Վլադիմիր Գորդլևսկի
Վլադիմիր Ալեքսանդրի Գորդլևսկի (ռուս.՝ Владимир Александрович Гордлевский, (սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1876, Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 10, 1956[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս արևելագետ, ակադեմիկոս։
Վլադիմիր Գորդլևսկի Владимир Гордлевский | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1876 Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1956[1] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | արևելագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն և թյուրքագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան (1899) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1904) |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1934) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և թուրքերեն |
Պարգևներ |
Հիմնական աշխատությունները վերաբերում են թուրքական գրականությանը, լեզվի պատմությանը, ազգագրությանը, Թուրքիայի պատմությանը։ «Այնտեղ, ուր հնում ապրել են հայերը» հոդվածում բազմաթիվ փաստերով ցույց է տվել հայերի մեծ դերը Օսմանյան կայսրության տնտեսական ե մշակութային կյանքում, մերկացրել թուրքական կառավարող շրջաններին՝ իբրև հայերի ցեղասպանության կազմակերպիչների։ 1917 թ.-ին եղել է Արևմտյան Հայաստանում։ Նույն տարում հրատարակել է «Հայերը և պատերազմը» հոդվածը, որտեղ նկարագրել է հայերի կոտորածները Մուշում, Բաղեշում, ցույց տվել, որ հայ ժողովրդի ցեղասպանության մեջ մեղավոր են ոչ միայն թուրքերը, այլև նրանց դաշնակից Գերմանիան։
Գորդլևսկին վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու ահավոր ողբերգությունը.
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդր Սաֆարյան, Ռուբեն Մելքոնյան, Ակադեմիկոս Վ. Գորդլևսկին՝ Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացման մասին, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, VI, Երևան, 2009, էջ 298-305[2]։
- Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, Ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին՝ հայագիտական հիմնահարցերի մասին, Արևելագիտության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու), VII, ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջ 148-165[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гордлевский Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://serials.flib.sci.am/openreader/turq_osm_het_6/book/Binder1.pdf
- ↑ http://www.armin.am/images/menus/1718/Meliqyan_Safaryan.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 165)։ |