Վյոսա (ալբ․՝ Vjosë) կամ Աոոս (հուն․՝ Αώος , լատին․՝ Aous), գետ Հունաստանի հյուսիս-արևմուտքում և Ալբանիայի հարավ-արևելքում։ Երկարությունը 280 կմ է, որից 70-ը գտնվում է Հունաստանի տարածքում[1]։ Ջրավազանի մակերեսը կազմում է 6,6 հզ կմ², ջրի մակարդակի բարձրացում նկատվում է հոկտեմբեր-մայիս ամիսներին, ամռանը գետը սակավաջուր է։ Ջրի միջին ծախսը մոտ 160մ³ է[2]։

Վյոսա
Բնութագիր
Երկարություն280 կմ
Ավազանի մակերես6600 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՊինդոս
Գետաբերանի տեղակայումԱդրիատիկ ծով և Աոոս
Կոորդինատներ
Հոսող հոսքերShushicë?, Lengarice?, Դրինո, Voidomatis? և Sarantaporos?
Ջրի մարմիններԱոոս
Աշխարհագրական տեղադրությունԷպիրոս
Բոսի ջրավազանը՝ առանձնացված դեղինով
Աոսով անցնող հին կամուրջը Կոնիցի մոտ

Գետի ակունքը գտնվում է Էպիրոս շրջանում՝ Պինդոս լեռան հյուսիսային մասում, Տիմֆի լեռից ոչ հեռու(2497 մ)։

Գետի հունի վերին հոսանքը (ավելի հստակ նրա վտակը՝Վոյդոմատիսը) անցնում է Վիկոս-Աոոս ազգային պարկ հյուսիսային մասով՝ խորը կիրճով, հոսում է Կոնիցա ավանով, որտեղ գտնվում է հին կամարակապ կամուրջը։

Ալբանիայի սահմանին՝ Վյոսան միախառնվում է Սարանդապորոս գետի հետ[3], և հոսում է Նեմերչկա և Դեմբել լեռնաշղթաների հյուսիս արևմտյան երկարությամբ, Կելցյուրա ավանի մոտով, Տեպելենա փոքր քաղաքով, ուր նրա մեջ է թափվում Դրինոյի ամենամեծ վտակը[3][4]։ Ապա Վյոսան անցնում է Մեմալիայ բնակավայրի միջով, դուրս է գալիս ափամերձ հարթավայր՝ Սելենիցայից ոչ հեռու միախառնվում է Շուշիցա գետին և Վլյորա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք թափվում Ադրիատիկ ծով։

Հնում գետի հիմնական հունը անցնում էր լեռան ստորոտով, որի վրա տեղակայված էր հին Ապոլինա քաղաքը։ Ներկայումս Սելենիցա քաղաքում գետից դուրս է գալիս ջրանցք, որը գնում է դեպի հյուսիս՝ հին հունի ուղղությամբ և որի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։

Գետում բնակվում են 18 տեսակի ձուկ, որոնցից հինգ տեսակն ապրում են գետի և′ հունական, և′ ալբանական մասում։ Բացի դրանից գետի ավազանում բնակվում են 200 տեսակի թռչուն, որոնցից շատերը գտնվում են հսկողության տակ կամ համարվում են անհետացող տեսակներ, դրանցից են՝ գանգրափետուր հավալուսնը, կարմիր ցինը, տափաստանային հողմավոր բազեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aoos/Vjosa River Sub-basin» (անգլերեն). INWEB. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.
  2. Вьоса // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  4. Не следует путать с рекой Дрин на севере страны
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյոսա» հոդվածին։