Վոլդեմար Վալդմանիս
Վոլդեմար Վալդմանիս (լատիշ․՝ Voldemārs Valdmanis, սեպտեմբերի 16, 1905, Q24637137? - դեկտեմբերի 11, 1966[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և լատվիացի գծանկարիչ, բեմանկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
Վոլդեմար Վալդմանիս լատիշ․՝ Voldemārs Valdmanis | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1905 |
Ծննդավայր | Q24637137? |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1966[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ և նկարազարդող |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎոլդեմար Վալդմանիսը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 16-ին, Տամբովի նահանգի Խորոշովկա գյուղում (այժմ` Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջան)։ Եղբայրը նկարիչ Վիլիս Վալդմանիսն է (1906-1980)։
Ավարտել է Ցեսիսի գեղարվեստական համալսարանը (1924), սովորել է Ուգա Սկուլմեի գեղարվեստի արվեստանոցում (1924-1927)։
Աշխատել է Ազգային և Աշխատավորների թատրոնում որպես նկարչի օգնական (1928-1933), Լատվիայի ազգային թատրոնում (1933-1940), Ազգային թատրոնում (1941-1944), Դրամատիկական թատրոնում (1944-1946)` որպես գեղարվեստական դեկորատոր, եղել է Ռիգայի կինոստուդիայի գլխավոր նկարիչ (1946-1947), Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն (1940-1941)։
Եղելէ «Կանաչ ագռավ» գեղարվեստական միության, Լատվիայի նկարիչների միության անդամ (1944 թվականից)։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963)։
Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 11-ին, թաղված է Լենսոյ գերեզմանատանը[2]։
Ստեղծագործություն
խմբագրելՑուցահանդեսների մասնակցել է 1928 թվականից։ Աշխատել ջրաներկով, զբաղվել է պաստառային արվեստով և գրքերի գծագրությամբ։
Առավել հայտնի բեմանկարչական աշխատանքներից են` Լատվիայի ազգային թատրոնի (Դրամատիկական թատրոն)` Իվան Տուրգենևի «Ազնվականի բույն» (1932), Վիլիս Լացիսի` «Ձկնորսի որդին» (1934), Եկաբ Զեյբոլտուի «Բունդուլսի խենթ պարոնները» (1935), Ուիլյամ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (1936), Ռուդոլֆ Բլաումանիսի «Կրակի մեջ» (1940), Արվիդ Գրիգուլիսի «Ինչպես էին Գերպատերում պատմություն կերտում» (1946) պիեսների ձևավորումը։ Ազգային թատրոնում ձևավորել է Ռուդոլֆ Բլաումանիսի «Անառակ որդի» (1942), Վիլիս Լապենիեկսի «Մելանխոլիկ վալս» (1944) պիեսների բեմադրությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #120866730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Voldemārs Valdmanis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն
խմբագրել- Voldemārs Valdmanis. — Rīga, 1959.
- Māksla un arhitektūra biogrāfijās / Atb. red. A. Vanaga — Rīga, 2000. — 1. sēj.
Արտաքին հղումներ
խմբագրել- Некролог В. Валдманиса(չաշխատող հղում)