Վլադիմիր Բուրով (ռուս.՝ Владимир Васильевич Буров, դեկտեմբերի 24, 1939(1939-12-24), Ալապաևսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Վլադիմիր Բուրով
Ծնվել էդեկտեմբերի 24, 1939(1939-12-24) (84 տարեկան)
ԾննդավայրԱլապաևսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Բուրովը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 24-ին, Ուրալի Ալապաևսկ քաղաքում։ 1960-1966 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։ Ավարտել է ինստիտուտը Յուրի Նեպրինցևի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Վլադիմիր Լենինը գյուղում»[2] պատմական նկարը։

1966 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային նկարներ, դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծագործությունների համար բնորոշ է ժամանակակիցների կերպարանքի վերածումը, որոնք բացահայտվում են նկար–դիմանկարի սյուժետային զարգացմամբ։ «Մայիսը. 1945 թվական. Հաղթանակը»[3] (1965 թվական), «Այգում» (1974 թվական), «1946 թվական. Մայրը»[4] (1975 թվական), «Աշնանային նատյուրմորտը»[5] (1978 թվական), «Ռուսական գյուղական թանգարան-արգելոցի հիմնադիր Ի․ Սամոյլովի դիմանկարը»[6], «Աշունը այգում»[7] (երկուսն էլ՝ 1980 թվական), «Բարեկենդանը» (1981 թվական), «Մայրերի դիմանկարը» (1983 թվական), «Հնագրավաճառի խանութը»[3] (1985 թվական), «Սև հաղարջը» (1988 թվական), «Լքյալ գյուղը» (1992 թվական), «Մեր տոնը․ բարեկենդանը»[8] (2002 թվական) նկարների հեղինակն է։

Վլադիմիր Բուրովը Պետրովսկայայի գիտությունների և արվեստի իրական անդամ է[9]։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.19.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.96.
  3. 3,0 3,1 Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.33.
  4. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.12.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.6.
  6. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.284.
  7. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.11.
  8. Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — С.179.
  9. Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.32-33.

Աղբյուրներ խմբագրել

  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.12.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.6.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.11.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.19.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.284.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — С.179.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.96.
  • Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — С.32-33.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 197 à 199.