Ուոլթեր Շիրլոու

ամերիկացի նկարիչ
(Վերահղված է Վոլտեր Շիրլոուից)

Ուոլթեր Շիրլոու (անգլ.՝ Walter Shirlaw, օգոստոսի 6, 1838(1838-08-06)[1][2], Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - դեկտեմբերի 30, 1909(1909-12-30)[4], Մադրիդ, Իսպանիա[3]), շոտլանդական ծագմամբ ամերիկացի նկարիչ[5]։

Ուոլթեր Շիրլոու
Ծնվել էօգոստոսի 6, 1838(1838-08-06)[1][2]
ԾննդավայրՓեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1909(1909-12-30)[4] (71 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, պաստելիստ, նկարազարդող, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Walter Shirlaw Վիքիպահեստում
5 դոլարանոց թղթադրամ, Շիրլոուի աշխատանքներից, 1896 թվական

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1838 թվականի օգոստոսի 6-ին Շոտլանդիայի Փեյսլի քաղաքում։ 1840 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սկզբում նա սկսել է աշխատել որպես թղթադրամներ տպող[6], ապա դարձել է նկարիչ։ 1861 թվականին նրա առաջին աշխատանքը ցուցադրվել է Դիզայնի ազգային ակադեմիայում։

Ուոլթեր Շիրլուն 1868 թվականին ընտրվել է Չիկագոյի դիզայնի ակադեմիայում որպես ակադեմիկոս։ Նրա աշակերտներից են Ֆրեդրիկ Ստյուարտ Չեչչը և Ջեյմս Քերոլ Բեքվիտը։ 1870 թվականից մինչև 1877 թվականները Շիրլուն սովորել է Մյունխենում Ալեքսանդր Ֆոն Վագների, Արթուր ֆոն Ռամբերգի և Վիլհելմ Լինդենհմիդտի հետ։ Եվրոպայից վերադառնալուց հետո նա ղեկավարել է Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայի դպրոցը, և մի քանի տարի դասավանդում է այնտեղ։ 1887 թվականին նա դարձավ դիզայնի ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Վոլտեր Շիրլոուն ամերիկացի նկարիչների միության անդամներից էր` հետագայում նրա նախագահը։ Մահացել է 1909 թվականի դեկտեմբերի 26-ին Մադրիդում, թաղված է Մեծ Բրիտանիայի գերեզմանատանը[7]։

Աշխատանքներ խմբագրել

Նրա հայտնի գործերից են Toning of the Bell (1874) և Sheep-shearing in the Bavarian Highlands (1876): 1878 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց նրա վերջին աշխատանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. «Величайшие художники мира XVIII-XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Late Victorian-era money in America Արխիվացված 2018-07-10 Wayback Machine (անգլ.)
  7. Walter Shirlaw (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Շիրլոու» հոդվածին։