Վուլսլի[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Wolseley), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ներառված է Քեյփ Վայնլենդ շրջանի և Վիցենբերխ մունիցիպալիտետի կազմում։ Բաղկացած է երեք մասից՝ Վուլսլի, Փայն Վելլի և Մոնտանա։

Բնակավայր
Վուլսլի
անգլ.՝ Wolseley
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես5 կմ²
ԲԾՄ260±1 մետր
Բնակչություն12 130 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ6830[1][2] և 6830[1][2]
Վուլսլի (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Վուլսլի (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը, որն ավելի ուշ վերաճել է քաղաքի, հիմնադրվել է 1875 թվականին Գուդգևոնդեն ֆերմայի (Goedgevonden) տարածքու։ 1955 թվականին Վուսլին ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ։ Քաղաքի անունը կապված է անգլո-զուլուսյան պատերազմում բրիտանական ուժերի հրամանատար Գառնեթ Վուլզլիի (1833-1913) անվան հետ[4]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Բրիդե (Բրիե) գետի հովտում, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 51 կմ (ուղիղ) դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 267 մետր[5]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 575 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,7 °C-ից (հուլիսին) մինչև 29,7 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 4,7 °C[6]։

Բնակչություն խմբագրել

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 8188 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50 %, կանայք՝ համապատասխանաբար 50 %։ Ռասայական տեսանկյունից՝ գունամորթները կազմում էին քաղաքի բնակչության 75,16 %-ը, նեգրոիդները՝ 12,86 %, սպիտակամորթները՝ 11,94 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,04 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (90,02 %), կոսան (8,37 %), անգլերենը (0,77 %) և սեսոտոն (0,44 %)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի անցկացման ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Վուլսլիի, Փայն Վելլիի և Մոնտանայի ընդհանուր բնակչությունը կազմել է 12 130 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 48,81 %, կանայք՝ համապատասխանաբար 51,19 %։ Ռասայական տեսանկյունից՝ գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 73,86 %-ը, նեգրոիդները՝ 15,96 %, սպիտակամորթները՝ 8,02 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,34 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 1,82 %: Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (82,67 %), կոսան (8,8 %), սեսոտոն (3,27 %), անգլերենը (1,53 %) և թսվանան (0,38 %)[8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Wolseley, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Wolseley climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Wolseley» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Wolseley» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  9. «Pine Valley» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Montana» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլսլի (ՀԱՀ)» հոդվածին։