Զարեհ Սահակյանց
Զարեհ Հայկի Սահակյանց (նոյեմբերի 11, 1933[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 6, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ջութակահար, ալտահար և դիրիժոր, պրոֆեսոր (1983 թ.), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973 թ.)։ Հայաստանի ազգային կամերային նվագախումբի հիմնադիր։
Զարեհ Սահակյանց | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1933[1] Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 6, 1986 (52 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | ջութակահար, վիոլինահար, դիրիժոր և երաժշտության դասախոս |
Գործիքներ | ջութակ[1] և ալտ[1] |
Աշխատավայր | Մոսկվայի կամերային նվագախումբ[1], Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ[1], Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Կահիրեի կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1952)[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1954)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1958)[1] |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԶարեհ Սահակյանցը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում։ Սահակյանցը երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի (ջութակահար, 1958 թ.) և Երևանի (դիրիժոր, 1982 թ.) կոնսերվատորիաներում, ճանաչված մանկավարժներ Կ․ Դոմբաևի և Յ. Յանկելևիչի դասարաններում։
1952-ին ավարտել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը (Կ․ Դոմբաևի դասարան), 1952–54-ին սովորել Երևանի կոնսերվատորիայում։ 1958-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան որպես ջութակահար (Յու․ Ի․ Ցանկելևիչի դասարան), 1982-ին՝ Երևանի կոնսերվատորիան որպես դիրիժոր (Յու․ Դավթյանի դասարան)։ 1957–58-ին աշխատել է Մոսկվայի կամերային նվագախմբում։ 1960–1963-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար–կոնցերտմայստեր, 1962–75-ին՝ իր իսկ հիմնադրած Հայաստանի կամերային անսամբչի գեղարվեստական ղեկավար։ 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (կամերային անսամբլ, կվարտետի դասարան, 1983-ից՝ պրոֆեսոր)։ 1975–1977-ին դասավանդել է Կահիրեի կոնսերվատորիայում։ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր (Բաքու, 1960, 2-րդ մրցանակ), Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։
1957-1958 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար։ 1958 թվականին վերադարձել է Հայաստան և 1960-1963 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը, 1962-1975 թթ.՝ իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար[2]։
Սահակյանցը նպաստել է Հայաստանում կամերային երաժշտության տարածմանը։ Մշակել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները։
1962-1986 թթ. դասավանդել է Երևանի, 1975-1977 թթ.՝ Կահիրեի կոնսերվատորիաներում։
Զարեհ Սահակյանցը կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել, և հատկապես արժեքավոր են երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ցանկությանբ իրագործված պատարագի չորս հատվածի մշակումները։
Սահակյանցն արժանացել է վաստակավոր արտիստի (1967), արվեստի վաստակավոր գործչի (1973 թ.) կոչումների։ Նա Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր էր (1960 թ.), ՀԼԿԵՄ մրցանակակիր (1970 թ.)։ ԽՍԿԿ անդամ 1967-ից։
Մեջբերումներ Զարեհ Սահակյանցի մասին
խմբագրելՆա այն իդեալիստն էր, որ 60-ականներին նման համարձակ նախաձեռնություն արեց՝ երկրորդ կամերային նվագախումբն ամբողջ Խորհրդային Միությունում։ Այսօր Հայաստանի պետական կամերային նվագախումբը ժառանգորդն է այն իդեալի, որը բերեց Զարեհ Սահակյանցը»[3]։ |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարեհ Սահակյանց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 139)։ |