Վլադիմիր Ղալումյան
Վլադիմիր Բագրատի Ղալումյան (հունվարի 16, 1932[1], Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 11, 2019, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։
Վլադիմիր Ղալումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1932[1] |
Ծննդավայր | Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մայիսի 11, 2019 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1955)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | Հայանտառ և ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում որպես գյուղատնտես։ 1961-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962-1964 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։ 1964 թվականին ընտրվել է Իջևանի շրջանի կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների արտադրական վարչության կուսակցական կոմիտեի քարտուղար, 1965-1970 թվականներին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ ՀԿԿ Կոմունիստական Կուսակցության անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, Կոմունիստական Կուսակցության բյուրոյի անդամ՝ 1972 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966 թվականից։ Եղել է ՀԽՍՀ 5-րդ և 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն[2]։
Պարգևներ
խմբագրել- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով
- 2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ, 2012 թ.[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ղալումյան Վլադիմիր Բագրատի ։». persons.anau.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Վլադիմիր Ղալումյանը պարգևատրվել է ՀՀ ԳՆ ոսկե մեդալով». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 23)։ |