորներ Օ. Գեմերլինգ, Ի. Պրոկոֆևա
Հնչյունավորողներ (տիտրերում նշված չեն) Գեորգի Վիցին, Յուրի Խրժանովսկի, Մարիա Վինոգրադովա և այլք

Վերաթողարկում

խմբագրել

Մուլտֆիլմը թղարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video, 1990-ական թվականներ, VHS,
  • «Սոյուզմուլտֆիլմ», Союз Видео, 1990-ական թվականների կեսերի թողարկում,
  • «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ» (ռուս.՝ «Дядя Стёпа — милиционер»), «Սոյուզմուլտֆիլմ»։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել