Բացել գլխավոր ցանկը

Դամդինի Սուխե-Բատոր (մոնղ.՝ Дамдины Сүхбаатар, փետրվարի 2, 1893(1893-02-02)[1], Ուլան Բատոր, Մոնղոլիա - փետրվարի 20, 1923(1923-02-20), Ուլան Բատոր, Մոնղոլիա), մոնղոլական քաղաքական և պետական գործիչ, Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) հիմնադիրը, Մոնղոլական ժողովրդական հեղափոխության (1921) առաջնորդը։

Դամդինի Սուխե-Բատոր
մոնղ.՝ Дамдины Сүхбаатар
Sukhbaatar.jpg
Ծնվել էփետրվարի 2, 1893(1893-02-02)[1]
ԾննդավայրՈւլան Բատոր, Մոնղոլիա
Մահացել էփետրվարի 20, 1923(1923-02-20) (30 տարեկանում)
Մահվան վայրՈւլան Բատոր, Մոնղոլիա
ՔաղաքացիությունFlag of Mongolia.svg Մոնղոլիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինծառայող
ԱմուսինSükhbaataryn Yanjmaa?
Քաղաքական կուսակցությունՄոնղոլիայի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
Damdin Sükhbaatar Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ 1912-1918 թվականներին ծառայել է բանակում։ 1919 թվականից Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) աշխատել է որպես գրաշար։ Այստեղ էլ ծանոթացել է ռուս հեղափոխականների հետ, որոնց միջոցով՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի ազատագրական գաղափարներին։ 1919 թվականին ստեղծել է անլեգալ հեղափոխական խմբակ։ 1920 թվականին գլխավորել է իր խմբակի և Չոյբաչսանի համանման խմբակի միավորմամբ ստեղծված հեղափոխական կազմակերպությունը։ Այս կազմակերպության ստեղծմամբ էլ դրվել է Մոնղոլական ժողովրդական կուսակցության (ՄԺԿ, կազմակերպությունը հիմնադրվել է 1921 թվականի մարտին, 1925 թվականից անվանվել է ՄԺՀԿ) հիմքը։ Դամդինի Սուխե-Բատորի գլխավորությամբ կայացել է ՄԺԿ համագումարը (1921 թվականի մարտ), որը մոնղոլ ժողովրդին ապստամբության կոչ է արել՝ հակաիմպ․, հակաֆեոդալական հեղափոխության խնդիրների առաջադրմամբ։ Համագումարում Դամդինի Սուխե-Բատորը ընտրվել է ՄԺԿ ԿԿ-ի անդամ։ 1921 թվականի մարտի 13-ից՝ ժամանակավոր ժողովրդական կառավարության անդամ, ռազմ, մինիստր և ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար։ Մոնղոլական ժողովրդական բանակը Դամդինի Սուխե-Բատորի հրամանատարությամբ մոնղոլ ժողովրդին օգնության եկած խորհրդային բանակի զորամասերի աջակցությամբ 1921 թվականի մայիս-օգոստոսին ջախջախել է Ունգեռնի սպիտակգվարդիական զորքերին։ 1921 թվականի հուլիսին Դամդինի Սուխե-Բատորը մտել է ժողովրդական կառավարության կազմի մեջ, զբաղեցնելով ռազմական մինիստրի պաշտոնը։

Պարգևատրվել է {SՀՄ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է սովետա-մոնղական բարեկամության առաջին համաձայնագրի ստորագրմանը (1921, Մոսկվա), ուր հանդիպել է Վլադիմիր Իլյիչ Լենինին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 188  
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica