Բոլշեզեմելյան տունդրա

Բոլշեզեմելյան տունդրա (ռուս.՝ Большеземе́льская ту́ндра), բլրավետ հարթավայր Պեչորա և Ուսա գետերի, Ուրալի և Պայ Խոյի միջև, Նենեցական ինքնավար շրջանի և Կոմիի Ինքնավար Հանրապետության սահմաններում։ Բարձրությունը մինչև 250 մ է։

Բոլշեզեմելյան տունդրա

Բոլշեզեմելյան տունդրայի սահմաններում է գտնվում Պեչորայի ածխավազանի մի մասը։ Այստեղ կան նավթի և գազի հանքավայրեր[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 507