Վիլիս Լացիս (լատիշ․՝ Vilis Lācis, մայիսի 12, 1904(1904-05-12)[1][2], Վեցմիլգրավիս, Ռիգա, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1966(1966-02-06)[3][1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի խորհրդային գրող, պետական գործիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947)։ Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1949, 1952)։ Լատվիայի ԿԿ անդամ 1928 թվականից, ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների նախագահ (25.08.1940-27.11.1959)։

Վիլիս Լացիս
 
Կուսակցություն՝ Լատվիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 12, 1904(1904-05-12)[1][2]
Ծննդավայր Վեցմիլգրավիս, Ռիգա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 6, 1966(1966-02-06)[3][1][2] (61 տարեկան)
Վախճանի վայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Թաղված Անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Վիլիս Լացիսը ծնվել է 1904 թվականին Ռինուժի գյուղում, նավահանգստի բանվորի ընտանիքում։ 1917 թվականին մինչև գերմանական օկուպացիան ընտանիքով տարհանվել է Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաք։ Սովորել է Բարնաուլի ուսուցիչների սեմինարիայում։ 1918-1921 թվականներին աշխատել է գյուղատնտեսությունում, ապա եղել գյուղական խորհրդի քարտուղար։ 1921 թվականին վերադարձել է Լատվիա։ 1921-1923 թվականներին եղել է բեռնակիր, ձկնորս, նավի հնոցապան։ Ազատ ժամանակ ստեղծագործել է, գրել է հոդվածներ, պատմվածքներ, որոնք 1921 թվականին հրապարակվել են պարբերականներում։ 1931-1933 թվականներին ստեղծել է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Անթև թռչուններ» եռերգությունը («Հինգ հարկանի քաղաք», 1931, «Ծովերով», 1932, «Անթև թռչուններ», 1933), որը պատկերել է աշխատողի իրական կյանքը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1940 թվականից եղել է Լատվիայի ժողովրդական կառավարության և կոմկուսի Կենտկոմի անդամ, 1940-1946 թվականներին՝ ժողկոմսովետի, 1946-1959 թվականին՝ ԼԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ։ ՍՄԿԿ XIX, XX և XXII համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու։ Եղել է ԽՍՀՄ II-V գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Գրական գործունեություն խմբագրել

Լատվիական գրականության մեջ մտցրել է ուժեղ կամքի տեր, ժողովրդի լավագույն հատկությունները կրող հերոսի կերպարը («Անթև թռչուններ», 1931-1933, եռերգությունը, «Ձկնորսի որդին», հ. 1-2, 1933-1934, «Ծովայինի հին բույնը», 1937, «Ցամաք ու ծով», 1938 վեպերը և այլն)։ Լատվիայում խորհրդային կարգերի հաստատումից (1940) հետո ստեղծել է «Փոթորիկ» (1945-1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) վեպ-էպոպեան, «Դեպի նոր ափ» (1950-1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) վեպը[4]։ Լացիսի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Գրել է նաև մանուկների համար։

Պարգևներ խմբագրել

  • 2-րդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949) «Փոթորիկ» վեպ-էպոպեայի համար
  • 1-ին աստիճանի Ստալինյան մրցանակ (1952) «Դեպի նոր ափ» վեպի համար
  • Լենինի 7 շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Երկեր խմբագրել

  • Փոթորիկ, մաս 1-3, Երևան, 1951-1953։
  • Դեպի նոր ափ, Երևան, 1954։
  • Raksti, sej. 1-10, Riga, 1959-62.
  • Kopoti raksti, sej. 26, sej. 1-8 -, Riga, 1970-1973.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лацис Вилис Тенисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Արտաքին հղումներ խմբագրել

  • Rožkalne, Anita; LU literatūras; folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās. (in Latvian). Riga: Zinātne. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673.
  • Вилис Лацис
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիլիս Լացիս հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 507  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլիս Լացիս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլիս Լացիս» հոդվածին։