Վլադիմիր Բրեժնև (1897, Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1963, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական, գեներալ-մայոր (20.01.1943):

Վլադիմիր Բրեժնև
1897-1963
Ծննդավայրքաղաք Դաուգավպիլս, Վիտեբսկի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԶորատեսակՀրետանի
Ծառայության տարիներՌուսաստան 1915-1917 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1918-195?
ԿոչումԳեներալ-մայոր (Հայաստան)
Հրամանատարն էր
  • Հյուսիս-արեւմտյան ճակատի հրետանու շտաբի
  • Հրետանային 7-րդ բանակի
  • Հրետանային 9-րդ գվարդիական բանակի
Մարտեր/
պատերազմներ
Պարգևներ| Լենինի շքանշան ||

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականին Դվինսկ քաղաքում[1], այժմյան Դաուգավպիլս քաղաքը Լատվիայում։ Նրա հայրը եղել է հրետանային հրամանատար, պապը և մեծ պապը՝ ռուսական զորքի հրամանատար։

Առաջին համաշխարհային պատերազմին հրետանիի պորուչիկ Բրեժնևը կռվել է Արևմտյան ճակատում, այնուհետև՝ Հարավ-արևմտյան և Ռումինիայի ռազմաճակատներում։

ԲԳԿՀ- ում սկսած 1918 թվականի ապրիլից մասնակցել է Սեմյոնովի և Ալեքսանդր Կոլչակի դեմ կռիվներին։

1921 թվականին նրան ռազմարշավային ուժի կազմում ուղարկվել է օգնել Մոնղոլական ազգային հեղափոխությանը, որտեղ նա ղեկավարել է հրետանային գունդը, իսկ Կոնստանտին Ռոկոսովսկին՝ հեծելազոր գունդը։ Հենց Բրեժնևի մոտ են բերում գերի բարոն Ունգերնին իր հրետանային հետախույզները։ Նրանից հետո, երբ բարոն Ունգերնի զորրքը ջախջախվում է, Բրեժնևը Կյախտայում էր՝ հրետանու հրամանատարի պաշտոնում:Դամդինի Սուխե-Բատորի կնոջ՝ Յանջիմայի և Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության մարշալ Խորլոգին Չոյբալսանի հետ համատեղ նա պատասխանատու էր մոնղոլական բանակի և զենքի մատակարարման համար։

Քաղաքացիական պատերազմից հետո Բրեժնևը շարունակում է հրամայել հրաձգային գնդում, սովորել է ԲԳԿՀ-ի Ռազմական ակադեմիայում։ 1933 թվականին ակադեմիան ավարտելիս պարգևատրվել է ատրճանակով Բորիս Շապոշնիկովի կողմից։ Մինչև 1938 թվականի ամառը Ռյազանի հրետանային դպրոցում ծառայել է որպես աշխատակազմի ղեկավար։

1938 թվականի հունիսին գնդապետ Բրեժնևին հեռացնում են ռեզերվ` ըստ 43-րդ հոդվածի «բ» կետի, 1939 թվականի փետրվարին նա ձերբակալվում է։ Նստել է Ռյազանի բանտում։ 1939 թվականին ձերբակալվել են Ռյազանի դպրոցի ամբողջ ղեկավարությունը։ Հիմնականում դրանք եղել էին նախկին սպաներ, հին բանակի վետերաններ, ըստ ազգության` հիմնականում էստոնացիներ և լատվիացիներ։ 1940 թվականի փետրվարին գնդակահարում են Յոժովին, հետո Ձմեռային պատերազմի առաջին հարձակման ձախողումից հետո սպիտակ ֆինների հետ Ստալինը հրամայել է Բերիային ազատ արձակել ձերբակալված սպաներին, հատկապես նրանց, որոնց դատավճիռը ըստ 58-րդ հոդվածի դեռ չի ներկայացվել։

1940 թվականի մարտին Բրեժնևն ազատ է արձակվում, վերականգնել կոչումը և նշանակվել է Մոսկվայի Ձերժինսկու անվան Հրետանային դպրոցի ուսուցիչ։

Վլադիմիր Բրեժնևը հանդիսանում է մորական կողմից Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Չուրովի պապը։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ խմբագրել

Մեդալներ խմբագրել

Գերագույն հրամանատարի հրամաններ (շնորհակալագրեր), որտեղ նշվում է Բրեժնևի անունը[4]

  • Ամբողջ ճակատով Օնեգա լճից մինչև Լադոգա լիճը Սվիր գետի հատման, թշնամու մեծապես ամրապնդված պաշտպանության ճեղքման և 3 մարտերի ընթացքում 20-ից 30 կմ առաջխաղացման, ավելի քան 200 բնակավայրերի գրավման համար։ 1944 թվական, հունիսի 24։ № 114:
  • Բուդապեշտի հարավարևմտյան մասում տասնմեկ գերմանական տանկային ստորաբաժանումների հակահարձակման, գերմանական տանկային խմբի ջախջախման և Սեկեշֆեխերվար, Մոր, Զիրեզ, Վեսպրեմ, Էնինգ քաղաքների գրավման համար։ 1945 թվական, մարտի 24։ № 306:
  • Պապա և Դեվեչեր քաղաքների խոշոր ճանապարհային հանգույցների և գերմանական ամրոցների գրավման համար, որոնք ծածկում էին դեպի Ավստրիայի սահմանները տանող ճանապարհները։ 1945 թվականի մարտի 26։ № 311:
  • Ռաբա գետի հատման և Չորնո և Շարվար քաղաքների կարևոր ճանապարհային հանգույցների և գերմանական ամրոցների գրավման համար, որոնք ծածկում էին դեպի Ավստրիայի սահմանները տանող ճանապարհները։ 1945 թվականի մարտի 28։ № 314:
  • Սոմբատել և Կապուվար քաղաքների կարևոր ճանապարհային հանգույցների գրավման համար, Կեսեգ քաղաքի գրավման և Ավստրիական սահման հասնելու համար։ 1945 թվական, մարտի 29։ № 316:
  • Վիներ-Նոյշտադտ քաղաքի կարևոր ճանապարհային հանգույցների և Էյզերշտադտ, Նեունկիրխեն, Գլոգնիտց քաղաքների գրավման համար։ 1945 թվական, ապրիլի 3։ № 328:
  • Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գրավման համար։ 1945 թվական, ապրիլի 13։ № 334:
  • Ավստրայի տարածքում գտնվող Սանկտ-Պելտեն քաղաքի կարևոր ճանապարհային հանգույցների և գերմանական ամրոցների գրավման համար, որոնք գտնվում էին Թրայզեն գետի ափին։ 1945 թվական, ապրիլի 19։ № 336:

Մեդալներ արտերկրում խմբագրել

  • Կարմիր վահանի շքանշան, (Մոնղոլիա, 1961)
  • Հանրապետության շքանշան (Վենգրիայի ժողովրդական հանրապետություն)

Ծանոթագրություններ խմբագրել