Վիկոս-Աոոս ազգային պարկ
Վիկոս-Աոոս ազգային պարկ (հուն․՝ Εθνικός Δρυμός Βίκου-Αώου), ազգային պարկ Պինդոս լեռներում, Յանինա նոմոսի Էպիրոս շրջանի հյուսիս-արեւելքում։ Պարկը կառուցվել է 1973 թվականին և ունի 126 կմ² տարածք, ներառում է Վիկոս կիրճը, Աոոս կիրճն ու Տիմֆի լեռը (ամենաբարձր կետը Համիլն է, 2497 մ բարձրությամբ), ինչպես նաև` մի քանի անդրլեռնային գյուղեր։ Պարկի հարավային կողմում գտնվում է Յանինա քաղաքը, իսկ հյուսիս-արևելյան կողմում` Կաստորիա և Կոզանի քաղաքները։ Վիկոսի կիրճն ամենախորն է աշխարհում, ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Կիրճը, որի ամբողջ խորությամբ հոսում է Վայդոմատիս գետը, ունի 12 կմ երկարություն և 1 կմ խորություն։
Ազգային պարկի հյուսիսային կողմում` Կոնիցա քաղաքի մոտակայքով հոսում է Աոոս գետը, որն այնուհետև Վյոսա անվանվամբ հոսում է Ալբանիաի տարածքով` թափվելով Ադրիատիկ ծով։ Տիմֆի լեռան լանջերին` 2050 մետր բարաձրության վրա, տեղակայված է սառուցյալ, Դրակոլիմնի լիճը (հուն․՝ Δρακόλιμνη):
Տիմֆի
խմբագրելՎիկոս կիրճի և Աոոս գետահովտի միջև ջրբաժան է ծառայում Տիմֆի լեռնաշղթան` բարձր գագաթներով. դրանցից են Համիլան` 2497 մետր, Աստրական` 2436 մ, Պլոսկոսը` 2400 մ և Լապատոս գագաթը` 2251 մետր։ Տիմֆիից համայնապատկեր է բացվում բազմաթիվ, այսպես կոչված ալպյան լճերով, պտղաբեր արոտավայրերով, որոնք մի շարք հազվադեպ հանդիպող եկկենցաղների տարածման տարածք են։ Ազգային պարկի ամենամեծ լիճը Դրակոլիմնին է, որը հունարենից թարգմանաբար նշանակում է Վիշապի լիճ։ Այն տեղակայված է 2000 մետր բարձրության վրա Տիմֆի լեռան լանջին, լճի առավելագույն խորությունը 4.95 մետր է, իսկ մակերեսը ծածկում է 1 հեկտար տարածություն[1]։
Աստրակա գագաթին մոտ գտնվող լեռնազանգվածն ունի բազմաթիվ ուղղահայաց քարանձավներ, մասնավորապես Սկամնելի և Վրադետո գյուղերի տարածքներում։ Հնագույն ժամանակներից քարանձավները ծանոթ են եղել տեղի բնակիչներին, գիտական հետազոտություն իրականացվել է Բրիստոլյան փորձնասպելեոլոգիական ակումբի անդամների կողմից, 1980-ական թվականներին։ Այդ անձավների մեծամասնությունն ունեն անուններ, որոնք որոշակի ձևով կապ ունեն հին հունական դիցաբանության հետ, օրինակ, Ոդիսևսյան անցք, Էպոսի անդունդ և այլն։ Վերջերս քարանձավները ենթարկվել են կրկնակի հետազոտության, հունական սպելեոլոգների ակումբի, ինչպես նաև` ֆրանսիացի սպելեոլոգների խմբի կողմից։ Ազգային պարկի խորը ուղղահայաց քարանձավներից են Պրովատինի անձավը 408 մետր և Էպոսը` 451 մետր խորությամբ[2][3]։
Բնակչություն
խմբագրելՎիկոս-Աոոսի շրջանում գոյություն ունեն 13 սակավ բնակեցված բնակավայրեր, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1515 մարդ։ Տեղի բնակիչների ավանդական տներն ունեն գնդաձև տեսք, միևնույն ժամանակ, գյուղի բոլոր տները կառուցվել են կենտրոնական հրապարակի շուրջ, իսկ նրանց միջև ձևավորվել էին քարքարոտ արահետներ։ Այսօր զագրորիաի ճարտարապետական ժառանգությունն ըստ հունական օրենսդրության հատուկ պահպանություն է պահանջում. բոլոր նորաստեղծ շենքերը պետք է կառուցված լինեն տեղի քարից, ինչպես նաև` այլ վայրերի ավանդական շինանյութից` տեղի ճարտարապետական ավանդույթների առանձնահատկություներին համապատասխան։ Վիկոս-Աոոսի ազգային առանձնահատկություներից են կամարաձև կամուրջների շարքերը Աոոս գետի վրա, որոնք ծառայել են որպես կապ «արտաքին աշխարհի» հետ մինչև 1950 թվական, երբ ճանապարհ է կառուցվել։
Ֆլորա և ֆաունա
խմբագրելՎիկոս-Աոոսի ազգային պարկի տարածքում աճում է 1700 տեսակի բույս, շատ են ծաղիկները, այդ թվում նաև` էնդեմիկ տեսակներ։ Անտառներում կան տարբեր ծառատեսակներ, ինչպիսիք են կաղնին, հաճարենին, թխկին, բոխին, ուռենին, լորենին, մի քանի տեսակ սոճիներ և եղևնիներ, այդ թվում` նաև սև սոճիներ։
Պարկի ֆաունան ներառում է 24 տեսակի կաթնասուն. արջ, գայլ, եղջերու, վայրի այծ, վարազ, ջրասամույր և կզաքիս։ Կա 133 թռչնատեսակներ, այդ թվում գոյություն ունեն տարբեր գիշատիչներ, ինչպիսիք են արծիվը, գիշանգղը և ճուռակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Denoël Mathieu, Schabetsberger Robert. «Resource partitioning in two heterochronic populations of Greek Alpine newts, Triturus alpestris veluchiensis» (PDF). University of Liège, Belgium. University of Salzburg, Austria. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Caves of the world». Sociedad Venezolana de Espeleologia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Adamopoulos Kostas. «The deepest and the longest caves in Greece». Caving Club of Greece (SELAS). էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Рассказ о посещении парка: [1]
- Медицинские растения национального парка Викос-Аоос Արխիվացված 2023-07-30 Wayback Machine (հուն.) (անգլ.)
- Фото парка Արխիվացված 2010-07-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկոս-Աոոս ազգային պարկ» հոդվածին։ |