Տիմֆի, նաև՝ Տիմֆե (հուն․՝ Τύμφη) , լեռնազանգված Հունաստանի արևմտյան մասում՝ Զագորի պատմական մարզում, Յանինա նոմում։ Պինդոսի բաղկացուցիչ մասն է։ Արևմուտքից արևելք ձգվում է 20-25 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 15 կիլոմետր։ Ունի մի շարք գագաթներ, որոնցից ամենաբարձրը Գամիլան է[1]՝ (Γκαμήλα) 2497 մ։ Հաջորդում են Աստրական՝ (Αστράκα) 2436 մ, Պլոսքոսը՝ 2400 м, Լապատոսը՝ 2251 մ։

Տիմֆի
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՅանինա (նոմոս) և Zagori Municipality?
Աշխարհագրական
տեղադրություն
Էպիրոս
ԼեռնաշղթաՊինդոս
Բարձրությունը ծովի մակարդակից2497 մետր
Հարաբերական
բարձրություն
1266 մետր

Տիմֆիի լանջին է գտնվում ալպիական տիպի Դրակոլիմնի լճը։ Հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ են առնում Աոոս գետակն ու նրա Վոյդոմատիս վտակը։ Աոոսի Վիկոս կիրճն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համեմատաբար փոքր լայնության պայմաններում ամենամեծ խորությունն ունեցող կիրճ[2][3]։

Տիմֆի սարն ու Աոոսի կիրճը ընդգրկված են Վիկոս-Աոոս ազգային պարկում, որը տարեկան 100 հազարից ավել այցելու է ունենում[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
  2. Guinness World Records 2005: Special 50th Anniversary Edition. Guinness World Records. 2004. էջ 52. ISBN 9781892051226. Արխիվացված է օրիգինալից 11 травня 2011-ին. Վերցված է 16 січня 2010-ին.
  3. Hatzopoulou Magda. «About Greece-Landscape» (PDF). General Secretariat of Information, Greece. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 5-ին.
  4. Papadopoulou 2008, p. 20

Մատենագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմֆի» հոդվածին։