Արևմտյան Կապ

նահանգ ՀԱՀ-ում

Արևմտյան Կապ (անգլ.՝ Western Cape, աֆրիկաանս՝ Wes-Kaap, կոսա՝ iNtshona-Koloni), նահանգ ՀԱՀ-ի հարավարևմտյան մասում։ Հարավում ողողվում է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով։ Կազմավորված է եղել 1994 թվականին երկրում վարչական բարեփոխման արդյունքում։ Նահանգի վարչական կենտրոնը Քեյփթաունն է։

Արևմտյան Կապ
անգլ.՝ Western Cape
աֆրիկաանս՝ Wes-Kaap
կոսա՝ iNtshona-Koloni

Զինանշան

Քեյփթաունի կենտրոնը և նավահանգիստը
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
ՎարչկենտրոնՔեյփթաուն
Ամենաբարձր կետSeweweekspoortpiek?
Օրենսդրական մարմինԱրևմտյան Կապ նահանգի խորհրդարան
ՆահանգապետԱլան Վինդե
ՀՆԱ (2018)13,6 %  (3 տեղ)
Հիմնական լեզուաֆրիկաանս՝ 49,7 %
կոսա՝ 24,7%
անգլերեն՝ 20,2 %
սեսոթո՝ 1,1 %
Պաշտոնական լեզուներանգլերեն[1], աֆրիկաանս[1] և կոսա[1]
Բնակչություն (2011)
5 822 734 (4 տեղ)
Խտություն44,98 ( 4 տեղ)
Ազգային կազմգունամորթներ՝ 48,8 %
սևամորթներ՝ 32,8 %
սպիտակամորթներ` 15,7 %
հնդիկներ կամ այլ ասիացիներ՝ 1 %
Տարածք129 462 կմ²[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 2 325 մ
 0 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էԱրևելյան Կապ և Հյուսիսային Կապ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցԿապի նահանգ
ISO 3166-2 կոդZA-WC
westerncape.gov.za

Այստեղ, ինչպես և Հյուսիսային Կապ նահանգում, գերակշռում են ոչ թե սևամորթները, այլ գունամորթները։ ՀԱՀ-ի երկու նահանգներից մեկն է, որտեղ բնակչության մեծամասնությունը (49,7 %) խոսում է աֆրիկաանս լեզվով։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Նահանգի մեծ մասը գտնվում է Կապի լեռներում՝ Պերմի և Քարածխային ժամանակաշրջանի ծալքավորության տիրույթում` 1000֊ից 2300 մ բարձունքներով։ Լեռների միջև ընկած հովիտները սովորաբար բերրի են, և ներկայացնում են իրենցից ավազակավային և կավային ջրաբերուկ (ալյուվիալ) հողեր։ Ներքին շրջաններն ավելի չոր և բլրոտ են։ Ափամերձ գիծը փոփոխվում է ավազոտից (հրվանդանների միջև) մինչև ժայռոտ և լեռնոտ։ Արևմտյան Կապի նահանգը ներառում է Աֆրիկայի ամենահարավային մասը՝ Ասեղի հրվանդանը։ Պրինս Էդուարդ անմարդաբնակ կղզիները (335 կմ²) մտնում են նահանգի կազմի մեջ և գտնվում են Պորտ Էլիզաբեթից մոտ 1 700 կմ դեպի հարավ֊արևելք, Հնդկական օվկիանոսում։

Նահանգի կլիման փոփոխվում է տարածաշրջանից տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ այն բնութագրվում է որպես միջերկրածովյան կլիմա՝ զով և անձրևոտ ձմեռով և ջերմ ամառով։ Ներքին տարածաշրջանները բնութագրվում են բավականին չոր կլիմայով՝ ցրտաշունչ ձմեռներով և շոգ ամառներով։ Հարավային ափերին բնորոշ է զով ձմեռ և մեղմ խոնավ ամառ։ Առանձին տարածաշրջանների կլիմայի վրա ազդում է տեղանքի ռելիեֆը, ինչպես նաև Հնդկական (տաք ջրերով) և Ատլանտյան (ավելի սառը ջրերով) օվկիանոսների ազդեցությունը։

Բնակչություն խմբագրել

 
Արևմտյան Կապի բնակչության խտությունը 1 կմ² համար.
 
Նահանգում տարածված լեզուները՝

2011 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում բնակվում է 5 822 734 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 45/կմ2 մարդ։ Ռասայական հատկանիշներով բնակչության 48,8 տոկոսը կազմում են գունամորթները, 32,8 %՝ սևամորթները, 15,7 %՝ սպիտակամորթները և 1 %՝ հնդկական և ասիական այլ ծագում ունեցող անձինք[3]։

15 տարեկանից փոքր անձանց բաժինը՝ 25,1 % է, 65 տարեկանից մեծ անձանց՝ 5,9%։ Բնակչության միջին տարիքը 28 տարի է։  Յուրաքանչյուր 100 տղամարդկանց բաժին է ընկնում 103,7 կին։ Բնակչության 49,7 %֊ը խոսում է աֆրիկաանս, 24,7%֊ը՝ կոսա լեզվով, անգլերեն՝ 20,2 %, սեսոթո՝ 1,1 %֊ը՝, այլ լեզուներով՝ 2,2 %֊ը[3]։ Քրիստոնյաները կազմում են 81,8 %, մուսուլմանները՝ 6,5%, հրեաները՝ 0,4%, հինդուիստները՝ 0,2 %, բնակչության մոտ 9 %֊ն իրեն ոչ մի կրոնի չի դասում։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Արևմտյան Կապ նահանգը բաժանվում է քաղաքային շրջանի և 5 գավառի, որոնք ընդհանուր առմամբ բաժանված են 24 համայնքի։

  • Քեյփթաունի քաղաքային շրջան
  • Վեսթ Քոսթ (գավառ)։ Ներառում է՝
Մարցիկամա, Սեդերբերգ, Բերգրիվեր, Սալդանյա Բեյ և Սվարտլանդ համայնքները
  • Քեյփ Վայնդլենդս (գավառ)։ Ներառում է՝
Վիցենբերգ, Դրակենստեյն, Սթելենբոս, Բրիդ Վալի և Լագերբերգ համայնքները
  • Օվերբերգ (գավառ)։ Ներառում է՝
Թիվատերսկլուֆ, Օվերստրանդ, Ասեղի հրվանդան (Cape Agulhas), Սվելենդամ և Նապյե համայնքները
  • Էդեն (գավառ)։ Ներառում է՝
Կանալանդ, Հեսեքվա, Մոսելբայ, Ջորջ, Օուդսհորն, Բիտոու և Նայսնա (Knysna) համայնքները
  • Սենթրալ Կառու (գավառ)։ Ներառում է՝
Լայնսբուրվ, Պրինս Ալբերտ և Բոֆորտ Վեսթ համայնքները

Տնտեսություն խմբագրել

Նահանգի ՀՆԱ֊ն կազմում է ազգային ցուցանիշի 13,6 %-ը, այն Հարավային Աֆրիկայի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է՝ 0,8 % աճով (2018 թ.)[4]։ Խոշոր ոլորտներն են առևտուրը, ֆինանսները և բիզնեսը, ինչպես նաև արտադրական ոլորտը։ Արդյունաբերությունը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հագուստի և տեքստիլի, կահույքի արտադրությունը, նավթաքիմիական ոլորտը և մետաղագործությունը։ Զարգացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտը (Քեյփթաունը Հարավային Աֆրիկայի բարձր տեխնոլոգիաների հիմնական կենտրոնն է)։

Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ֊ում ընդամենը մոտ 3,8 % է, սակայն դա ամենաարագ աճող ոլորտներից մեկն է։ Չնայած նրան, որ նահանգի մշակվող հողերը կազմում են Հարավաֆրիկյան Հանրապետության մշակվող բոլոր հողերի ընդամենը 12,4%֊ը, դրանք տալիս են արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի 55-60%֊ը, ներառելով գինի, բուրդ, ջայլամներ, մրգեր, հացահատիկայիններ, ծովամթերք։ ՀԱՀ֊ի ամբողջ արդյունաբերական ձկնորսության մոտ 75%֊ը տեղի է ունենում նահանգի ափի երկայնքին։

Գործազրկության մակարդակը Արևմտյան Կապում զգալիորեն ցածր է՝ մոտավորապես 15 %՝ համեմատած երկրում 25 % կազմող միջին ցուցանիշի հետ։

Կրթություն խմբագրել

Նահանգի բնակչությունը բավականին լավ է կրթված՝ համեմատած երկրի այլ նահանգների և ընդհանրապես Աֆրիկայի հետ։ Աշխատուժն այստեղ նույնպես ավելի որակավոր է, քան Հարավային Աֆրիկայի այլ նահանգներում։ Արևմտյան Կապում գործում են հետևյալ համալսարանները՝

Տեսարժանություններ խմբագրել

«Եդեմի թռչուններ» աշխարհի խոշորագույն մեծավանդակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 5(1) // Constitution of the Western Cape, 1997, Grondwet van die Wes-Kaap, 1997, uMgaqo-siseko weNtshona Koloni, 1997 — 1998.
  2. 2,0 2,1 Census 2011: Census in briefPretoria: Stats SA, 2012. — P. 9. — ISBN 978-0-621-41388-5
  3. 3,0 3,1 «Census 2011։ Վիճակագրություն» (PDF). Պրետորիա: Statistics South Africa. 2012. ISBN 978-0-621-41388-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013.11.05-ին. Վերցված է 2020.07.20։-ին.
  4. Africa, Statistics South. «Statistics South Africa | The South Africa I Know, The Home I Understand» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Վիքիճամփորդն ունի Արևմտյան Կապին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։