Վյոսա Օսմանի Սադրիու (ալբ․՝ Vjosa Osmani-Sadriu, մայիսի 17, 1982(1982-05-17)[1], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), կին քաղաքական գործիչ, իրավաբան և դասավանդող Կոսովոյից։ Իրավաբանական գիտությունների դոկտոր է (J.S.D.)։ Կոսովոյի ժողովրդավարական լիգայի նախագահի տեղակալն է։ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանի գործող սփիքեր է։ Առաջին կինն է այդ պաշտոնում[3] 2020 թվականի փետրվարի 3-ից։ Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր է 2010 թվականից[2]։ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդարանական ցանցի խորհրդի անդամ է[4]։

Վյոսա Օսմանի
 
Կուսակցություն՝ Կոսովոյի դեմոկրատական լիգա
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան և University of Pittsburgh School of Law?
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 17, 1982(1982-05-17)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Կոսովո
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին Կոսովսկա Միտրովիցայում[2][5]։

Սովորել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական համալսարանում, ստացել է բակալավրի աստիճան։ 2005 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսական աստիճան (LLM) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգի համալսարանի իրավաբանական համալսարանում, 2015 թվականին դոկտորական դիսերտացին պաշտպանել է Փիթսբուրգի համալսարանում և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան (J.S.D.)[4][5][6]։

Դասավանդել է Պրիշտինայի համալսարանում և Կոսովոյի Ռոչեսթրի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է Փիթսբուրգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[6]։

Աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար, արտաքին քաղաքականության գծով խորհրդատու և Կոսովոյի Հանրապետության նախագահի իրավական հարցերով խորհրդատու[4]։ 2008 թվականին եղել է նախագահի ներկայացուցիչը Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողովում։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2009 թվականի դեկտեմբերին Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ դատավարության ընթացքում եղել է իրավաբանական խմբի անդամ[6]։

2010 թվականի դեկտեմբերի 12-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր։ Վերընտրվել է 2014 թվականի հունիսի 8-ի և 2017 թվականի հունիսի 11-ի ընտրություններին։ 2017 թվականի ընտրությանը ստացել է ավելի քանի 64 000 ձայն[6]։ Ղեկավարել է արտաքին գործերի, սփյուռքի և ռազմավարական ներդրումների հանձնաժողովը և ավելի վաղ մի շարք այլ հանձնաժողովներ[4]։ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել է Կոսովոյի ժողովրդավարական լիգայի թեկնածու[5]։ 2020 թվականի փետրվարի 3-ին Ալբին Կուրտիի վարչապետության հաստատումից հետո նշանակվել է Կոսովոյի խորհրդարանի սփիքեր։ Նրա թեկնածությանը քվեարկել է 65 պատգամավոր։ Առաջին կինն է եղել այդ պաշտոնում։ Փոխարինել է Գլաուկ Կոնյուֆկային, որը Կուրտիի վարչակազմում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[3]։

Տիրապետում է անգլերենի, թուրքերենի, սերբերենի[2]։

Ամուսնացած է[2], ունի զույգ երեխաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.classlifestyle.com/news/48463/vjosa-osmani-zgjidhet-presidente-e-kosoves/eng/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Vjosa Osmani - Sadriu» (անգլերեն). Kuvendi i Kosovës. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 «Женщина впервые стала спикером парламента Косово». ИА REGNUM. 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Honourable Vjosa Osmani-Sadriu, Kosovo» (անգլերեն). The Parliamentary Network on the World Bank and International Monetary Fund. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Кандидатом в премьеры Косово впервые стала женщина». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Pitt Law Alumna Vjosa Osmani Nominated by LDK as candidate for prime minister of Kosovo» (անգլերեն). University of Pittsburgh School of Law. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյոսա Օսմանի» հոդվածին։